Changes

Սապատավորը

No change in size, 06:29, 18 Հունվարի 2013
:    ― Չէ որ գիտեմ ձեր սովորությունները, իմ թանկագին Ուոտսոն, ― ասաց նա։ Դուք, երբ քիչ այցեր եք ունենեւմ, ոտքով եք գնում, իսկ երբ շատ այցեր եք ունենում, կառք եք վարձում։ Եվ քանի որ տեսնում եմ ձեր կիսակոշիկները ոչ թե կեղտոտ են, այլ մի քիչ փոշոտ, ապա առանց տատանվելու հետևություն եմ անում, որ ներկայումս գլխովին թաղված եք գործի մեջ և կառքով եք շրջում։
:    ― Հրաշալի է, ― բացականչեցի ես։
:    ― Եվ միանգամայն պարզ, ― ավելացրեց նա։ ― Սա հենց այն դեպքն է, երբ հեշտությամբ կարելի է ապշեցնել մի փոքրիկ հանգամանք աչքաթող արած զրուցակցին, որի հիման վրա կառուցվում է դատողությունների ողջ ընդացքը։ ընթացքը։ Նույն էլ, իմ թանկագին Ուոտսոն, կարելի է ասել ձեր պատմվածքների մասին, որոնք գրգռում են ընթերցողների հետաքրքրասիրությունը միայն այն պատճառով, որ դուք գիտակցաբար լռում եք մի քանի մանրամասների մասին։ Հիմա ես գտնվում եմ հենց այդ ընթերցողների վիճակում, քանի որ ձեռքիս են մի շատ տարօրինակ գործի թելերը, որը բացատրել կարելի է միայն իմանալով դրա բոլոր հանգամանքները։ Եվ ես դրանք կիմանամ, Ուոտսոն, անպայման կիմանամ։
:    Նրա աչքերը փայլեցին, փոս ընկած այտերը թեթևակի շառագունեցին։ Մի պահ դեմքին արտահայտվեց նրա անհանգիստ, կրքոտ բնավորության կրակը։ Բայց նույն պահին էլ հանգեց։ Եվ դեմքը դարձյալ դարձավ անկիրք դիմակ, ինչպես հնդկացիներինը։ Հոլմսի մասին հաճախ էին ասում, որ նա մարդ չէ, այլ մեքենա։
:    ― Այս գործը շատ հետաքրքիր առանձնահատկություններ ունի, ― ավելացրեց նա։ ― Եա կասեի, նույնիսկ բացառիկ հետաքրքիր առանձնահատկություններ։ Ինձ թվում է, ես մոտ եմ այդ գործի բացահայտմանը։ Բավականին քիչ բան է մնում։ Եթե համաձայնեիք հետս գալ, ինձ մեծ ծառայություն մատուցած կլինեիք։
140
edits