Հայերեն անուններով ծանոթ համաստեղությունից մեկն է Եզողը, որ, թեև թվում է օտար լեզվից արված թարգմանություն (ինչպես և ֆրանսերեն Bouvier֊ը), նաև գրվում կամ կոչվում է Զովաղ կամ Զովող։ Սրա գլխավոր աստղը վերոհիշյալ Արկտուրուսն է (Arcturus) ամենամեծ ու պայծառ աստղերից մեկը, որը և՛ ունի գունագույն ցոլմունք, և՛ նրա փոփոխությունները ավելի հայտնի են երևում, քան մյուսներինը։ Հավանական է, որ սա էլ է ունեցել հայերեն հատուկ անուն, գուցե և Գութանի աստղն է, որը հիշատակվեց Սայլի հետ։
Կենդանակերպ 12 համաստեղությունները, որ կոչվում են նաև Արեգակի աստղատներ (քանզի արեգակը յուրաքանչյուրի սահմանամիջում մնում կամ ընթանում է մեկ ամիս, և տարի բոլորում է), հատուկ անուններ չունեն ոչ մեր, ոչ այլոց լեզուներում։ Ամենքն էլ թարգմանել են հին եգիպտական անունները<ref>Անանիա Շիրակացին ասում է․ «Զնոյն անուանս յետ Քաղդէացւոց կոչեն Յոյնք, Հայք, Պարսք», և այս երեք լեզուներում եղած անուններն էլ գրում է։</ref> Խոյ, Ցուլ, Երկվորյակ և այլն․ միայն Ավելյաց հինգ օրերի տանուտերն է, որ մեզանում կոչվում է Արտախույր։ Բայց թեթև հավանականությամբ կարծում եմ՝ այդպիսիներն են նշանակում Տանուտերք տարվա կոչվածները, որոնցից մի հին տոմարի մեջ նշանակված են միայն վեցը։ Դրանք են՝ Վիշապ, որի անվամբ համաստեղություն էլ կա (Dragon), Կուզ վիշապ, Խվակն կամ Խիփակ, Խոլովակն, Կապարին, Բազմոտանին։ Վերջինս կարող էր նույնացվել Խեցգետնի հետ, եթե բավական հավանական լիներ նրա ևս 12 Կենդականերպների թվից լինելը։
Ըստ Կենդանակերպի անունների՝ ախտարմոլները պես֊պես հատկություններ են հարմարեցնել նրանց։ Դրանցից է Անանիա Շիրակացու (կամ մեկ ուրիշի) հիշատակածը․ «Խոյն` ունի զիշպանականն, զգեղեցկականն, զգանգրական հերսն․ ― Ցուլն՝ ունի զուժեղնականն․ ― Երկաւորեակն՝ զմիջասահմանականն․ ― Խեցգետինն՝ կողմանաւոր է և գէջ․ ― Առիւծն՝ բբջօղ է և հողային, մեծակն է, խ[ա]նգարական և գոռոզ․ ― Կոյսն՝ զարդասիրական է, գէջ և գեղեցիկ․ ― Կշիռն՝ հաւասարական է և զարդարական․ ― Կարիճն՝ ծնելական և խոժոռակն․ ― Աղեղնաւորն՝ պատերազմողական է և զօրաւոր․ ― Այծեղջիւրն՝ զանգիտական է անբանական․ ― Ջրհոսն՝ զիջական է և խառնական․ ― Ձուկն՝ բարեխառնական է, և ընդդէմ հարկանէ»։ Այս Կենդանակերպների տակ սահմանված էին երկրի աշխարհագրական մասերն ու ազգերը։ Ըստ այսմ՝ «Խոյն, Ցուլն և Երկաւորին [պատշաճին] Պարսք և Բաբելովն, որ կոչին Տուն տերունական․ ― Խեցգետին, Առիւծ, Կոյս, Հայք և Գորդիակք (Կորճայք―Ղ․Ա․) և Յոյնք, որ կոչին Գիշերականք և Կողմնացիկք․ ― Կշիռն, Կարիճն, Աղեղնաւորն, Այժեղջիւր, Ջրհոս, Ձուկն, տուն՝ որ մէջ է ընդ ամենայն երկիր»։
Սրանցից յուրաքանչյուրը դարձյալ մանրամասն նկարագրված է իր ներքևի երկրներով ու ազգերով․ դրանցից «Խեցգետինն ձօնեալ է նահանգին Հայոց»։ Աղթարական գրքերում շատ ու շատ հարմար ու անհարմար բաներ են գրված Կենդանակերպի ազդեցության մասին։
Սրանցից զատ հիշատակված կամ մեր հանդիպած աստղերի հայերեն անունները հետևյալն են, որոնց որ համաստեղությանը պատշաչելը չգիտեմ։ Միայն նորերս լսած Լույսի աստղը, որ Կենդանակամարի Կշեռք նշանի ներքո է, համարում ենք նույն Եզող համաստեղության վերոհիշյալ Արկտուրուս պայծառ աստղը։ Իսկ <si>լրացվելիքԿշեռք</si>֊ը մի հին տոմարի մեջ գրված է Խափանք։ Վանանդեցին (Ղուկաս) Կալիոպե համաստեղությունը անվանում է Սևադեմ աստղ։ Ներկայումս այս անվամբ է կոչվում նորահայտ մի փոքր մոլորակ ևս։ Տոմարական և աստղագիտական մի գիրք վերոհիշյալ հայտնիների հետ խառն գրում է և այս անծանոթները բոլորն էլ միաժամանակ կոչելով Խառնարան աստղեր։ Դրանք են․
Շնաստղ կամ Փոքր շնիկ
Խոլովակն կամ Խողովակ կամ Հոլովակ
Վաքն կամ Վանքն
Ծիծառն
Մեծ արջ կամ Սայլ
Փոքր արջ կամ Մյուս սայլ
Վիշապ
Թռչման Ձի (Պեգա՞ս)
Ջրօձ
Բազմոտանի
Բևեռքն երկնից
Խիփակն
Մարզոն
Կարճնդյաց (Կովադյա՞ց)
Ճոկանոտ կամ Կոճնատոն (Կոճանո՞տն)
Ջրաբաշխ (միթե՞ Ջրհոս տանուտերը)
Խոզ (նոր գրողը հիշատակում է և Վարազ՝ այն զուգորդելով Հրատին)
Անդիակն (հիշեցնում է Հայկի գոտու Անիտակ աստղը)
Արկողն Սրանց զատ հիշատակված է նաև Հանկն (գուցե Հայկն), որի նշանաձևը Սողոմանի կնիքն է։ Ավետիք Ամդեցին Հայկ համաստեղությունը հիշատակում է որպես մի աստղերիպար, նույնպես և Հովիվը, Արծիվը, Քերքեզը, Քնարը, Սողոմոնի աթոռը, Ցորենքաղ մշակը, Մեծ շունը, Պատերազմիկ աստղը, Գայլը։ Խառնարան աստղերը հիշտակողը ավելացնում էհետևյալը․ «Այս աստեղք են, որ ցուցանեն զանձրեւաց սաստկութիւն․ և որ ի ծովուն գնանք սոքիմք՝ մանաւվանդ Սայլն՝ յանտնի ցուցանէ զնաւագնացաց հետ․ զի հիւսիսական աստեղքդ ոչ են գնացականք այլ կացականք, և շարժեալ ի վերին եօթն գօտեացն՝ որպես ի ծովու ալէկոծին։ Այս են նշանացոյց աստեղք․ տխմարք եպերեն, որ չեն գիտեն զգիրս, այսմ վասն գրէ, եթէ՝ Եդ զնոսա Աստուած ի նշանս և ի ժամանակս»։ Այստեղ կան նաև մեկ֊երկու բառաբարդյալ անուններ, որ չեն նշանակում հատուկ մի աստղ, ինչպես՝ ելաստղ և անկաստղ, որ նշանակում են Շնիկի բարձրանալը և ցածրանալը կամ երևալն ու աներևութանալը։ Սրանք մի քանի անունների հետ հիշատակվում են նաև նորագույն տոմարներում։ Այդ անուններն ունեն առավելապես կրոնական կամ աղթարական իմաստ, ինչպես Ըմբռնաղը՝ նոյեմբերի 23֊ին կամ հայոց տրե ամսի 15֊ին։ Տոմարներում գրված է․ «Որ զինչ այսօր լինի, ձմեռն այնպէս անցանէ, թէ ջեր է և թէ ցուրտ է, թէ պարզ և թէ ամպ»։ Հնագույն մի տոմարում գրված է Բռամաղ կամ Բռումաղ և ասվում է մի տոնի մասին, «զոր պատուեն Քաղէացիքն․ այլ կատարելն հինգ ամք են», այսինքն՝ հինգ տարին մեկ անգամ, ինչպես հույների օլիմպիադաները։ Ոմանք էլ այս բառը մենկաբանում են ըստ մեր լեզվի՝ աղով բռնել ոչխարներին և ժողովել փարախում ձմեռվա սկզբին՝ ս․ Հակոբի տոնի օրերին։ Սա որոշակի ձևով համապատասխանում է մեր Նախրթող կոչվածին։ Բանասերներին ենք թողնում ստուգել, թե արդյոք Բռումաղը Գանգեսի հարավային կողմի հնդիկների Վինշու չաստվածը չէ, որին այդ անունով են կոչում, ինչը ֆրանսերեն Peroumal է գրված։ Մեզանում գրվել է նաև Բռնպալ։ Տոմարներում Գայլավազ մի անուն էլ նշանակվել է մարտ ամսի 9֊ին կամ 10֊ին։ «Եւ զսա պատուեն Քաղէացիք․․․ որպիսի օրս այս լինի զ՝60 օր»։ Բայց թվում է, թե գարնանային հասարակածին վերաբերող հիշատակ պիտի լինի, երբ արեգակը մտնում է Խոյ աստղատուն։ Արդյոք խոյագող գայլն էլ առասպեալական վազք ունի՞ այստեղ, որովհետև այդ բառի (ունենք նաև գալվազ ձևը) իմաստը հայերենում որոշակի է (եթե ք տառով գրված լիներ՝ քայլվազ, արեգակի ընթացքի և օրերի երկարելու մասին էլ կարող էր մտքում կարծիք արթնացնել)։ Հաստատուն (աչքով տեսանելի) աստղերից զատ՝ բոլորին ծանոթ են նաև անհաստատ կամ հանկարծահայտ լուսատուները, որոնք առ այսօր շատ տեղերում չիմացող մարդկանց թվում են ահարկու կամ չարագուշակ։ Առավել ևս այդպես էր հեթանոսների, անտարակույս նաև մեր ազգակիցների մեջ, որոնց ինչ կարծիք և հավատք ունենալը հայտնի չէ։ Բայց քանի որ լուսատուները նրանց քննախույզ աչքից չէին վրիպել, իհարկե, ունեցել են նաև առասպելական կամ կրոնական կարծիք։ Սովորաբար այդօրինակ լուսատուների երեք անուններն են հիշատակվում և այսպես են մեկնաբանվում ս․ Բարսեղի գրվածքի մեկնության մեջ․ «Վարսաւորքն (կամ Գիսաւորք, որ և Նիզակաւոր կամ Նիզակաձև և Ագեւոր), և Հեծանակք և Գուպարք․ Սոքա ոչ են աստեղք, այլ ի յօդդ երեւի՝ ի հարմանէ օդոյդ յիրեարս։ Վարսաւոր այն է՝ որ երեւի երբեմն յօդդ աստեղաձեւ, և ագի ուննայ։ Եվ Հեծանակք, որ ոչ բոլոր և ոչ ունելով ագի իբրեւ զվարսաւորն, այլ երկայն ցոլումն լինի իբրեւ զհեծան։ Գուպարքն՝ որ մեծ բոլոր երեւի (Falot?) , ոչ վարսաւոր և ոչ հեծանաձեւ<ref>Քրիստոսի խաչելությունից 1000 տարի հետ (ըստ հայոց 489=1040-1) արեգակի խավարումը իբրև աշխարհի ավերում, հիշատակում են մեր և օտար պատմիչները։ մատթեոս Ուռհայեցի տարեգիրը ասում է, որ նույն թվին հայտնվել է Ջահավորը՝ մի գիսավոր․ «Երեւալ յարեւմուտս կոյ յերեկորէն և յետս սողալով գնայր, և եհար զԲազմաստղն և զԼուսինն, և ինքն աներեւթյո եղեւ և յարեւմտուս դարձավ»։ Այս մասին առավել գիտականորեն է գրում Սմբատ Գունդստաբլը․ «Սողալով եկն ի հարաւ, ընդ Բազումին և ընդ Լուսնին ի մէջն»։ Այս անվանումներով իմանում ենք ոչ միայն պատահական լույսի երևույթները, այլ ներկայումս Հյուսիսայգ կոչվածը (Aurore boreale)։ Շատ անգամ, առանց դրանք որոշարկելու, վերոհիշյալ տարեգիրը (Ուռհայեցին) մեծ վախով ու մանրամասն է նկարագրում ինչպես հայոց 546 թվականին՝ հյուսիսային կողմում, 548, 549, 559, 592 թվականներին և այլն։</ref>։ Ըստ զանազան ձեւոցն և յորջորջմունքն՝ այս է անուանքն՝ նման ձեւոցն եղաւ․ բայց լինելութիւն նոցա ի մի և ի նոյն պատճառէ, զոր Ուխչար ասէ, անդ լինի․ Ուխչար՝ զօդդ ասէ, որ շուրջ զերկրաւ է, յորժամ յերկրէ բարձրանայ մերձ յարփին․ զի որպէս նիւթ հրոյ՝ երկաթ և քար՝ բախեալ՝ կայծակունս արձակէ, այսպէս թանձր և պղտոր օդ՝ ի վեր ծառացեալ բռնութեամբ հողմոյ՝ ի ներքս անկանի, և հարմամբն յիրեարս՝ որպես աստեղ երեւումն տայ։ Զայսպիսիս՝ Վարսաւոր և Հեծանակ և Գուպար ասեն»։ Թողնում ենք մեկնիչի իմացության չափը․ նա առավելապես օդերևույթ է նշում, քան լուսերևույթ<ref>Գրեթե նույն ձևով է գրում Գրիգոր Աստվածաբանի գրքի մեկնողը, որը, թեև Հեծանակի տեղ գրում է Հեծանոց և ասում է՝ Հարդգողն է, և Գուպարն էլ՝ Բազմաստեղը, ինչպես մենք էլ ասացինք, բայց համարում է օդեղեն մի բան։ Երկուսինն էլ «նոյն է լինելութեփան պատճառ, յորժամ մրրիկ և խառնակումն օդոց լինի թնաձր և զպղտորեալ տանի հարկանէ ընդ արփին․ նա յայտնապէս որպես զաստեղ երեւոյթ շնորհէ, և կերպարանէ ի տեսակ աստեղն»։</ref>, և չի հիշում Ասուպ կամ Թռիչ աստղը (Etoile filante), որի մասին այլազան կարծիքներ են հայտնել հասարակ մարդիկ, ինչպես նաև նարնց և մեր հեթանոս հայրերը։ Մի հին գրիչ՝ գուցե Անանիա Շիրակացին, սա անվանում է «աստղ, որ ձգի յօդսդ, ի շփելոյ հողմոց լինի», որտեղից կրակի ելնելն է երևում իբր էլեկտրականությամբ, և հրին դիմանալու համեմատ՝ աստղը ձգված է լինում տևականորեն կամ առժամանակ։ =Եղանակներ=
=Կենդանիների պաշտամունք=