==ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ==
Քանի որ 132֊րդ էջի շախմատի տախտակը զարմացրել է իմ որոշ ընթերցողներին, ապա հարկ եմ համարում ասել, որ այն կազմված է ճիշտ՝ ըստ քայլերի։ Սև և Սպիտակ քայլերի հաջորդականությունը այնքան էլ բծախնդրությամբ սահմանված չէ։ Իսկ երեք թագուհիների փոխատեղությունը սոսկ միջոց է ասելու, որ նրանք պալատ են մտնում։ Բայց Սպիտակ Արքայի «շախը» 6֊րդ քայլում, Սև Ձիու կորուստը 7֊րդ քայլում և Սև Արքայի վերջնական «մատը» հայտնի կդառնան բոլոր նրանց, ովքեր նեղություն կկրեն խաղաքարերը դասավորելու և խաղի կանոնները խստորեն պահպանելով քայլեր անելու։<ref>Քերոլի պատումի հիմքում ընկած շախմատային խնդրի նկարագրությունը ճշմարտության դեմ չի մեղանչում։ Վերջնական «մատը» խիստ հետևողական է։ Անշուշտ, ինչպես Քերոլն ինքն է նշում, սպիտակների և սևերի քայլերի հաջորդականությունը ոչ միշտ է պահպանվում, և որոշ «քայլերի» ժամանակ ֆիգուրներն ամենևին էլ չեն շարժվում տախտակի վրա (օրինակ, առաջին, երրորդ, իններորդ, տասներորդ «քայլերը» և արքաների «փոխադրումը»)։ Խաղի կանոնների ամենալուրջ խախտումներ տեղի են ունենում խնդրի վերջում, երբ Սպիտակ Արքան հայտնվում է Սև թագուհու «շախի» տակ, սակայն երկուսն էլ այս իրողությանը ոչ մի ուշադրություն չեն դարձնում։ Իհարկե երկու կողմերն էլ չափազանց անփույթ են խաղում. ի՞նչ կարող ենք ակնկալել հայելու մյուս կողմում գտնվող խենթուկներից։ Սակայն դժվարությունները, որոնք անխուսափելի են շախմատային մրցախաղը հեքիաթ֊նոնսենսին շաղկապելիս, Քերոլը հաղթահարում է զարմանալի հնարամտությամբ։ Ալիսն, օրինակ, մի խոսք չի փոխանակում հարևան ֆիգուրների հետ։ Թագուհիները սլանում են այս ու այն կողմ, մինչդեռ նրանց ամուսիններն անշարժ են և ոչինչ չեն ձեռնարկում (ինչպես իսկական շախմատում) և այլն։ Շախմատի հսկայական տախտակի վրա հորիզոնական գծերը իրարից բաժանված են առվակներով, ուղղահայացները՝ դալար ցանկապատերով։ Ամբողջ խաղի ընթացքում Ալիսը թագուհուց ետ է մնում, և միայն վերջին քայլով, դառնալով թագուհի, իր հետ վերցնում է Սև Թագուհուն և Ալիսին համոզում անցնել ութերորդ հորիզոնականը, դրանով թագուհին պաշտպանում էր ինքն իրեն, որովհետև սպիտակները կարող էին երեք քայլից հեշտ, թեև ոչ այնքան տպավորիչ, հաղթանակ տանել։ Նախ՝ Սպիտակ ձին «շախ» է հայտարարում d3 դաշտից։ Եթե Սև Արքան գնա d3 կամ d4, ապա Սպիտակ Թագուհին «մատ» է հայտարարում c3֊ից։ Իսկ եթե Սև Արքան գնա e5, ապա սպիտակները «շախ» են հայտարարում c5֊ից՝ ստիպելով Սև Արքային անցնել e6, որից հետո Սպիտակ Թագուհին «մատ» է հայտարարում d6֊ից։ Իհարկե, այստեղ խելամտություն է պահանջվում, մի բան, որից զուրկ են թե՛ Արքան, թե՛ Թագուհին։ Ի վերջո շախմատային այս խաղի անմտությունը համապատասխանում է Հայելու Աշխարհի անմիտ տրամաբանությանը։ (Ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։</ref>
Ծննդյան տոն, 1896թ.
::::::::Չի վրդովի նրանց շունչը՝
::::::::Մեր հեքիաթն ու մեղմ մրմունջը...</poem>
==ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ==