Ձմռան հենց առաջին օրերից սկսեց անդադար անձրև տեղալ, իսկ անձրևի հետ միասին սկսվեց խոլերան։ Բայց այն շուտ կանխեցին, և բանակում ընդամենը յոթ հազար զինվոր մեռավ համաճարակից։
== Գլուխ 2 ==
Բոլորր ծիծաղեցին։
— Նայեցեք,— ասաց կապիտանը։ Նա նորից չռեց մատները։ Մատների ստվերը նորից ընկավ պատին։ Նա սկսեց բթամատից և հերթով տվեց մյուս մատների անունները. Sotto-tenentente<ref>Կրտսեր լեյտենանտ (իտ.)։</ref> (բթամատ), tenente<ref>Լեյլտենանտ (իտ․)։</ref> (ցուցամատ), capitano<ref>Կապիտան (իտ.)։</ref> (միջնամատ), maggiore<ref>Մայոր (իտ․)։</ref> (մատնեմատ) և tenente-colonello<ref>Փոխգնդապետ (իտ)։</ref> (ճկույթ)։— Դուք գնում եք որպես sotto-tenente։ Վերադառնում եք որպես tenente-colonello։
Բոլորը ծիծաղեցին։ Կապիտանի չինական ստվերները մեծ հաջողություն ունեցան։ Նա նայեց քահանային ու բղավեց.
— Բարի գիշեր,— ասաց նա։
== Գլուխ 3 ==
Սենյակը, որտեղ ապրում էինք լեյտենանտ Ռինալդին ու ես, նայում էր դեպի բակը։ Պատուհանը բաց էր, մահճակալս ծածկված էր բարակ վերմակով, պատից կախված էին իմ բոլոր իրերը, թիթեղյա տուփով հակագազը և պողպատյա սաղավարտը։ Մահճակալի ոտքերի մոտ դրված էր իմ սնդուկը, իսկ սնդուկի վրա՝ ձմեռային փայլուն կոշիկներս։ Ութանիստ, արջնած փողով և մուգ կաղնեգույն հարմարավետ, գեղեցիկ խզակոթով իմ հրացանը կախված էր երկու մահճակալների միջև։ Հիշեցի, որ նշանառության հեռադիտակը պահված էր սնդուկում։ Լեյտենանտը, Ռինալդին, պառկել էր մյուս մահճակալին ու քնել։ Ոտնաձայներ լսելով, նա արթնացավ ու նստեց անկողնում.
— Ciao<ref>Ողջույն (իտ․)։</ref>,— ասաց նա։— Ինչպե՞ս անցկացրինք ժամանակը։
— Հիանալի։
— Համենայն դեպս, նա ոչինչ չի կարող անել,— ասաց կապիտանը։ Մենք վեր կացանք և հեռացանք սեղանից։
== Գլուխ 4 ==
— Չեմ հասկանում,— Ռինալդին տարուբերեց գլուխը։
— Abbastanza bene<ref>Վատ չէ (իտ.)։</ref>,— թարգմանեցի ես։ Նա տարուբերեց գլուխը։
— Դա չավ չէ։ Իսկ Անգլիան սիրո՞ւմ եք։
Ես թարգմանեցի միսս Ֆերգյուսոնին։
— Pas encore<ref>Դեռ ոչ (ֆրանս.)։</ref>,— ասաց միսս Ֆերգյուսոնը։
— Իսկապե՞ս ոչ։
— Ոչ,— ասաց Ռինալդին։
== Գլուխ 5 ==
— Ցտեսություն,— ասացի ես։
— A rivederci, tenente<ref>Ցտեսության, լեյտենանտ (իտ.)։</ref>։
— A rivederla,— ես պատիվ տվեցի ու հեռացա։ Հնարավոր չէ օտարներին իտալացու պես պատիվ տալ ու չշփոթվել։ Հավանաբար, պատիվ տալու իտալական ձևը ենթակա չէ արտահանման։
— Իսկ դուք հիվանդապահուհի չե՞ք։
— Օ, ոչ։ Ես այսպես ասած V. A. D<ref>Voluntary Aid Department — բանակին սպասարկող կանանց կամավոր կհրպուս։կորպուս։</ref> եմ։ Մենք շատ ենք աշխատում, բայց ոչ ոք մեզ չի վստահում։
— Ինչո՞ւ։
Ռինալդին մոմը վերցրեց գետնից, վառեց ու շարունակեց կարդալ։
== Գլուխ 6 ==
— Փառք աստծո, որ չխցկվեցի անգլիացիների մեջ։
== Գլու 7 ==
== Գլուխ 7 == Հաջորդ օրը, լեռնային առաջին պահակետից վերադառնալուց հետո, մեքենան կանգնեցրի smistamento-յի<ref>Էվակուացման հավաքատեղի (իտ.)։</ref> առաջ, որտեղ վիրավորներն ու հիվանդները, ըստ իրենց փաստաթղթերի, բաշխվում էին տարբեր հոսպիտալների վրա։ Մեքենան ես էի վարում։ Մնացի ղեկի մոտ, իսկ վարորդը փաստաթղթերը ներս տարավ։ Շոգ օր էր, երկինքը՝ կապույտ և շատ պայծառ, ճանապարհը՝ փոշոտ ու սպիտակ։ Ես նստել էի ֆիատի բարձր նստատեղին ու ոչինչ չէի մտածում։ Ճանապարհով մի գունդ էր անցնում, ու ես նայում էի, թե ինչպես են զինվորները քայլում։ Նրանք քրտնած էին և ուժասպառ։ Մի քանիսը պողպատե սաղավարտներ էին հագել, իսկ մյուսները՝ դրանք կախել էին պայուսակներից։ Սաղավարտները մեծ էին և հասնում էին մարդկանց ականջներին։ Բոլոր սպաները սաղավարտ էին դրել։ Լավ նստած սաղավարտներ։ Դա Բազիլիկատի բրիգադի Ալեսն էր։ Դա կարելի էր նկատել նրանց օձիքների ճերմակ ու կարմիր զոլերով վրակարերից։ Գունդն արդեն վաղուց էր անցել, բայց դեռ շատ ետ մնացողներ կային, որոնք չէին կարողացել իրենց ջոկաաի հետ համաքայլ գնալ։ Նրանք փոշոտ էին, հոգնած ու քրտնած։ Մի քանիսը հիվանդ էին երևում։ Ետ մնացողներից վերջինն էլ հեռացավ։ Ճանապարհին ևս մի զինվոր հայտնվեց։ Նա կաղում էր։ Կանգ առավ ու նստեց ճամփի եզրին։ Դուրս եկա մեքենայից ու մոտեցա նրան։
— Ի՞նչ է պատահել։
— Լեյտենանտ, նայեցեք ինչ ուռուցք է,— բղավեց նա։— Բայց ինչ անենք։ Եկան, գտան ինձ։
Երբ առանձնատուն վերադարձա, ժամը հինգն էր. լոգանք ընդունեցի այնտեղ, որտեղ մեքենաներն են լվանում։ Հետո, տաբատն ու ներքնաշապիկը հագիս, բաց պատուհանի առջև նստած, զեկուցագիր էի կազմում։ Երկու օրից հարձակում էր սկսվելու, ու ես իմ մեքենաներով պետք է Պլավա գնայի։ Երկար ժամանակ էր անցել այն օրից, ինչ զեկուցագիր էի ուղարկել Միացյալ Նահանգներ և գիտեի, որ արդեն ժամանակն է գրելու, բայց այնքան էի հետաձգել, որ հիմա դա գրեթե անհնար էր։ Գրելու բան չկար։ Ուղարկեցի Zona di Guerra-յի<ref>Ռազմական գոտի (իտ.)։</ref> մի քանի բացիկներ, որտեղ ամեն ինչ ջնջեցի, բացի երկու բառից. «Ողջ-առողջ եմ»։ Այսպես ավելի շուտ
<< պակասող երկու էջ >>
Դուրս եկա և հանկարծ ինձ մենակ ու դատարկ զգացի։ Շատ անլուրջ էի վերաբերվել մեր ժամադրությանը, հարբել էի ու գրեթե մոռացել, որ պետք է գնամ, բայց երբ պարզվեց, որ չեմ կարող նրան տեսնել, մենակ ու դատարկ զգացի ինձ։
== Գլուխ 8 ==
Համարյա մութ էր, երբ ներքև իջանք ու թեքվեցինք դեպի գետափնյա գլխավոր ճանապարհը։
== Գլուխ 9 ==