==ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ==
Վշտաբեկներին կարեկցելը մարդկային հատկություն է, ու թեև դա վայել է յուրաքանչյուրին, մենք առանձնապես այդ սպասում ենք այն մարդկանցից, ովքեր իրենք էլ զգացել են մխիթարության կարիքը և մխիթարվել ուրիշներից: Եթե որևէ մեկը զգացել է մխիթարության անհրաժեշտությունը, և դա նրան բերել է սփսփանք ու բավականություն, ապա ես հենց այդպիսիների թվին եմ պատկանում: Իմ վաղ երիտասարդությունից մինչև պահը սույն ես այրվում ու կրակվում էի անչափ վսեմ ու ազնիվ սիրով, շատ ավելի վսեմ ու ազնիվ, քան կարող էր պատշաճել իմ ստոր վիճակին,- եթե ես ցանկանայի այդ մասին պատմել: