Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Ավելացվել է 2 բայտ, 21:28, 13 Հունիսի 2014
/* Գլուխ տասնյոթերորդ — Զրույց պրոֆեսոր Սյոմինի հետ */
— Խենթո՜ւկ։ Ախր նա ասաց, որ եթե կենդանին չի ուզում, ուրեմն չի կարելի վերցնել։
— Նա կատուների մասին է ասել։ Իսկ շների մասին դեռ հայտնի չի։ Ավելի լավ է մնամ տանը եւ լուսանկարները երեկակեմ։երեւակեմ։
Ու գնացին երկուսով՝ Քեռի Ֆեոդորն ու Մատրոսկինը։
Եվ պրոֆեսորը նրա բոլոր ասածները գրի էր առնում։ Իսկ հետո շատ կոնֆետ նվիրեց եւ կատվի համար մի բանկա կաթնասեր։
— Այո,— ասում է պրոֆեսորը,— ես ոչ թե կատու, այլ ոսկի եմ ունեցել։ Չեմ իմացել։ Թե չէ վաղուց ակադեմիկով ակադեմիկոս դարձած կլինեի։
Նա Քեռի Ֆեոդորին նվիրեց նաեւ գազանների լեզվի մասին գրած իր գիրքը ու նրան միշտ իր մոտ էր հրավիրում։ Ինքն էլ խոստացավ այցելել։ Ընդհանրապես նա շատ լավ մարդ դուրս եկավ։ Եվ այդ օրվանից կատու Մատրոսկինը դուրս եկավ ընդհատակից ու այլեւս ամեն դատարկ բան բանի պատճառով վառարանից իրեն հատակի տակ չէր նետում։
==Գլուխ տասնութերորդ — Փոստատար Պեչկինի նամակը==