― Հասկանում եմ, հասկանում, ― գլուխը շարժեց Թուխը։ ― Ի միջի այլոց, այդ «շատ լավ բանի» մասին, ― կիսաքուն շարունակեց նա, ― սովորաբար այս ժամին ես դեմ չեմ որևէ բան ուտելու… ― Եվ նա աչքը գցեց սենյակի անկյունում կանգնած պահարանին։ ― Ասենք, մի գդալ խտացրած կաթ կամ էլ մի ուրիշ բան, օրինակ, մի ումպ մեղր…
― Դե, ուրեմն, ― ասաց Բուն, ― մենք հայտարարություն կգրենք և կփակցնենք Անտառով մեկԼմեկ։
«Մի փոքրիկ գդալ մեղր, ― ինքն իրեն քրթմնջում էր արջուկը, ― մի շատ փոքրիկ գդալ մեղր»։