'''''Սկսվում է''''' ''գիրքն այս- '''Դեկամերոն''' կոչվող, մականվանյալ Principe Galeotto, որը պարունակում է հարյուր նովել, որ տասն օրվա ընթացքում պատմել են յոթ դամաներ և երեք երիտասարդներ:''
==Ներածություն==
Վշտաբեկներին կարեկցելը մարդկային հատկություն է, ու թեև դա վայել է յուրաքանչյուրին, մենք առանձնապես այդ
սպասում ենք այն մարդկանցից, ովքեր իրենք էլ զգացել են մխիթարության կարիքը և մխիթարվել ուրիշներից: Եթե որևէ մեկը զգացել է մխիթարության անհրաժեշտությունը, և դա նրան բերել է սփոփանք ու բավականություն, ապա ես հենց այդպիսիների թվին եմ պատկանում: Իմ վաղ երիտասարդությունից մինչև պահը սույն ես այրվում ու կրակվում էի անչափ վսեմ ու ազնիվ սիրով, շատ ավելի վսեմ ու ազնիվ, քան կարող էր պատշաճել իմ ստոր վիճակին,- եթե ես ցանկանայի այդ մասին պատմել: