— Եկեք Քեռի Ֆեոդորի ջերմությունը չափենք։ Գուցե արդեն լավացել է։
Ջերմաչափը դրեցին Քեռի Ֆեոդորի թեւի տակ։ Շարիկն ասու ասում է․
— Իմ քիթը ջերմաչափ է։ Եթե այն սառն է, նշանակում է ես առողջ եմ։ Իսկ երբ տաք է, նշանակում է հիվանդացել եմ։
Այդ պահին ճայակը պահարանից ցած թռավ, նստեց Քեռի Ֆեոդորի մահճակալին ու տեսավ, որ նրա թեւի տակ ինչ֊որ բան է փայլփլում։ Բոլորը հայրիկին էին նայում, իսկ նա գողացավ ջերմաչափը։
— Բռնեցեք,— բղավում է հայրիկը։— Ջերմաչափ Ջերմաչափը թռավ։
Մինչեւ ճայակին կբռնեին, այնպիսի աղմուկ ու աղաղակ բարձրացավ, ու նույնիսկ Մուռկան եկավ գոմից եւ պատուհանից նայեց։ Գլուխը մտցրեց ներս ու ասում է․
— Դե, որդիս, ինչ ուզում ես ասա, բայց քեզ տուն ենք տանելու։ Քեզ խնամք է հարկավոր։
— իսկ Իսկ եթե ուզում ես կատվին կամ Շարիկին, կամ էլի որեւէ մեկին վերցնես հետդ՝ վերցրու։ Մենք չենք առարկի,— ասում է հայրիկը։
Քեռի Ֆեոդորը հարցնում է կատվին։