Ինչպես միշտ Ուսպենսկի տաճարում խավար է, տաք ու հանդիսավոր։ Վառվում են մոմերը, փայլում է սրբապատկերների ոսկին, նեղուս հայր Յուվենալիի ձեռքում ծխում է բուրվառը, հնչում է նրա բարակ ձայնը։ Թավ ձայնը՝ սևամորուք, հաստլիկ սարկավագինն է երգչախմբից։ Մենք կանգնած ենք խիտ շարքերով՝ ողջ մոսկովյան օպրիչնինան։ Այստեղ են և՛ Բատյան, և՛ Եռոխան՝ նրա աջ ձեռքը, և՛ Մոսոլը՝ նրա ձախ ձեռքը։ Եվ գլխավորները՝ ես ներառյալ։ Եվ հիմնական մասը։ Եվ երիտասարդները։ Միայն Տերը չկա։ Սովորաբար երկուշաբթի օրերին նա ողորմածորեն գալիս է մեզ հետ աղոթելու։ Բայց այսօր չկա մեր արևափայլը։ Ամբողջովին պետական գործերի մեջ է։ Կամ Րիզպոլոժենիի եկեղեցում, ընտանեկան տաճարում է աղոթում Սուրբ Ռուսի համար։ Տիրոջ ցանկությունը՝ օրենք է և հանելուկ։ Եվ փառք Աստծո։
Սովորական օր է այսօր, երկուշաբթի։ Եվ արարողությունն է սովորական։ Սուրբ Կնունքն անցել է։ Սահնակներով ման եկանք Մոսկվա֊գետով, իջեցրինք խաչը արծաթյա եղևնիներով զարդարված տաղավարի տակ գտնվող սառցանցք֊երդանր,<ref>երդան ― նույնն է ինչ սառցանցքը, որում նախապես օրհնելուց հետո կնքվում էին Սուրբ Ծննդյան տոներին, առաջացել է Հորդանան անվանումից։ </ref>, կնքում էինք փոքրիկներին, ինքներս էինք սառցե ջրի մեջ ընկղմվում, կրակում թնդանոթներից, խոնարհվում Տիրոջը և Տիրուհուն, քեֆ էինք անում Գրանովիտյանում<ref>Կրեմլը կազմող շենքերից մեկը, որում նույնանուն մեծ սրահ կա։ </ref> կրեմլյան շքախմբի և Ներքին Շրջանակի հետ։ Հիմա մինչև Տրնդեզ՝ ոչ մի տոն, առօրյա կյանք։ Պետք է գործով զբաղվել։
«Թող աստված հառնի և թող անհայտանան թշնամիները նրա․․․» ― կարդում է հայր Յուվենալին։
Երկրորդը՝ հանգցնել «աստղը»։ Երրորդը՝ թռչել պայծառատես Պրասկովյա Տոբոլսկայաի մոտ հանձնարարութմաբ։
Նստած եմ իմ տեղում, Բատյաի աջից՝ չորրորդը։ Պատվավոր տեղ է, գործով ձեռք բերված։ Ինձանից ավելի մոտ, նրա աջից Շելետն է, Սամոսյան ու Երոխան։ Ամրակազմ, տպավորիչ արտաքին ունի Բատյան, դեմքով երիտասարդ է, չնայած մազերը ամբողջովին սպիտակ են։ Երբ սեղանի մոտ է՝ հաճելի է նայել․ ուտում է անշտապ, հիմնավոր։ Բատյան՝ հիմքն է մեր, գլխավոր արմատը կաղնու, որի վրա ողջ օպրիչնինան է կանգնած։ Նա առաջինն էր, ում Տերը վստահեց Գործը։ Նրա վրա էր հենվում կրունկով Տերը, երբ բարդ, ճակատագրական ժամանակներ էին Ռուսաստանի համար։ Բատյան դարձավ օպրիչնինաի երկաթյա շղթայի առաջին օղակը։ Նրանից կառչեցին մյուս օղակները, ձուլվեցին, միահյուսվեցին օպրիչնինայի Մեծ Օղակում, դեպի դուրս ուղղեցին սուր փշերը։ Այդ օղակով էլ Տերը ձգեց հիվանդ, փտած, փլուզվող երկիրը, միացրեց, կարծես արնաքամ լինող վիրավոր արջի վիրակապեց։ Եվ ամրացավ արջը ոսկորներով ու մսով, բուժեց վերքերը, ճարպ կուտակեց, մագիլներ աճեցրեց։ Մենք բաց թողեցինք նրա փտացփտած, թշնամիների կողմից թունավորված արյունը։ Այժմ ռուսական արջի կատաղի գռմռոցը լսվում է ողջ աշխարհում։ Ոչ միայն Չինաստանն ու Եվրոպան, օվկիանոսից այն կողմ էլ են լսում։
Տեսնեմ, Բատյայի մոբիլան կարմրով է թարթում։ Սեղանի մոտ արգելված են կողմնակի խոսակցությունները։ Բոլոր բջջայինները անջատում ենք։ Կարմիր ազդանշանը՝ Պետական գործ է։ Մոտեցնում է Բատյան ականջին մաքուր ոսկուց մոբիլան, որը զրնգում է զանգակով․