Changes

/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Միստիցիզմից ու անկումային տրամադրություններից զերծ են մասնավորապես այս ժամանակաշրջանից մեզ հասած Անիի, Աղթամարի, Հաղբատի և Սանահնի քանդակները, արձաններն ու ճարտարապետական շինությունները։ Ֆեոդալների կրոնական ջերմեռանդությունից ոչ նվազ դրանք վկայում էին և նրանց «աշխարհային» հատկությունների - հարստության և ուժի, իշխանակալության ու փառատենչության մասին։ Արտահայտելով դարաշրջանի իշխող մտայնությունն ու ճաշակը, դրանք կրում էին իրենց վրա նաև ժամանակի մտավոր և ֆիզիկական աշխատանքի կնիքը և հանդիսանում ժողովրդի ստեղծագործ եռանդի ու կենսահաստիչ տրամադրությունների շոշափելի հետքերը։
Հարստությունների աննախընթաց կուտակման ու դասակարգային սրված կռվի պայմաններում միանգամայն ակներև է էսխատոլոգիական երկերի քարոզչական-դիդակտիկական նպատակը։ Բիբլիական հնավանդ պատկերներով աշխարհի տիրակալները կամենում էին սանձահարել ու հնազանդության բերել հեստող հպատակներին, անձնավորելով սրանց մեջ «Նեռի կարապետներին» կամ հենց իրեն Նեռին։ Սաստիչ տեսիլների ու հայտնությունների մեջ նրանք ծրարում էին իրենց ներքին կամ արտաքին թշնամիներին հասցեագրված ինվեկտիվներ ու խրատներ, սոցիալական կամ քաղաքական երազանքներ ու ձգտումներ, որոնց աշխարհային իմաստը պարզ է ու ակներև։ Հայալեզու տեսիլներն ու գուշակու-թյունները գուշակությունները ևս քաղաքական ուտոպիաներ, ծրագրեր կամ քարոզներ էին։ Բիբլիական պատկերացումների օգնությամբ դրանք արձանացնում էին ոչ այնքան անցյալը, որքան ներկան, ոչ այնքան եղածը, որքան լինելիքը, ավելի ճիշտ՝ բաղձալին։
Ւնչպես Ներսես Պարթևի տեսիլների, այնպես և Ագաթոնի մեզ հասած գուշակությունների առանցքը ոչ թե աշխարհի կատարածի համաքրիստոնեական հայացքներն են, այլ Հայաստանի ազատագրման քաղաքական հեռանկարները։ Պիտի կարծել, որ աշխարհի կատարածի սպասումները Հայաստանում ավելի խոր արձագանք գտան, ոչ թե VII կամ X դարերում, այլ ավելի ուշ՝ սելջուկ թուրքերի ներխուժման ժամանակ, ամբողջ Հայաստանում, Վասպուրականում և Անիում առաջացած քաղաքական և սոցիալական սուր ճգնաժամի հանգամանքներում։ Գտնվեցին մարդիկ, որոնք այդ ճգնաժամը ևս լծորդեցին հայտնության խորհրդավոր տարեթվերի հետ։ «Ել յետ հազար ամին լուցցէ զստանայ և հանցէ ի բանտէ անտի. ելցէ և մոլորեսցուսցէ զազգս ամենայն ընդ չորս կողմանս երկրի» - ասված է Հովհաննու Հայտնության մեջ<ref>Գլ. Ի, 7։</ref>: Հայտնության հազարամյակն հաշվում էին Քրիստոսի «խաչելութեան» ժամից։
Վստահելի
199
edits