Նստած ենք երկար, կաղնե, անծածկ սեղանների շուրջ։ Ծառաները մատուցում են պաքսիմատի կվաս, օրական ապուր, սև հաց, շոգեխաշած, սոխով տավարի միս և հնդկացորենի շիլա։ Ուտում ենք, կամացուկ զրուցում մեր ծրագրերի մասին։ Ճոճվում են մեր անձայն զանգակները։ Օպրիչնինայի ամեն մի թևը ունի իր ծրագրերն․ մեկը՝ Գաղտնի Հրամանում է այսօր զբաղված, մյուսը՝ Խելացիում, մեկը Դեսպանականում, մեկն էլ Առևտրականում։ Այսօր ես երեք գործ ունեմ։
Առաջինը՝ խեղկատակ֊սկոմորոխներով<ref> Սկոմորխ Սկոմորոխ ― շրջիկ ժողովրդայան երաժիշտ֊դերասան</ref>պետք է զբաղվել, հաստատել տոնական համերգի նոր համարը։
Երկրորդը՝ հանգցնել «աստղը»։ Երրորդը՝ թռչել պայծառատես Պրասկովյա Տոբոլսկայաի մոտ հանձնարարութմաբ։