= ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ (1) =
===1918 թվականի նոր հրատարակության առաջաբան (3) ===
Այն ամենը, ինչ քննության է առնվելու այս գրքում, դասդասված է ըստ մարդու հոգեկան կյանքի երկու արմատական հարցերի։ Սեկն Մեկն այն է, թե կա՞ արդյոք հնարավորություն դիտարկելու մարդու էությունն այնպես, որ այդ հայեցողությունը հենարան հանդիսանա մնացած այն ամենի համար, ինչը ապրումի կամ գիտության միջոցով փոխանցվում է մարդուն, բայց որից մարդն այն զգացողությունն ունի, թե սա ինքն իրեն հենարան չի կարող լի-նելլինել, թե սա կարող է կասկածներից ու քննադատական դատողությունից մղվել անորոշի ոլորտը։ Մյուս հարցն է՝ արդյո՞ք մարդը որպես կամող (wolldendes) էակ կարող է իրեն վերագրել ազատությունը, թե՞ այդ ազատությունը սոսկ պատրանք է, որ առաջանում է մարդու մեջ, որովհետև նա չի ըմբռնում անհրաժեշտության այն թելերը, որոնցից կախված է իր կամեությունը (Wollen) բնության որևէ իրողության պես։ Արհեստական ինչ-որ մտակառույց չէ, որ առաջ է բերում այս հարցը։ Այն միանգամայն բնականորեն հառնում է հոգու առջև որոշակի հոգեվիճակում։ Եվ կարելի է զգալ, որ հոգին հոգի չէր լինի, եթե հարցի առավելագույն լրջությամբ երբևէ իր առջև չտեսներ այդ երկու հնարավորությունները՝ կամեության ազատություն կամ անհրաժեշտություն։ Այս աշխատությունը կոչված է ցույց տալու, որ երկրորդ հարցով պայմանավորված հոգեկան ապրումները կախված են այն բանից, թե մարդը ինչ դիրք կարող է բռնել առաջին հարցի նկատմամբ։ Այստեղ փորձ է արվում ապացուցելու, որ մարդու էության վերաբերյալ կա մի հայեցողություն, որ կարող է հիմք ծառայել մնացյալ ճանաչողության համար. մյուս կողմից էլ փորձում ենք մատնանշել, որ այդ հայեցողությամբ կամքի ազատության գաղափարի համար ձեռք է բերվում լիարժեք իրավասություն, եթե միայն նախ գտնված է հոգու այն ոլորտը, որտեղ կարող է ծավալվել ազատ կամեությունը։
Նշված երկու հարցերի վերաբերյալ այստեղ արծարծվող հայեցողությունը ներկայանում է իբրև այնպիսի հայեցողություն, որը, ձեռք բերվելուց հետո, ինքը կարոդ է դառնալ կենդանի հոգեկան կյանքի մի օղակ։ Այստեղ չի տրվում տեսական պատասխան, որը մարդ, ձեռք բերելուց հետո, իր հետ կրելու է սոսկ որպես հիշողությամբ պահպանված համոզմունք։ Գրքիս հիմքում ընկած պատկերացման ձևի համար նման պատասխանը կլիներ միայն թվացյալ։ Ոչ թե տրվում է նման պատրաստի, ավարտուն պատասխան, այլ մատնանշվում է հոգու ապրումային մի ոլորտ, որտեղ ամեն պահ, երբ մարդը դրա կարիքն ունենա, այդ հարցը կստանա կենդանի պատասխան ներքին հոգեկան գործունեության շնորհիվ։ Ով մեկ անգամ արդեն գտել է հոգու այն ոլորտը, որտեղ ծավալվում են հիշյալ հարցերը, նրան հենց այդ ոլորտի իրական հայեցումը տալիս է այն, ինչ իրեն անհրաժեշտ է կյանքի այդ երկու առեղծվածների համար, որպեսզի հետագայում առեղծվածներով լի կյանքը նվաճվածով լայնացնի ու խորացնի,- մի բան, դեպի որը նրան դրդում են պահանջն ու ճակատագիրը։ Դրանով կարծես թե բա ցահայտվում է մի իմացություն, որն իր սեփական կյանքով և ողջ մարդկային հոգեկան կյանքի հետ այդ սեփական կյանքի հարազատությամբ ապացուցում է իր իրավացիությունն ու արժևորումը։