Հետևաբար, արտադրության կապիտալիստական պրոցեսը, ընդհանուր կապակցությամբ կամ որպես վերարտադրության պրոցես վերցրած, ո՛չ միայն ապրանքներ, ոչ միայն հավելյալ արժեք է արտադրում, նա արտադրում և վերարտադրում է հենց կապիտալիստական հարաբերությունը,— մի կողմում՝ կապիտալիստին, մյուս կողմում՝ վարձու բանվորին<ref>«Կապիտալը ենթադբում է վարձու աշխատանք իսկ վարձու աշխատանքը ենթադրում է կապիտալ։ Նրանք պայմանավորում և ստեղծում են իրար։ Արդյոք բանվորը բամբակագործարանում միայն բամբակեղեն կտո՞ր է արտադրում։ Ո՛չ նա կապիտալ է արտադրում։ Նա արտադրում է արժեքներ, որոնք նորից այս նպատակին են ծառայում, որ իշխեն բանվորի աշխատանքի վրա և նրա աշխատանքով նոր արժեքներ ստեղծեն» (Karl Marx: «Lohnarbeit und Kapital» «Neue Rheinische Zeitung»-ում, № 266, 1849 թ, ապրիլի 7-ին)։ [Կ. Մարքս, «Վարձու աշխատանք և կապիտալ»։— Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկեր, հ. V, էջ 432։] «Neue Rheinische Zeitung»-ում այդ վերնագրով հրապարակված հոդվածներն այն դասախոսությունների հատվածներն են, որ ես 1847 թվականին նույն թեմայով կարդացել եմ գերմանացի բանվորների բրյուսելյան միության մեջ. նրանց տպագրությունն ընդհատվեց Փետրվարյան ռևոլյուցիայի պատճառով։</ref>։
===ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՔԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ===
====1. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ։ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ====
Սրանից առաջ մենք հետազոտեցինք, թե ինչպես է հավելյալ արժեքը ծագում կապիտալից, հիմա տեսնենք, թե կապիտալն ինչպես է ձագում հավելյալ արժեքից։ Հավելյալ արժեքին որպես կապիտալի կիրառումը, կամ հավելյալ արժեքի հակադարձ փոխարկումը կապիտալի կոչվում է կապք տալի կուտակում<ref>«Կապիտալի կուտակումը եկամտի մի մասի՝ որպես կապիտալի գործադրումն է» (Malthus: «Definitions etc.», հրատ. Gazenove, էջ 11)։ «Եկամտի փոխարկումը կապիտալի» (Malthus: «Principles of Political Economy», 2-րդ հրատ., London 1836, էջ 320)։<br>21a Այստեղ մենք վերանում ենք արտաքին աոէտրիք, որի միջոցով ազգը կարող է պերճանքի առարկաները փոխարկել արտադրության միջոցների ու կենսամիջոցների, կամ ընդհակառակը։ Մեր հետազոտության առարկան իր զուտ կերպարանքով քննելու համար, անկախ գործը մթագնող կողմնակի հանգամանքներից, մենք պետք է ամբողջ առևտրական աշխարհը դիտենք որպես մի ազգ և ենթադրենք, որ կապիտալիստական արտադրությունն ամրապնդվել է ամենուրեք և տիրել է արտադրության բոլոր ճյուղերին։<br>21b Կուտակման այն վերլուծությունը, որ կատարել է Սիսմոնդին, այն խոշոր թերությունն ունի, որ հեղինակը չափազանց շուտ է բավարարվում «եկամտի փոխարկումը կապիտալի» ֆրազով և չի հետազոտում այդ գործառնության նյութական պայմանները։<br>21c «Նախասկզբնական աշխատանքը, որին նրա կապիտալը պարտական է իր ծագումով» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հրատ. Paris, հ. I, էջ 109)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соцэкгиз, 1936 թ., հ. I, էջ 195։]</ref>։
Այդ պրոցեսը նախ քննենք առանձին կապիտալիստի տեսակետից։ Ենթադրենք, օրինակ, մանագործարանատերը ավանսավորել է 10 000 ֆունտ ստեռլինգ մի կապիտալ, որի <math>^4/_5</math>-ը ծախսել է բամբակի, մեքենաների և այլ բաների վրա, <math>^1/_5</math>-ը աշխատավարձի վրա։ Ընդունենք, որ նա տարեկան արտադրում է 240 000 ֆունտ մանվածք 12 000 ֆունտ ստեռլինգ արժեքով։ Հավելյալ արժեքի 100% նորմայի դեպքում հավելյալ արժեքը պարունակված է հավելյալ արդյունքի կամ զուտ արդյունքի մեջ, որ կազմում է 40 000 ֆունտ մանվածք կամ համախառն արդյունքի մեկ վեցերորդ մասը. այդ հավելյալ արժեքը 2 000 ֆունտ ստեռլինգ արժե, որն իրացվելու է վաճառելիս։ 2 000 ֆունտ ստ. արժեքի գումարը 2 000 ֆունտ ստ. արժեքի գումար է և ուրիշ ոչինչ։ Նրա ո՛չ տեսքից, ո՛չ հոտից չի կարելի իմանալ, որ այդ հավելյալ արժեք է։ Այն փաստը, որ տվյալ արժեքը հավելյալ արժեք է, միայն այն է մատնանշում, թե ինչ ճանապարհով է ընկել այդ արժեքն իր սեփականատիրոջ ձեռքը, բայց նա ամենևին չի փոխում արժեքի կամ փողի բուն էությունը։
Այսպիսով, իր նոր ստացած 2 000 ֆունտ ստ. գումարը կապիտալի փոխարկելու համար մանագործարանատերը պետք է մյուս բոլոր հավասար պայմաններում նրա <math>^4/_5</math>-ը հատկացնի բամբակ և այլ բաներ գնելու համար և <math>^1/_5</math>-ը՝ մանող նոր բանվորներ գնելու համար, ընդ որում վերջինները շուկայում պետք է գտնեն այն կենսամիջոցները, որոնց արժեքը նա ավանսավորել է նրանց։ Այն ժամանակ 2 000 ֆունտ ստ. այդ նոր կապիտալը կգործի մանածագործության մեջ և, իր հերթին, 400 ֆունտ ստ. հավելյալ արժեք կբերի։
Կապիտալային արժեքն սկզբում ավանսավորվել էր վաղի ձևով, հավելյալ արժեքը, ընդհակառակը, հենց սկզբից .գոյություն ունի որպես համախառն արդյունքի մի որոշ մասի արժեք։ Եթե այդ արդյունքը վաճառվում, փող է դառնում, ապա կապիտալային արժեքը նորից իր սկզբնական ձևն է ստանում, իսկ հավելյալ արժեքը փոխում է իր գոյության սկզբնական եղանակը։ Սակայն այդ վայրկյանից սկսած նրանք երկուսն էլ, թե կապիտալային արժեքը, թե հավելյալ արժեքը, փողային գումար են, և նրանց հակադարձ փոխարկումը կապիտալի կատարվում է բոլորովին միատեսակ եղանակով։ Կապիտալիստը թե՛ մեկ և թե՛ մյուս արժեքը ծախսում է այնպիսի ապրանքներ գնելու համար, որոնց շնորհիվ հնարավորություն է ստանում նորից սկսելու իր արդյունքի պատրաստումը և այս անգամ արդեն ընդլայնված մասշտաբով։ Բայց այդ ապրանքները գնելու համար նա պետք է դրանք գտնի շուկայում։
Նրա սեփական մանվածքը շրջանառություն է կատարում լոկ այն պատճառով, որ նա իր տարեկան արդյունքի շուկա է հանում, ինչպես որ մյուս բոլոր կապիտալիստներն են անում իրենց ապրանքների նկատմամբ։ Բայց նախքան շուկա ընկնելը այդ ապրանքները արդեն գտնվում էին արտադրության տարեկան ֆոնդի մեջ, այսինքն՝ այն ամեն տեսակ առարկաների ընդհանուր մասսայի մեջ, որոնց փոխարկվում է տարվա ընթացքում առանձին կապիտալների ընդհանուր գումարը կամ հասարակական ամբողջ կապիտալը,— այն կապիտալը, որի միայն մի որոշ մասն է գտնվում յուրաքանչյուր առանձին կապիտալիստի ձեռքին։ Շուկայում կատարվող պրոցեսներն իրագործում են միայն տարեկան արտադրության այդ առանձին բաղկացուցիչ մասերի շրջանառությունը, մեկ ձեռքից մի ուրիշ ձեռք են ուղարկում նրանց, բայց ո՛չ կարող են տարեկան արտադրության գումարն ավելացնել, ո՛չ էլ արտադրված առարկաների բնույթը փոխել։ Այսպիսով, թե ինչպես կգործադրվի տարեկան ամբողջական արդյունքը, այդ կախված է վերջնիս սեփական կազմից, բայց ոչ երբեք նրա շրջանառությունից։
Տարեկան արտադրությունն ամենից առաջ պետք է մատակարարի այն բոլոր առարկաները (սպառողական արժեքները), որոնց հաշվին կարող են փոխհատուցվել կապիտալի տարվա ընթացքում սպառված իրային բաղկացուցիչ մասերը։ Այդ մասը հանելուց հետո մնում է զուտ կամ հավելյալ արդյունքը, որի մեջ հավելյալ արժեքն է պարունակվում։ Բայց ինչի՞ց է կազմված այդ հավելյալ արդյունքը։ Գուցե այնպիսի՞ առարկաներից, որոնք հատկացված են կապիտալիստների դասակարգի պահանջներն ու քմահաճույքները բավարարելու համար — այնպիսի առարկաներից, որոնք, այդպիսով, մտնում են նրանց սպառողական ֆոնդի մեջ։ Եթե այդ այդպես լիներ, ապա հավելյալ արժեքը կվատնվեր մինչև վերջին կոպեկը, և մենք մեր առաջ կունենայինք պարզ վերարտադրություն։
Կուտակելու համար պետք է հավելյալ արդյունքի մի մասը կապիտալ դարձնել։ Բայց, առանց հրաշք գործելու, կարելի է կապիտալ դարձնել միայն այն առարկաները, որոնք կարող են կիրառվել աշխատանքի պրոցեսում, այսինքն՝ արտադրության միջոցները, և այնուհետև, այնպիսի առարկաներ, որոնք կարող են բանվորի կյանքը պահպանել, այսինքն՝ կենսամիջոցները։ Հետևաբար, տարեկան հավելյալ աշխատանքի մի մասը պետք է գործադրվի արտադրության լրացուցիչ միջոցներ և կենսամիջոցներ պատրաստելու վրա, որոնք հավելութային են այն քանակի նկատմամբ, որն անհրաժեշտ է ավանսավորած կապիտալը փոխարինելու համար։ Մի խոսքով, հավելյալ արժեքը միայն այն պատճառով կարող է կապիտալի փոխարկվել, որ հավելյալ արդյունքը, որի արժեքն է այդ հավելյալ արժեքը, արդեն իր մեջ պարունակում է նոր կապիտալի իրային բաղկացուցիչ մասերը [''Տես 21a ծանոթ.'']։
Բայց որպեսզի կապիտալիստների դասակարգը այդ տարրերին ստիպի փաստորեն որպես կապիտալ գործելու, նա կարիք ունի աշխատանքի լրացուցիչ քանակի։ Եթե արդեն զբաղված բանվորների շահագործումը չի կարող էքստենսիվ կամ ինտենսիվ կերպով ավելացվել, ապա, ակներև է, պետք է լրացուցիչ աշխատուժեր ներգրավվեն գործի մեջ։ Բայց այս մասին ևս հոգացել է կապիտալիստական արտադրության բուն մեխանիզմը. նա վերարտադրում է բանվոր դասակարգին՝ որպես աշխատավարձից կախում ունեցող դասակարգ, որի սովորական վարձը բավարար է ո՛չ միայն նրա ինքնապահպանման, այլև նրա բազմացման համար։ Տարբեր տարիքների այդ լրացուցիչ աշխատուժերը ամեն տարի կապիտալին մատակարարում է ինքը՝ բանվոր դասակարգը, այնպես որ մնում է միայն դրանք միացնել արտադրության տարեկան արտադրանքի մեջ պարունակված լրացուցիչ արտադրամիջոցների հետ,— և պատրաստ է հավելյալ արժեքի փոխարկումը կապիտալի։ Այսպես ուրեմն, կոնկրետորեն քննելով, տեսնում ենք, որ կապիտալի կուտակումը հանգում է նրա վերարտադրությանը ընդլայնվող մասշտաբով։ Պարզ վերարտադրության շրջապտույտը փոխվում և դաոնում է, Սիսմոնդիի արտահայտությամբ, մի պարուրագիծ [''Տես 21b ծանոթ.'']։
Հիմա վերադառնանք նորից մեր օրինակին։ Դա հին պատմություն է. Աբրահամ ծնավ զԻսահակ, Եսահակ ծնավ զՀակոբ և այլն։ 10 000 ֆունտ ստ. սկզբնական կապիտալը բերում է 2000 ֆունտ ստ. հավելյալ արժեք, որը կապիտալացվում է։ 2 000 ֆունտ ստ. նոր կապիտալը բերում է 400 ֆունտ ստ. հավելյալ արժեք. այս հավելյալ արժեքը, իր հերթին, կապիտալացվում է, այսինքն՝ դառնում է մի երկրորդ լրացուցիչ կապիտալ, որը դարձյալ բերում է 80 ֆունտ ստ. նոր հավելյալ արժեք և այլն։
Այստեղ մենք վերանում ենք հավելյալ արժեքի այն մասից, որ կապիտալիստն ինքն է սպառում։ Ներկայում մեզ նույնքան քիչ է հետաքրքրում այն հարցը, արդյոք լրացուցիչ կապիտալը միանո՞ւմ է սկզբնական կապիտալին թե՞ նրանից անջատվում է՝ իր արժեքը ինքնուրույն կերպով ավելացնելու համար. արդյոք այդ կապիտալը նույն այն կապիտալի՞ստն է օգտագործում, ով այն կուտակել էր, թե՞ այն ուրիշի ձեռքն է անցնելու։ Միայն մենք չպետք է մի բան մոռանանք, որ նորակազմ կապիտալների կողքին սկզբնական կապիտալը շարունակում է վերարտադրել իրեն և հավելյալ արժեք արտադրել, և որ նույն բանը կարելի է ասել ամեն մի կուտակված կապիտալի մասին այն առնչությամբ, որ նա ունի իր ստեղծած լրացուցիչ կապիտալի հետք։
Սկզբնական կապիտալը գոյացավ 10 000 ֆ. ստ. ավանսավորելու միջոցով։ Որտեղի՞ց գտավ այդ փողը նրա տերը։ Այդ ստեղծված է նրա սեփական աշխատանքով և նրա նախորդների աշխատանքով,— միաձայն պատասխանում են մեզ քաղաքատնտեսության ներկայացուցիչները [''Տես 21c ծանոթ.''], և նրանց այդ ենթադրությունը թվում է իսկապես միակ, ապրանքային արտադրության օրենքների հետ համաձայն ենթադրությունը։
Բոլորովին այլ է բանը 2 000 ֆունտ ստ. լրացուցիչ կապիտալի նկատմամբ։ Նրա ծագման պրոցեսը հայտնի է մեզ լիակատար ճշգրտությամբ։ Դա կապիտալացված հավելյալ արժեք է։ Հենց իր սաղմնավորման պահից նա չի պարունակել արժեքի և ոչ. մի ատոմ, որ առաջացած չլիներ ուրիշի անվճար աշխատանքից։ Արտադրության այն միջոցները, որոնց միացվում է լրացուցիչ աշխատուժը, ինչպես և այն կենսամիջոցները, որոնցով այդ աշխատուժը պահպանում է ինքն իրեն,— հավելյալ արդյունքի, ա՛յն տուրքի բաղկացուցիչ մասերն են, որ կապիտալիստների դասակարգն ամեն տարի շորթում է բանվորների դասակարգից։ Եթե կապիտալիստների դասակարգը այդ տուրքի մի մասով բանվոր դասակարգից լրացուցիչ աշխատուժ է գնում նույնիսկ լրիվ գնով, այնպես որ համարժեքը փոխանակվում է համարժեքի հետ,— ապա, այնուամենայնիվ, նա այդ դեպքում էլ վարվում է համաձայն այն աշխարհակալի հին դեղատոմսի, որը պարտվածների ապրանքները գնում է նրանց սեփական, հենց նրանցից կողոպտած փողով։
Եթե լրացուցիչ կապիտալն զբաղմունք է տալիս հենց այն բանվորին, որ արտադրել է այդ կապիտալը, ապա նույն բանվորը պետք է, ամենից առաջ, շարունակի սկզբնական կապիտալի արժեքն ավելացնել և, բացի դրանից, պետք է իր առաջվա անվճար աշխատանքի արդյունքը ետ գնի ավելի մեծ, լրացուցիչ աշխատանքով, քան այդ արդյունքը նստել է նրա վրա։ Երբ մենք այդ դիտում ենք որպես կապիտալիստների դասակարգի և բանվոր դասակարգի միջև կատարվող գործարք, ապա գործի էությունը բոլորովին չի փոխվում այն բանից, որ մինչև այդ զբաղված բանվորների անվճար աշխատանքի հաշվին նոր լրացուցիչ բանվորներ են զբաղմունք ստանում։ Չէ՞ որ կարող է պատահել նաև, որ կապիտալիստը լրացուցիչ կապիտալը փոխարկի մեքենայի, որն այդ լրացուցիչ կապիտալ արտադրողներին փողոց նետի և նրանց փոխարինի մի քանի երեխայով։ Բոլոր դեպքերում բանվոր դասակարգը տվյալ տարվա ընթացքում իր հավելյալ աշխատանքով ստեղծել է մի կապիտալ, որը հաջորդ տարում զբաղմունք է տալու աշխատանքի լրացուցիչ քանակին<ref>«Աշխատանքը կապիտալ է ստեղծում, նախքան կապիտալը կիրառում է աշխատանքը» (E. G. Wakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 110)։</ref>։ Ահա այն բանի էությունը, որ անվանում են «կապիտալի միջոցով կապիտալ ծնել»։
2 000 ֆունտ ստ. առաջին լրացուցիչ կապիտալի կուտակման նախադրյալը կապիտալիստի կողմից ավանսավորված 10 000 ֆունտ ստեռլինգ արժեքների գումարի առկայությունն էր, որը նրան էր պատկանում նրա «նախասկզբնական աշխատանքի շնորհիվ» 400 ֆունտ ստ. երկրորդ լրացուցիչ կապիտալի նախադրյալը, ընդհակառակը, ոչ այլ ինչ է, եթե ոչ նախընթաց կուտակումը առաջին լրացուցիչ կապիտալի, այդ 2 000 ֆունտ ստեռլինգի, որի կապիտալացված հավելյալ արժեքն է այդ 400 ֆ. ստեռլինգը։ Անցյալ անվճար աշխատանքի նկատմամբ ձեռք բերված սեփականությունն այժմ միակ պայմանն է կենդանի անվճար աշխատանքի ընթացիկ յուրացման համար ավելի ու ավելի աճող ծավալով։ Որքան շատ է կուտակել կապիտալիստը, այնքան ավելի շատ կարող է կուտակել նա։
Որչափով այն հավելյալ արժեքը, որից կազմված է № I լրացուցիչ կապիտալը, սկզբնական կապիտալի մի մասով աշխատուժ գնելու հետևանք է, մի գնում, որ լիովին համապատասխանում էր ապրանքային փոխանակության պայմաններին և իրավաբանական տեսակետից լոկ այն է ենթադրում, որ բանվորը ազատ կերպով տնօրինում է իր սեփական ընդունակությունները, իսկ փողատերը կամ ապրանքատերը իրեն պատկանող արժեքները, որչափով № II լրացուցիչ կապիտալը և այլն № I լրացուցիչ կապիտալի պարզ արդյունքն է, այսինքն՝ նույն հարաբերությունների հետևանքը. որչափով ամեն մի առանձին գործարք այստեղ շարունակ կատարվում է ապրանքային փոխանակության օրենքին լիովին համապատասխանորեն, այսինքն՝ որչափով կապիտալիստը միշտ աշխատուժ է գնում, իսկ բանվորը միշտ վաճառում է այն, և այն էլ — ընդունենք նույնիսկ և այս — աշխատուժի իսկական արժեքով,— այդ չափով ակներև է, որ ապրանքային արտադրության և ապրանքային շրջանառության վրա հիմնված յուրացման օրենքը կամ մասնավոր սեվ։ականության օրենքը սեփական, ներքին, անխուսափելի դիալեկտիկայի հետևանքով փոխարկվում է իր ուղղակի հակադրությանը։ Համարժեքների փոխանակությունը, որը նախասկզբնական գործառնության էությունն էր, այնպիսի փոփոխություններ է կրել, որ այդ փոխանակությունը դարձել է լոկ արտաքին երևութականություն, իրոք՝ կապիտալի այն մասը, որ փոխանակվել է աշխատուժի հետ, ինքը, նախ, միայն մի մասն է ուրիշի այն աշխատանքի արդյունքի, որ առանց համարժեքի է յուրացվել, երկրորդ, այդ մասը ո՛չ միայն պետք է փոխհատուցվի այն արտադրող բանվորի կողմից, այլև փոխհատուցվի մի նոր ավելցուկով։ Այսպիսով, կապիտալիստի ու բանվորի միջև կատարվող փոխանակության հարաբերությունը դառնում է լոկ շրջանառության պրոցեսին պատկանող մի երևութականություն, մի դատարկ ձև, որը խորթ է իր սեփական բովանդակությանը և միայն մթագնում է այն։
Աշխատուժի մշտական գնումն ու վաճառումը ձև է։ Իսկ բովանդակությունն այն է, որ կապիտալիստը ուրիշի արդեն առարկայացած աշխատանքի մի մասը, որ ինքը շարունակ յուրացնում է առանց համարժեքի, նորից և նորից փոխանակում է ուրիշին ավելի մեծ քանակով կենդանի աշխատանքի հետ։ Սեփականության իրավունքը սկզբնապես մեզ երևաց որպես սեփական աշխատանքի վրա հիմնված իրավունք։ Առնվազն այդ ենթադրությունը պետք է ճիշտ լիներ, որովհետև. շուկայում իրար հանդեպ կանգնած են միայն իրավահավասար ապրանքատերերը ընդ որում ուրիշի ապրանքի յուրացման միջոցը բացառապես սեփական ապրանքի օտարումն է, իսկ այս վերջինը միայն աշխատանքով կարող է ստեղծվել։ Իսկ հիմա պարզվում է, որ սեփականությունը կապիտալիստի համար ուրիշի անվճար աշխատանքը կամ նրա արդյունքը յուրացնելու իրավունք է, բանվորի համար՝ իր սեփական արդյունքը յուրացնելու անհնարինություն։ Սեփականության անջատումը աշխատանքից դառնում է անհրաժեշտ հետևանքը մի օրենքի, որի ելակետը, ըստ երևույթին, նրանց նույնությունն էր<ref>Ուրիշի աշխատանքի արդյունքի նկատմամբ կապիտալիստի ունեցած սեփականության իրավունքը «անհրաժեշտ հետևանքն է յուրացման օրենքի, որի հիմնական սկզբունքը, ընդհակառակը, ամեն մի բանվորի իր սեփական աշխատանքի արդյունքի նկատմամբ ունեցած սեփականության բացառիկ իրավունքն էր» (Cherbuliez: «Richesse ou Pauvretés. Paris 1841, էջ 58։ Ասենք՝ այս դիալեկտիկական փոխակերպումը ճիշտ չի զարգացրած այդ աշխատության մեջ)։</ref>։
Այսպիսով, որքան էլ թվա, որ յուրացման կապիտալիստական եղանակը հակասում է ապրանքային արտադրության սկզբնական օրենքներին, այդ եղանակը առաջանում է բնավ ոչ այդ օրենքների խախտումից, այլ, ընդհակառակը, նրանց կիրառումից։ Թռուցիկ հետադարձ հայացքը շարժման ա՛յն փուլերի հաջորդականության վրա, որոնց ավարտակետն է կապիտալիստական կուտակումը, կրկին անգամ պարզ կերպով ցույց կտա մեզ այդ բոլորը։
Նախ մենք տեսանք, որ արժեքի գումարի սկզբնական փոխարկումը կապիտալի կատարվում էր անպայման փոխանակության օրենքներին համապատասխան։ Փոխանակողներից մեկը վաճառում է իր աշխատուժը, մյուսը գնում է այն։ Առաջինն ստանում է իր ապրանքի արժեքը և դրանով էլ հենց նրա սպառողական արժեքը, այսինքն՝ աշխատանքը, օտարում-հանձնում է երկրորդի ձեռքը։ Այն ժամանակ երկրորդը արտադրության արդեն իրեն պատկանող միջոցները նույնպես իրեն պատկանող աշխատանքի միջոցով դարձնում է նոր արդյունք, որը իրավամբ նույնպես նրան է պատկանում։
Այդ արդյունքի արժեքը իր մեջ պարունակում է, նախ, արտադրության գործադրված միջոցների արժեքը։ Օգտակար աշխատանքը չի կարող արտադրության այդ միջոցները գործադրել առանց նրանց արժեքը նոր արդյունքին փոխանցելու. բայց աշխատուժը կարող է վաճառքի առարկա դառնալ այն դեպքում միայն, եթե նա ընդունակ է օգտակար աշխատանք մատակարարելու արդյունաբերության այն ճյուղին, որտեղ ենթադրվում է այն կիրառել։
Այնուհետև, նոր արդյունքի արժեքն իր մեջ պարունակում է աշխատուժի արժեքի համարժեքն ու հավելյալ արժեքը։ Եվ այդ հենց այն պատճառով, որ մի որոշ ժամկետով — օրով, շաբաթով և այլն — վաճառված աշխատուժն ավելի պակաս արժեք ունի, քան այն արժեքը, որ աշխատուժի գործադրությունն է ստեղծում տվյալ ժամանակամիջոցում։ Բայց բանվորին վճարել են նրա աշխատուժի փոխանակային արժեքը և դրանով էլ նրանից օտարել են աշխատուժի սպառողական արժեքը,— ինչպես այդ տեղի է ունենում ամեն մի առուծախի ժամանակ։
Այն հանգամանքը, որ այդ առանձնահատուկ ապրանքը աշխատուժը, աշխատանք մատակարարելու և, հետևապես, արժեք ստեղծելու յուրահատուկ սպառողական արժեք ունի,— բոլորովին չի խախտում ապրանքային արտադրության ընդհանուր օրենքը։ Այսպես ուրեմն, եթե աշխատավարձի ձևով ավանսավորված արժեքի գումարը ո՛չ միայն պարզապես նորից հայտնվում է արդյունքի մեջ, այլև հայտնվում է ավելացած՝ ի հաշիվ հավելյալ արժեքի, ապա այդ առաջ չի գալիս բնավ այն բանից, որ վաճառողին խաբում են,— չէ՞ որ նա իր ապրանքի արժեքն ստանում է,— այլ այդ ապրանքի սպառումից գնորդի միջոցով։
Փոխանակության օրենքը միայն պայմանավորում է իրար հետ փոխանակվող ապրանքների փոխանակային արժեքների հավասարությունը։ Այդ օրենքը հենց սկզբից արդեն ենթադրում է նրանց սպառողական արժեքների տարբերությունը և բացարձակապես ոչ մի առնչություն չունի նրանց բուն սպառման պրոցեսի հետ, որն սկսվում է միայն այն ժամանակ, երբ առևտրի ակտը լրիվ կատարված ու ավարտված է։
Հետևապես, փողի սկզբնական փոխարկումը կապիտալի կատարվում է ապրանքային արտադրության տնտեսական օրենքներին և սրանցից բխող սեփականության իրավունքին լիովին համապատասխան։ Չնայած դրան, նրա հետևանքն այն է լինում՝
1) որ արդյունքը պատկանում է կապիտալիստին և ոչ թե բանվորին.
2) որ այդ արդյունքի արժեքը, բացի ավանսավորած կապիտալի արժեքից, պարունակում է նաև հավելյալ արժեք, որը բանվորին աշխատանք է նստել, իսկ կապիտալիստին ոչինչ չի նստել և, այնուամենայնիվ, կապիտալիստի օրինական սեփականությունն է կազմում.
3) որ բանվորը պահպանել է իր աշխատուժը և կարող է նորից վաճառել այն, եթե գնորդ գտնի։
Պարզ վերարտադրությունն այդ առաջին գործառնության պարբերական կրկնությունն է միայն, այս դեպքում ամեն անգամ փողը նորից փոխարկվում է կապիտալի։ Այսպիսով, օրենքը այստեղ ամենևին չի խախտվում,— ընդհակառակը, միայն շարունակ երևան գալու հնարավորություն է ստանում։ «Մի քանի հաջորդական փոխանակություններ լոկ վերջնին դարձրել են առաջնի ներկայացուցիչը» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 70)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соуэкгиз, 1936 թ., հ. I, գիրք 2, էջ 175։]
Եվ, այնուամենայնիվ, ինչպես տեսանք, պարզ վերարտադրությունը բավական է հիմքից փոխելու համար այդ գործառնության այն բնույթը, որ նա ուներ,— որչափով մենք այն քննում էինք իբրև մեկուսացած պրոցես։ «Այն մարդկանցից, որոնց միջև բաշխվում է ազգային եկամուտը, ոմանք (բանվորները) այդ եկամտի նկատմամբ նոր իրավունք են ձեռք բերում նոր աշխատանք գործադրելու միջոցով, մյուսները (կապիտալիստները) նույն եկամտի նկատմամբ մշտական իրավունքն արդեն առաջ են ձեռք բերել աշխատանքի սկզբնական գործադրման միջոցով» (նույն տեղում, էջ 111 [ռուս. հրատ., էջ 196])։ Աշխատանքը, ինչպես հայտնի է, միակ բնագավառը չէ, որտեղ անդրանկությունը հրաշքներ է գործում։
Բանը ամենևին չի փոխվի, եթե պարզ վերարտադրությունը փոխարինվի ընդլայնված մասշտաբով վերարտադրությամբ կամ կուտակումով։ Առաջին դեպքում կապիտալիստը քամուն է տալիս ամբողջ հավելյալ արժեքը, երկրորդ դեպքում նա երևան է բերում իր քաղաքացիական առաքինությունը նրանով, որ հավելյալ արժեքի մի մասն է միայն սպառում, մնացածը փող դարձնելով։
