=Ոգեղեններ=
#Ոգիներ․ քաջքեր, ուրվականներ, ուրհիկներ
#Բարի ոգիներ․ հրեշտակներ, եզանից աղեկներ, աղեկ մանուկ, հավերժահարսեր
#Չար ոգիներ․ չար, սատանա, դևեր, վատեր, այսեր, սուռնափա, թուխեր, խաժեր, շիդար, թպղա, ալեր, անբնակ տեղեր, առնակ, գրող, խպլիկ, հանդիան, նեռ
Հրեշներն և ճիվաղները, որքան էլ սնահավատների մեջ առաջացրել են կրոնական զգացումներ, միշտ ճանաչվել են որպես վայրի ու կենդանական կամ կիսով չափ բանական, կիսով չափ ոչ բանական։ Բոլոր ազգերի հին կրոններում հիշատակվում են նաև սրանցից վեր էակներ՝ իբրև բանական և հոգեղեն, շատերը՝ որպես պարզ ոգի, ոմանք՝ նաև մարմնավոր։ Ըստ հեթանոսների սովորական տկարամտության, դրանցից շատերը ավելի չար, քան թե բարի ոգիներ են, որոնք, ըստ քրիստոենական մտքի, կարող են վերաբերել երկու ծանոթ դասակների՝ հրեշտակներին ու դևերին, որոնք Աստծու կամ աստվածների և մարդկանց միջև միջնորդներ ու պաշտոնատարներ են, և գեթ ոմանք նաև աստվածազուններ են կամ աստվածների մերձավորներ։ Կան նաև այնպիսիները, որոնք միջակա են թվում, և դրանց չարն ու բարին որոշելը դժվար է։ Կարծում եմ՝ այդպիսին են հայոց քաջքերն ու ուրվականները։ Նախ անդրադառնանք դրանց։
=Ծանոթագրություններ=
<references/>