Ու-ո՜ւ-ու-ուո՜ւ-հու-հուհո՜ւ-հու-հո՜ւ։ Օ, ինձ նայեք հապա, կործանվում եմ։ Դարպասատակի բուքը հոգեհանգիստս է ոռնում, ես էլ՝ նրա հետ։ Կորա ես, կորա։ Կեղտոտ գդակով սրիկան, ժողովրդական տնտեսության կենտրոնական սովետի ծառայողների նորմալ սննդի ճաշարանի խոհարարը եռջուր շփեց վրաս և ձախ կողս խաշեց։ Գարշելի արարած, անունն էլ պրոլետար է։ Տեր իմ աստված, ո՜նց է ցավում։ Մինչև ոսկորներս է խաշել եռջուրը։ Հիմա էլ կաղկանձում եմ, ոռնում, բայց դե, դրանից ի՞նչ օգուտ։
Ինչո՞վ էի խանգարում նրան։ Չլինի՞ կխժռեմ-կվերջացնեմ ժողովրդական տնտեսության սովետը, եթե աղբահորը քանդքնդեմ։ Անկշտում անասուն։ Մի առիթով նայեք նրա քիթումռութին․ ախր, լենքին է տվել, պղնձե ռեխով գող։ Ա՜խ, մարդի՛կ, մարդի՛կ։ Կեսօրին գդակն ինձ կերակրեց եռջրով, հիմա էլ մթնել է, կեսօրվա չորսը կլինի մոտավորապես, դատելով տապակած սոխի հոտից, որ փչում է Պրեչիստենկայա փողոցի հրշեջ խմբից։ Ինչպես ձեզ հայտնի է, հրշեջները ընթրում են։ Բայց եղածը փուչ բան է, սնկի նման։ Պրեչիստնկայի ծանոթ շները պատմում էին, թե իբր Նեգլիննայա փողոցի վրայի «Բար» ռեստորանում հերթապահ ճաշաաեսակ ճաշատեսակ են խժռում՝ պիկան սոուսով սունկ, բաժինը երեք ռուբլի յոթանասունհինգ կոպեկ։ Սիրելու բան է, նույնն է, թէ կրկնակոշիկ լիզես․․․ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․
Կողս ցավում է անտանելի, և իմ կարիերայի հեռուները անչափ հստակ եմ տեսնում․ վաղը խոցեր կբացվեն, և հարցնող լինի՝ ինչո՞վ եմ բուժելու։ Ամռանը կարելի էր գնալ Սոկոլնիկի, այնտեղ շատ լավ հատուկ խոտ կա, դրանից բացի, ձրի կխժռես երշիկի պոչիկներ, ճարպոտած թղթեր են շպրտում քաղաքացիները, ուզածդ չափ կլպստես։ Ու եթե մի լեզվանի էլ չլինի, որ լուսնի լույսի տակ, շրջանակի մեջ «Սիրելի Աիդա» է երգում, որից սիրտոդ կտոր-կտոր է լինում, հրաշալի կլինի։ Իսկ հիմա՞ ուր պիտի գնաս։ Ձեզ չե՞ն խփել սապոգով: Խփել են։ Աղյուսով հասցրե՞լ են կողերիդ։ Շատ-շատ եմ կերել։ Ամեն ինչ կերել եմ, բախտիս հետ հաշտ եմ և եթե լալիս եմ հիմա, մարմնական ցավից է ու քաղցից, որովհետև ոգիս դեռ չի մարել․․․ Դիմացկուն է շան ոգին:
Բայց ահա մարմինս՝ ջարդուխուրդ, ծեծված, բավականաչափ ոտնահարել են մարդիկ: Գլխավորն էլ որն է․ եռջուրն էնպես շփեց վրաս, որ բրդի տակ էլ անցավ, ուրեմն, ձախ կողիս համար ոչ մի պաշտպանություն չկա։ Շատ հեշտ կարող եմ թոքերի բորբոքում ստանալ, իսկ որ ստացա, քաղաքացիներ, սովից կսատկեմ: Թոքերի բորբոքումով ընդունված է պառկել շքամուտքում, աստիճանների տակ, իսկ իմ պառկած, ամուրի շան փոխարեն ո՞վ պիտի վազ տա աղբարկղերով՝ կեր որոնելու։ Թոքս կբորբոքվի, փորի վրա կսողամ, կթուլանամ, ամեն մեկը կսատկակացնի կսատկացնի ինձ փայտով: Եվ ճարմանդակիր դռնապանները ոտքերիցս կբռնեն ու կգցեն սայլի մեջ․․․
Բոլոր պրոլետարներից ամենանnղկալին ամենանողկալին դռնապաններն են։ Մարդկային թափթփուկներ՝ ամենացածր տեսակը: Խոհարարները տարբեր են լինում: Օրինակ, հանգուցյալ Վլասը Պրեչիստենկայից։ Քանի-քանիսի կյանքն է փրկել։ Որովհետև հիվանդ ժամանակ ամենագլխավորը մի կտոր կեր ձեռք գցելն է: Եվ ահա, պատմում են շները, Վլասը մի ոսկոր կշպրտեր, վրան մեկ ութերորդ ֆունտի չափ միս։ Աստված հոգին լուսավորի, քանի որ իսկական անհատականություն էր, կոմս Տոլստոյների տիրունական խոհարարը, և ոչ թե նորմալ սննդի Սովետի: Թե ինչեր են անում նրանք, այդ նորմալ սննդում, շան խելքի բանը չէ: Ախր, հենց այդ սրիկաները աղ դրած, հոտած մսից են շչի եփում, իսկ ճաշարան եկող խեղճերը ոչինչ չեն իմանում: Վազեվազ գալիս են, լափում, լակում։
Ոմն մեքենագրուհի, ըստ իններորդ կարգի, ստանում է չորսուկես տասանոց, ճիշտ է, սիրեկանը ֆիլդեպերսե գուլպաներ է նվիրում։ Իսկ էդ ֆիդելպերսի ֆիլդելպերսի երեսից ինչքան ստորացում պիտի քաշի խեղճը։ Արագ-արագ կգա մեքենագրուհին, չէ՞ որ չորսուկես տասանոցով «Բար» չես մտնի։ Կինեմատոգրաֆի էլ չի հերիքում, իսկ կինեմատոգրաֆը կանանց միակ սփոփանքն է կյանքում: Ցնցվում է, դեմքը կնճռոտում, բայց և խփշտում: Խելքի մո՞տ բան է, երկու ճաշատեսակը քառասուն կոպեկ արժի, իսկ էդ երկուսի գինը տասնհինգ էլ չի, որովհետև մնացած քսանհինգը տնտեսվարն է գողացել։ Իսկ մեքենագրուհուն այդպիսի՞ ճաշ է պետք: Նրա աջ թոքի կատարն ախտահարված է, կանացի հիվանդություն էլ կա, աշխատավայրում պահումներ են արել, ճաշարանում հոտած բաներով են կերակրել, ահա նա, ահա նա։ Դարպասատակ է մտնում սիրեկանի գուլպաներով: Ոտքերը՝ սառած, փորի մեջ քամիներ են խաղում, որովհետև վրայի բուրդը կարծես թե իմի պես է, հագի վարտիքը բարակ է, էնպես՝ ժանյակի պես մի բան, սիրեկանի աչքին թոզ փչելու համար: Թե փորձեց ֆլանելե վարտիք հագնել, սիրեկանը կգոռա․
― Իչքա՜ն ես գեշ։ Իմ Մատրյոնան ինձ ձանձրացրել է, հոգիս դուրս եկավ էդ ֆլանելե վարտիքներից, հիմա եկել է իմ ժամանակը։ Ես հիմա նախագահ եմ, ու ինչքան էլ գողանամ, լրիվ կգնա կանացի մարմնի, անուշեղենի, «Աբրաու-Դյուրսյի» վրա։ Որովհետև ջահել օրերիս շատ եմ քաղցած մնացել, ինձ հերիք է, իսկ անդրշիրիմյան կյանք գոյություն չունի:
Մեղքս գալիս է, խղճաում խղճում եմ մեքենագրուհուն: Բայց ինքս ինձ ավելի եմ խղճում: Եսասիրությունից չեմ ասում, չէ, քանի որ իսկականից տարբեր պայմաններում ենք։ Նա գոնե իր տանը կտաքանա, իսկ ես, ես։ Ո՞ւր պիտի գնամ: Ծեծված, կողս խաշված, թուքումուր կերած, ո՞ւր գնամ: Ո՜ւ-ո՜ւ-ու-ո՜ւ․․․
— Քուչիկ, քուչիկ, քուչիկ, Շարիկ, այ Շարիկ: Ինչի՞ ես վնգստում, խեղճ լինես դու։ Քեզ ո՞վ է նեղացրել․․․ Ուխ․․․
Գլուխն առաջ կռացրած, մեքենագրուհին նետվեց գրոհի, անցան դարպասից, փողոցում բուքն սկսեց պտտել, պատռել, տապալել, հետո պտտահողմ դարձավ և մեքենագրուհին անհետացավ։
Իսկ շունը մնաց դարպասատակում և, տառապելով վնասված կողից, uեղմվեց սեղմվեց սառը, զանգվածեղ պատին, շունչը կտրվեց ու հաստատ որոշեց, որ այստեղից ոչ մի տեղ չի գնա, այստեղ էլ կսատկի։ Հուսալքություն պատեց նրան։ Սիրտն այնպես դառնացավ ու ցավեց, այնքան միայնակ ու ահավոր դարձավ, որ շան մանրիկ արցունքները պզուկի նման իջան աչքերից և իսկույն չորացան։ Վնասված կողի բուդը բուրդը գունդ-գունդ կախկխվել էր, իսկ արանքներում երևում էին կարմիր չարագույն պտեր եռջրից: Ի՜նչ անիմաստ, բթամիտ ու դաժան են խոհարարները։ Մեքենագրnւհին Մեքենագրուհին իրեն ասաց․ «Շարիկ»: Ո՞ր գրողի տարած Շարիկ է ինքը։ Շարիկ՝ նշանակում է կլորիկ, գնդլիկ, վարսակաձավար է լափում, հայտնի ծնողների զավակ, իսկ ինքը փրչոտ, լողլող ու վիրավnրվիրավոր, թափառական, անտեր շուն։ Ասենք, շնորհակալ եմ բարի խոսքի համար։
Վատ լուսավորված խանութի փողոց ելնող դուռը շրխկաց և երևաց մի քաղաքացի։ Հենց քաղաքացի, և ոչ թե ընկեր, նույնիսկ ամենաճիշտը՝ պարոն։ Ինչքան ավելի մոտեցավ, այնքան ավելի հստակ դարձավ, որ պարոն է: Կարծում եք, դատում եմ վերարկուի՞ց։ Անմտություն։ Վերարկու հիմա շատերը, մեծ թվով պրոլետարներն էլ են հագնում: Ճիշտ է, օձիքներն այսպիսին չեն, խոսել անգամ չարժի, բայց և այնպես, հեռվից կարելի է չփոթել։ շփոթել։ Իսկ ահա, աչքերից՝ այստեղ արդեն ոչ մոտիկից, ոչ հեռվից շփոթել չի լինի։ Օ՜, նշանակալի բաներ են աչքերը։ Ծանրաչափի պես։ Եվ ամեն ինչ երևում է՝ ում հոգում մեծ ամայություն է տիրում, ով ոչ դես, ոչ դեն, սապոգի քթով կհասցնի կողերիդ, իսկ ով ինքն է վախենում ամեն մեկից ու ինչից: Ահա և, հենց այդպիսի հետնյալ մեկի, ոտքի կոճը խածնելն է հաճելի: Թե վախենում ես, ստացիր։ Եթե վախենում ես, ուրեմն արժես․․․ Ռ-ռ-ռ-ռ․․, հա՛ֆ, հա՛ֆ:
Պարոնը վստահաբար ճեղքեց փողոցի հողմասյունը և շարժվեց դեպի դարպասատակ: Հա, հա, այս մեկի ամեն ինչը երևում է: Նա նեխած աղ դրած միս չի ուտի, իսկ եթե որևէ տեղ էլ մատուցեն, այնպիսի սկանդալ կսարքի, թերթերին էլ կգրի՝ ինձ, Ֆիլիպ Ֆիլիպովիչին վատ կերակրեցին:
Շունը սողում էր, օձի նման փորի վրա, արցունքները թափվում էին: Ուշադրություն դարձրեք խոհարարի արածին։ Բայց ախր, դուք ոչ մի դեպքում չեք տա։ Օ՜հ, շատ լավ եմ ճանաչում հարուստ մարդկանց։ Իսկ, ըստ էության, ձեր ինչի՞ն է դա պետք։ Ինչի՞ համար է այդ հոտած ձիամիսը։ Ոչ մի տեղ նման թունավոր բան չեք գտնի, ինչպես Մոսսելպրոմում։ Իսկ դուք այսօր նախաճաշել եք, դուք համաշխարհային նշանակության մեծություն եք, շնորհիվ արական սեռական գեղձերի․․․ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․
Այս ինչեր են կատարվում լույս աշխարհում։ Երևում է, սատկելս դեռ չի եկել, իսկ հուսալքությունն, իրn՞քիրո՞ք, մեղք է։ Նրա ձեռքերն է պետք լիզել, ուրիշ բան չի մնում։
Հանելուկային պարոնը կռացվ կռացավ դեպի շnւնըշունը, փայլեցրեց աչքերի ոսկյա շրջանակները և աջ գրպանից հանեց ճերմակ, երկարավուն փաթեթը: Դարչնագույն ձեռնոցները չհանելով, բացեց փաթեթը, որն իսկույն քշեց-տարավ բուքը և երշիկից մի կտոր պոկեց, որը կոչվում է «Օսոբեննայա կրակովսկայա»։ Եվ շանը տվեց այդ կտորը։ Օ՜, անշահամոլ անձնավորություն։ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․
— Քուչի, քուչի,— սուլաձայն ասաց պարոնը և ավելացրեց շատ խստաձայն,— առ։ Շարիկ, Շարիկ։
— Ձեր ետևի՞ց գամ։ Թեկուզ աշխարհի ծայրը, ձեր ֆետրե ոտնամաններով հասցրեք մռթիս, ծպտուն էլ չեմ հանի։
Պրեչիստենկայով մեկ շողշողում էին լապտերները: Կողը ցավում էր անտանելի, բայց Շարիկը ժամանակ առ ժամանակ մոռանում էր դա, համակված մի մտքով, որ այս իրարանցման մեջ ինչպես չկորցնի մուշտավոր տեսիլքը և մի կերպ արտահայտի իր սերն ու նվիրվածությունը նրան։ Եվ Պրեչիստենկայաից Օբուխով ամբողջ ընթացքում մի յոթն անգամ դա արտահայտեց։ Համբուրեց ոտնամանը, Մյորտվըյ Մյորտվիյ նրբանցքի մոտ, ճանապարհ բացելով, այնպես ոռնաձայն հաչաց մի կնոջ վրա, որ նա նստեց թմբի վրա, մի երկու անգամ էլ վնգստաց, իր հանդեպ խղճահարություը պահպանելու նպատակով։
Ինչ-որ մի սրիկա, սիբիրյանի նմանեցրած անտեր կատու, դուրս պրծավ ջրհորի ետևից և, չնայած բքին, կրակովյանի հոտն առավ։ Աշխարհը մթնեց Շարիկ շան աչքերում այն մտքից, որ դարպասատակերից վիրավոր շներ հավաքող հարուստ խելառը, մեկ էլ տեսար, այդ գողին ևս կվերցնի հետը, և ինքըը ինքը ստիպված կլինի կիսել մոսսելպրոմյան արտադրանքը։ Այդ պատճառով այնպես կրճտացրեց ատամները կատվի վրա, որ սա, ծակ փողրակի թշշոցի պես ֆշշացնելով, խողովակով վեր մագլցեցեց մագլցեց երկրորդ հարկ։
― Փռ-ռ՜ռ․․․ հա՜ֆ․․․ չքվիր․․․ Մոսսելպրոմը լրիվ բերես, չի հերիքի Պրեչիստենկայով թափառող անտեր-անտիրականներին։
— Նամակ չունե՞մ, Ֆյոդոր։
— Ոչ, ֆիլիպ Ֆիլիպ Ֆիլիպովիչ (Կիսաձայն ու մտերմիկ)։ Իսկ երրորդ բնակարանում բնակընկերներ են տեղավորել:
Շների կարևոր բարերարը կտրուկ շրջվեց աստիճանի վրա և, ցած կռացած բազրիքի վրա, հարցրեց․
— Ճիշտ այդպես: Լրիվ չորս հատ։
— Աստվա-ա՜ծ իմ։ Պատկերացնnւմ Պատկերացնում եմ, թե հիմա ինչ և լինելու բնակարանը: Իսկ ի՞նչ են անում:
— Բ-բան էլ չէ:
— Համմե՞, Ֆյոդոր Պավլnվիչ։Պավլովիչ։
— Գնացին միջնորմ ու աղյուս բերելու։ Միջնապատեր են կանգնեցնելու։