Changes

Բյուրեղաքարե վարսակալ

Ավելացվել է 2 բայտ, 13:29, 21 Հունվարի 2013
:    ― Հիմա ձեզ կպատմեմ, թե ինչ ճանապարհով ինձ հաջողվեց հասնել ճշմարտության։ Բայց սկզբում թույլ տվեք ձեզ հայտնել մի ծանր լուր․ ձեր ազգականուհին՝ Մերին, հանցավոր դավադրության մեջ է եղել սըր Ջորջ Բերնվելի հետ։ Հիմա նրանք երկուսով թաքնվել են։
:    ― Մերի՞ն։ Դա անհնար է։
:    ― Դժբախտաբար, դա փաստ է։ Ձեր տանն ընդունելով սըր Ջորջ Բերնվելին․ ոչ դուք, ոչ ձեր որդին, ինչպես հարկն է չեք ճանաչել նրան։ Իսկ նա, ի միջի այլոց, վտանգավոր անձնավորություն է՝ խաղամոլ, հայտնի սրիկա, մարդ՝ առանց սրտի ու խղճի։ Ձեր ազգականուհին գաղափար անգամ չունի, որ այդպիսի մարդիկ կան։ Լսելով նրա խոստովանանք խոստովանանքն ու երդումները, Մերին կարծում էր, որ նվաճել է նրա սերը։ Իսկ Ջորջը մինչ այդ շատերին է ասել նույն բաները։ Միայն սատանային է հայտնի, թե ինչպես է կարողացել Մերիին կամազուրկ անել, բայց այսպես թե այնպես, Մերին նրա ձեռքին հնազանդ գործիք է դարձել։ Նրանք հանդիպել են համարյա ամեն գիշեր։
:    ― Չեմ հավատում, չեմ կարող դրան հավատալ, ― բղավեց դրամատան տերը։ Նրա դեմքը դարձել էր բաց մոխրագույն։
:    ― Իսկ հիմա կպատմեմ, թե երեկ գիշեր ինչ է կատարվել ձեր տանը։ Երբ ձեր ազգականուհին համոզվեց, որ դուք գնացիք ձեր սենյակը, իջավ ներքև, բացեց ճանապարհին նայող պատուհանը, որն ախոռ է տանում, և իր սիրեկանին հայտնեց վարսակալի մասին։ Սըր Ջորջի հետքերը հստակ գծագրվում էին պատուհանի տակի ձյան վրա։ Հարստացման տենչը համակեց սըր Ձորջին, նա բառացիորեն իր կամքին ենթարկեց Մերիին։ Չեմ կասկածում, որ Մերին շատ է սիրում ձեզ, բայց կան որոշ կանայք, որոնց մոտ տղամարդու սերը հաղթում է մնացած բոլոր զգացմունքներին։ Մերին դրանց թվում է։ Նրա հետ հազիվ էր պայմանավորվել թանկարժեք իրը հափշտակելու մասին, երբ լսեց, որ իջնում եք աստիճաններից։ Այն ժամանակ արագ փակելով պատուհանը, ձեզ ասաց, որ սպասուհու մոտ է եկել բանջարեղեն վաճառաողը։ Եվ նա իսկապես եկել էր․․․
140
edits