Հավելյալ արժեքը նրա սեփականությունն է, այն երբեք ուրիշ որևէ մեկին չի պատկանել։ Եթե նա հավելյալ արժեքը ավանսավորում է արտադրության համար, ապա նա այդ ավանսավորումն անում է իր սեփական ֆոնդից ճիշտ այնպես, ինչպես այն օրը, երբ նա առաջին անգամ ոտք դրեց շուկա։ Որ այս անգամ նրա ֆոնդն առաջ է գալիս նրա բանվորների անվճար աշխատանքից, բացարձակապես ոչ մի նշանակություն չունի։ Եթե B բանվորը վարձվում է A բանվորի արտադրած հավելյալ արժեքի հաշվին, ապա, նախ՝ A-ն այդ հավելյալ արժեքը ստեղծել է՝ մինչև վերջին կոպեկն ստանալով իր ապրանքի արդարացի գինը, երկրորդ՝ այդ բանն ամենևին չի վերաբերում B բանվորին։ Այն բոլորը, ինչ Ա-ն պահանջում է և իրավունք ունի պահանջելու, այն է, որ կապիտալիստը նրան վճարի նրա աշխատուժի արժեքը։ «Երկուսն էլ դեռ շահեցին. բանվորը՝ այն պատճառով, որ նրան ավանսավորել են նրա աշխատանքի (պետք էր ասել ուրիշ բանվորների անվճար աշխատանքի) պտուղները ավելի վաղ, քան այդ աշխատանքը կատարվել էր (պետք էր ասել ավելի վաղ, քան նրա աշխատանքն իր պտուղներն էր տվել). գործատերը՝ այն պատճառով, որ այդ բանվորի աշխատանքն ավելի արժեր, քան նրա աշխատավարձը» (պետք էր ասել ավելի շատ արժեք է արտադրել, քան աշխատավարձի արժեքր) (Sismondi: "Nonveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 135)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соуэкгиз, 1936 թ., հ. I, էջ 206։]
Ճիշտ է, բանը բոլորովին այլ կերպ է երևում, երբ մենք կապիտալիստական արտադրությունը քննում ենք նրա նորոգման անընդհատ հոսանքի մեջ և առանձին կապիտալիստի ու առանձին բանվորի փոխարեն վերցնում ենք նրանց ամբողջությունը, կապիտալիստների դասակարգը և բանվորների դասակարգը։ Բայց դրանով մենք կիրառած կլինեինք ապրանքային արտադրությանը մի բոլորովին խորթ չափանիշ։
Ապրանքային արտադրության մեջ դեմառդեմ կանգնած են միայն իրարից անկախ վաճառորդն ու գնորդը։ Նրանց բոլոր հարաբերությունները ընդհատվում են, երբ նրանց կնքած պայմանագրի ժամկետը լրանում է։ Եթե գործարքը նորոգվում է, ապա արդեն նոր պայմանագրի հիման վրա, որը ոչ մի առնչություն չունի նախընթաց գործարքի հետ և միայն պատահաբար կարող է նույն գնորդին նորից հանդիպեցնել նույն վաճառորդի հետ։
Եվ այսպես, եթե ապրանքային արտադրությունը կամ նրան վերաբերող որևէ երևույթ քննարկենք նրանց սեփական տնտեսական օրենքների տեսակետից, ապա փոխանակության ամեն մի ակտ պետք է վերցնենք առանձին, փոխանակության նախորդ և հաջորդ ակտերի հետ ամեն մի կապակցությունից դուրս։ Եվ որովհետև գնումներն ֊ ու վաճառքները կատարվում են միայն առանձին անհատների միջև, ուստի անթույլատրելի է նրանց մեջ հասարակական ամբողջ դասակարգերի միջև եղած հարաբերությունները որոնել։
Որքան էլ երկար լինի հաջորդական վերարտադրությունների և նրանց նախորդող կուտակումների այն շարքը, որ կատարում է ներկայումս գործող կապիտալը, նա միշտ պահպանում է իր սկզբնական կուսությունը։ Քանի դեռ փոխանակության ամեն մի առանձին վերցրած ակտի ժամանակ փոխանակության օրենքները պահպանվում են, յուրացման եղանակը կարող է լիակատար հեղաշրջման ենթարկվել, բնավ չխախտելով ապրանքային արտադրությանը համապատասխանող սեփականության իրավունքը։ Սեփականության միևնույն իրավունքն իր ուժը պահպանում է ինչպես սկզբում, երբ արդյունքը պատկանում է արտադրողին և երբ վերջինս համարժեքը համարժեքի հետ փոխանակելով՝ կարող է հարստանալ միայն ի հաշիվ սեփական աշխատանքի, այնպես էլ կապիտալիստական ժամանակաշրջանում, երբ հասարակական հարստությունը հարաճուն չափով դառնում է նրա՛նց սեփականությունը, ովքեր ի վիճակի են շարունակ նորից ու նորից ուրիշների անվճար աշխատանքը յուրացնելու։
