: ― Գրողը տանի, ինչու՞ է նա ծեծում իր սեփական դուռը, բացականչեց Պիկրոֆտը։
: Հարվածները չդադարեցին։ Մենք բոլորս սպասողական հայացքներս հառեցինք փակ դռանը։ Հոլմսի դեմքը խստացավ։ Նա խիստ գռգռված հակվեց առաջ։
: Հետո հարևան սենյակից լսվեց կլկլացող ձայն, կարծոս կարծես մեկը կոկորդն էր ողողում, և ինչ-որ բանով հաճախ թմբկահարում էին փայտյա միջնորմին։ Հոլմսը խենթի պես թռավ դեպի դուռը և հրեց այն։ Պարզվեց, որ դուռը փակ էր։ Ես ու Պիկրոֆտը նույնպես նետվեցինք դեպի դուռը և երեքս միասին, ամբողջ ուժով ընկանք նրա վրա։ Պոկվեց մի ծղխնի, հետո երկրորդը, և դուռն աղմուկով տապալվեց գետնին։ Մենք խուժեցինք ներս։ Սենյակը դատարկ էր։
: Մեր շփոթվածությունը տևեց րոպեից ոչ ավելի։ Սենյակի մոտիկ անկյունում երևաց մի դուռ ևս։ Հոլմսը նետվեց դեպի այն և թափով բացեց։ Դռան ետևում, հատակին, ընկած էին բաճկոնն ու պիջակը, իսկ կեռիկից , սեփական տաբատակալով կախված էր Ֆրանկո-Միդլանդյան մետաղյա իրերի ընկերության կառավարիչը։ Ծնկները ծալվել էին, գլուխն անբնական ձևով հակված էր կրծքին, կրունկները խփելով դռանը, հանում էին հենց այն անհասկանալի թխթխկոցը, որը ստիպեց մեզ զգուշանալ։ Մի ակնթարթում ես գրկեցի ու բարձրացրի նրա անզգայացած մարմինը, իսկ Հոլմսն ու Պիկրոֆտը սկսեցին քանդել ռետինե օղակը, որը համարյա կորել էր վզի մուգ կապտավուն ծալքերում։ Հետո Պիններին տեղափոխեցինք մյուս սենյակն ու դրեցինք հատակին։ Դեմքը կապարամոխրագույն էր, բայց նա ողջ էր, և նրա կապտամանուշակագույն շրթունքներն ամեն շնչելուց և արտաշնչելուց ուռչում էին և սմքում։ Դա ընդամենը կես ժան առաջ փողոցում մեր տեսած առողջ, ծաղկուն մարդու խղճուկ նմանակն էր։
: ― Ինչպե՞ս է նրա վիճակը, Ուոտսոն, ― հարցրեց Հոլմսը։