Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

No change in size, 11:40, 13 Հունիսի 2014
/* Գլուխ տասնութերորվ — Փոստատար Պեչկինի նամակը */
Նա Քեռի Ֆեոդորին նվիրեց նաեւ գազանների լեզվի մասին գրած իր գիրքը ու նրան միշտ իր մոտ էր հրավիրում։ Ինքն էլ խոստացավ այցելել։ Ընդհանրապես նա շատ լավ մարդ դուրս եկավ։ Եվ այդ օրվանից կատու Մատրոսկինը դուրս եկավ ընդհատակից ու այլեւս ամեն դատարկ բան պատճառով վառարանից իրեն հատակի տակ չէր նետում։
==Գլուխ տասնութերորվ տասնութերորդ — Փոստատար Պեչկինի նամակը==
Հայրիկն ու մայրիկը շատ էին կարոտել Քեռի Ֆեոդորին։ Նրանց համար կյանքն անիմաստ էր դարձել։ Առաջ ժամանակ էլ չէին ունենում նրանով զբաղվելու․ տնտեսության հոգսերը, հեռուստացույցը, երեկոյան թերթերը խլում էին ամբողջ ժամանակը։ Իսկ հիմա այնքան ազատ ժամանակ էին ունենում, որ երկու Քեռի Ֆեոդորի էլ կբավականացներ։ Չգիտեին, թե որտեղ վատնեն այդ ժամանակը։ Շարունակ Քեռի Ֆեոդորից էին խոսում եւ փոստարկղը ստուգում՝ Պրոստոկվաշինո գյուղից արդյոք նամակ չկա՞։