::::::::Սոսնձում է եղած֊չեղածն էս ձուկը։
::::::::Ասա տեսնեմ որն է հեշտ՝
::::::::::Ափսեն բացել, թե՞ բացել այս հանելուկը»։հանելուկը»<ref>Չափածո հանելուկի պատասխանն է՝ ոստրե։ Անհայտ հեղինակի նույնպես չափածո պատասխանը տպագրվել է «Ֆան» ամսագրում 1878֊ի հոկտեմբերի 30֊ին։</ref>։</poem>
— Մի րոպե մտածիր, հետո, մինչ այդ, մենք կխմենք քո կենացը։ Թագուհի Ալիսի կենացը,— Սև Թագուհին ճչաց ամբողջ ուժով, և հյուրերն անմիջապես գործի անցան, չնայած խիստ տարօրինակ ձևով։ Նրանցից ոմանք գավաթները կրակմարիչների նման դրեցին գլխներին և խմեցին այն, ինչ կաթկթում էր վերևից, մյուսները շրջեցին կժերը և կլանեցին սեղանի եզրերից հոսող գինին։ Իսկ երեք արարածներ (նման կենգուրուների) մագլցեցին տապակած մսի սկուտեղի վրա ու ագահորեն լիզեցին մսաջուրը։
«Ի՜նչ նման են թռչունների»,— հասցրեց մտածել Ալիսը այդ սարսափելի իրարանցման մեջ։
Այդ վայրկյանին հենց իր կողքին Ալիսը մի խռպոտ ծիծաղ լսեց և շրջվեց տեսնելու, թե ինչ է կատարվում Սպիտակ Թագուհու հետ, բայց Թագուհու փոխարեն Ոչխարի Ոտքն էր նստած աթոռին։ աթոռին<ref>Սպիտակ Թագուհին Ալիսից հեռանում է դեպի a6 դաշտը։ Շախմատի խաղի տեսակետից, այս քայլը հակասում է կանոններին, քանի որ Սպիտակ Արքան շախից չի ազատվում։ ''(Ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։'' </ref>։
— Ես այստեղ եմ,— լսվեց ինչ֊որ մեկի ձայնը։