Այդ հետևանքն անխուսափելի է, որչափով աշխատուժը հենց բանվորի կողմից ազատորեն վաճառվում է որպես ապրանք։ Բայց հենց այդ վայրկյանից էլ ապրանքային արտադրությունն ընդհանուր բնույթ է ընդունում և դառնում արտադրության տիպիկ ձև. միայն այդ պահից ամեն մի արդյունք հենց սկզբից արտադրվում է վաճառքի համար, և արտադրվող ամբողջ հարստությունն անցնում է շրջանառության ոլորտով։ Միայն այն ժամանակ, երբ վարձու աշխատանքը դառնում է ապրանքային արտադրության բազիսը, այդ արտադրությունը փաթաթվում է ամբողջ հասարակության վզին. բայց միայն այդ ժամանակ նա կարող է ծավալել նաև իր մեջ թաքնված բոլոր կարողությունները։ Ասել, թե վարձու աշխատանքի երևան գալն աղավաղում է ապրանքային արտադրության իսկական բնույթը — նույնն է թե ասել որպեսզի ապրանքային արտադրության իսկական բնույթը չաղավաղվի, այդ արտադրությունը չպետք է զարգանա։ Այն չափով, որով ապրանքային արտադրությունը, իրեն ներհատուկ սեփական օրենքների համաձայն զարգանալով, կապիտալիստական արտադրության է փոխարկվում, նույն չափով էլ ապրանքային արտադրությանը հատուկ սեփականության օրենքները փոխվում են կապիտալիստական յուրացման օրենքների<ref>Ուստի չի կարելի չզարմանալ Պրուդոնի խորամանկամտության վրա, որը ուզում է կապիտալիստական սեփականությունը ոչնչացնել, նրան հակադրելով... ապրանքային արտադրության սեփականության հավերժական օրենքները։</ref>։
Մենք տեսանք, որ նույնիսկ պարզ վերարտադրության ժամանակ ամբողջ ավանսավորած կապիտալը, ինչպիսի սկզբնական ծագում էլ ունենա, դառնում է կուտակված կապիտալ կամ կապիտալացված հավելյալ արժեք։ Բայց արտադրության ընդհանուր հոսանքի մեջ սկզբնապես ավանսավորած ամբողջ կապիտալը մի անվերջ փոքր մեծություն է (magnitudo evanescens մաթեմատիկական իմաստով) անմիջաբար կուտակված կապիտալի համեմատությամբ, այսինքն` նորից կապիտալ դարձած հավելյալ արժեքի կամ հավելյալ պրոդուկտի համեմատությամբ, ընդ որում այդ կապիտալu նրա ձեռքին է գործում, ով կուտակել է այն, թե ուրիշի ձեռքին, միևնույն է։ Այս պատճառով քաղաքատնտեսությունը ընդհանրապես կապիտալu ներկայացնում է որպես «կուտակված hարստություն» (փոխակերպված հավելյալ արժեք կամ եկամուտ), «որը նորից կիրառվում է հավելյալ արժեք արտադրելու համար»<ref>«Կապիտալ, այսինքն՝ կուտակված հարստություն, որ գործադրվում է շահույթ ստանալու նպատակով» (Malthus: «Principles of Political Economy» [էջ 252])։ «Կապիտալը... կազմված է եկամտից անտեսված հարստությունից և գործադրվում է շահույթ ստանալու նպատակով» (R. Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, էջ 16)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 295։]</ref>, իսկ կապիտալիստին՝ որպես «հավելյալ արդյունքի տիրոջ»<ref>«Ավելցուկ արդյունքի կամ կապիտալի տերեր» («The Source and Remedy of the National Difficulties. A Letter to Lord John Russel». London 1831)։</ref>։ Նույն այս հայացքն են արտահայտում, բայց միայն այլ ձևով, երբ ասում են, թե ամբողջ առկա կապիտալը կուտակված կամ կապիտալացված տոկոս է, որովհետև տոկոսը հավելյալ արժեքի մի մասն է միայն<ref>«Կապիտալը, տնտեսված կապիտալի ամեն մի մասի բարդ տոկոսների հետ միասին, այն աստիճան է աճել, որ աշխարհի եկամուտ, տվող ամբողջ հարստությունը վաղուց արդեն դարձել է պարզապես կապիտալի տոկոս» (Լոնդոնի «Economist», 19 հուլիսի 1859 թ.)։</ref>։
====2. ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ====
Կուտակման կամ հավելյալ արժեքի՝ կապիտալի հետադարձ փոխարկման մերձավոր սահմանումին անցնելուց առաջ անհրաժեշտ է վերացնել կլասիկ քաղաքատնտեսության ծնած երկիմաստությունը։
Որչափով այն ապրանքները, որ կապիտալիստը հավելյալ արժեքի մի մասով դնում է սեփական սպառման համար, չեն կարող նրա համար արտադրության և արժեքի աճման միջոցներ ծառայել, նույն չափով էլ իր բնական ու սոցիալական պահանջմունքները բավարարելու համար նրա գնած աշխատանքը արտադրողական աշխատանք չէ։ Այդպիսի ապրանքներ կամ աշխատանք գնելով կապիտալիստը նրանց վրա գործադրած հավելյալ արժեքը չի դարձնում կապիտալ, այլ, ընդհակառակը, այն սպառում կամ ծախսում է որպես եկամուտ։ Հակառակ հին-ազնվական սկզբունքի, որի էությունը, ըստ Հեգելի իրավացի դիտողության, «առկա բարիքների սպառումն է» և որը
<references>