<blockquote>
::::::::::::Այդպիսի խելագար մրցավազք ես դեռ չէի տեսել։ Հազարավոր ասհնակներ սլանում էին սառույցի վրայով։ Այնպիս գոլորշի էր բարձրանում, որ շները չէին երևում։ Այդ գիշեր երեք հոգի մահացու սառեցին և մի տասից ավելի մարդ էլ ընդմիշտ փչացրին իրենց թոքերը, իսկ ես սեփական աչքերով սառցածակի հատակը տեսա։ Այնտեղ ոսկուց՝ մանանեխամանի պես դեղին էր։ Ահա թե ինչու, Յուքոնի այդ մասում ես սյուներ կանգնեցրի և հայտարարություն տվեցի։ Այդ հայտի պատճառով էլ սկսվեց մրցավազքը, իսկ հետո պարզվեց, որ այնտեղ ոչինչ չկա, բացարձակապես ոչինչ։ Ես մինչև հիմա ել չգիտեմ, թե ինչով բացատրել դա։
::::::::::::::::Շորթիի պատմածը
</blockquote>