Changes

Մարտին Իդեն, Գլուխ XXV

Ավելացվել է 1 բայտ, 12:22, 29 Դեկտեմբերի 2014
{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXIV|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXVI}}
Մարիա Սիլվան չքավոր էր և գիտեր, թե ինչ է չքավորությունը։ Ռութի համար «չքավորութչուն» բառը նշանակում էր պարզապես գոյության վատ պայմաններ, դրանով էլ սպառվում էր նրա հասկացողությունը չքավորության մասին։ Նա գիտեր, որ Մարտին Իդենը աղքատ էր, և մտովի բաղդատում էր նրա կյանքը պատանի Աբրահամ Լինկոլնի կամ միստր Բեթլերի կյանքի հետ, առհասարակ այն բոլորի, որոնք չքավորությունից սկսելով վերջ ի վերջո հասել են հաջողության ու բարեկեցության։ Ընդունելով, որ աղքատությունը տհաճ բան է, Ռութը միևնույն ժամանակ համամիտ էր բուրժուազիայի մխիթարական այն պատկերացմանը, թե աղքատությունը սքանչելի մի մղիչ ուժ է կարիերայի համար, մի ուժ, որը հաջողություն է բերում բոլոր նրանց, ովքեր խելացի են և ընդունակ։ Այդ պատճառով Ռութն առանձնապես չցավեց՝ իմանալով, որ Մարտինը ստիպված է եղել գրավ դնել իր ժամացույցն ու վերարկուն։ Ընդհակառակը, նա մինչև անգամ գոհ էր՝ հուսալով, որ նա ավելի շուտ խելքի կգա և կթողնի իր գրական ձեռնարկները։
Վստահելի
1318
edits