:Ուշադրություն դարձրեք աղեղներով լցված հատվածներին: Խաչ կազմելով՝ կորերը իրականում վերածվում են աղեղների, այսինքն՝ շրջանագծերի ինքնուրույն հատվածների; իսկ կլոր կազմելով՝ դրանք այլ կերպ են ընկալվում, արդեն միմյանցից չմեկուսացված; այժմ դրանք գիտակցության մեջ հանդես են գալիս որպես ընդհանուր կենտրոն ունեցող շրջանների մի ամբողջ շարքի տեսանելի հատվածներ:
:Ֆիգուրայի եզրագծի ազդեցությանը չենթարկվելու ֆոնի հատկությունը սերտ կապված է դրա մեկ այլ, արդեն հիշատակված, հատկության հետ, այն է՝ կառուցվածքայնության ցածր մակարդակի հետ: Մեր վերջին օրինակում դա արտահայտվում է այն հանգամանքով, որ ամբողջական շրջանագծերը ֆոն կազմելու դեպքում առավել պարզ կառուցվածք ունեն, քան աղեղների հավաքածուն, որը կազմում է ֆիգուր՝ խաչ, քանի որ երկրորդ դեպքում ամեն շրջանագծի փոխարեն հայտնվում են չորս աղեղ:
:Կառուցվածքայնության ցածր մակարդակը պայմանավորում է ֆոնի և ֆիգուրայի Ռուբինի կողմից նկատված ևս մեկ տարբերություն. ֆոնը առավել ընդգծված «սուբստանցիոնալ» (հիմքային, նախահիմքային - թարգմ. ծան.) բնույթ ունի, իսկ ֆիգուրան՝ «առարկայական»:
:Վերադառնանք սահմանափակող գծին: Ֆիգուրայի և ֆոնի վրա դրա տարբեր ազդեցությունից հետևում է նաև այն, որ այն պետք է երկու տարբեր կողմեր ունենա. ներքին և արտաքին; մեկը՝ միացնում է, իսկ մյուսը՝ անջատում, կամ հետևելով Հորնբոշտելին [4] կարելի է ասել, որ դրանցից մեկը գոգավոր է, մյուսը՝ ուռուցիկ, չնայած այդ երկու բառերը հոգեբանական եզրեր չեն; սակայն կարծում եմ, որ դրանք ճիշտ են փոխանցում իրական հոգեբանական տարբերությունները: Ուշադրություն դարձրեք մեր «ցանկապատի» ձախ «գ» գծին և դուք կհասկանաք, ինչի մասին է խոսքը; իրավացիորեն՝ ուղիղի ձախ կողմը՝ պիդն և վանող է, մինչդեռ աջը՝ փափուկ և զիջող: Այս հատկությունների ամբողջական նկարագրությունը տալիս է Հորնբոշտելը, ով հեռանկարի վերափոխման պատրանքները հանգեցնում էր այդ որակների փոփոխմանը. որպեսզի իրականացնել ֆիգուրայի վերափոխում, պետք է գոգավոր սարքել այն, ինչ ուռուցիկ է և ուռուցիկ այն, ինչ գոգավոր է:
== Գրականության ցանկ ==
:1. GELB, A. Über den Wegfall der Wahrnehmung von "Oberflächen farben." Zeits. f. Psychol., 1920, 84, 193-257.
:2. v. HELMHOLTZ, H. Handbuch der physiologischen Optik. 3 Aufl. Erg. u. her. in Gemeinschaft mit A. Gulistrand und J. v. Kries von W. Nagel.† 3 Bde. Hamburg & Leipzig, 1909-1911 (I. Aufl. 1856-1866).
:3. v. HORNBOSTEL, E. M. Über optische Inversion. Psychol. Forsch., 1922, 1, 130,-156.
:4. JAENSCH, E. R. und MÜLLER, E. A. Über die Wahrnehmung farbloser Helligkeiten und den Helligkeitskontrast. Über Grundfragen der Farbenpsychologie. Zugleich ein Beitra zur Theorie der Erfahrung. Hn. v. E. R. Jaensch I. Zeits. f. Psychol., 1920, 83, 266-341.
:5. JANSCH, E. R. Über den Farbenkontrast und die so genannte Berücksichtigung der farbigen Beleuchtung. Über Grundfragen u.s.w. III. Zeits. f. Sinnesphysiol., 1921, 52, 165-180.
:6. KATZ, D. Die Erscheinungsweisen der Farben und ihre Beimflufsung durch die individuelle Erfahrung. Erg. Bd. d. Zeits. f. Psychol. Leipzig: Barth, 1911, pp. xviii+425.
:7. KOFFKA, K. Beiträge zur Psychologie der Gestalt. 1. Untersuchungen über den Zusammenhang zwischen Erscheinungsgrösse und Erscheinungsbewegung bei einigen sagenannten optischen Täuschungen, von F. Kenkel. Zeits. f. Psychol., 1913, 67, 358-449.
:8. KOFFKA, K The same. IV. Zur Theorie einfachster gesehener Bewegungen. Ein physiologisch-mathamatischer Versuch von K. Koffka. Zeits. f. Psychol., 1919, 82, 257-292.
:9. KOFFKA, K. The same. VII. Experimentelle Untersuchungen üiber das Entstehen & Vergehen von Gestalten, von E. Lindemann. Psychol. Forsch., 1922, 2, 5-60.
:10. KOFFKA, K. Die Prävalenz der Figur. Kleine Mitteilungen a. d. psychol. Inst. d. Univ. Giessen, 3, Psychol. Forsch., 1922, 2, 147-148.
:11. KOFFKA, K. Die Grundlagen der psychischen Entwicklung. Eine Einführung in die Kinderpsychologie. Osterwieck a/H: Zickfeldt, 1921.
:12. KÖHLER, W. Über unbemerkte Empfindungen und Urteilstiuschungen. Zeits. f. Psychol., 1913, 66, 51-80.
:13. KÖHLER, W. Die physischen Gestalten in Ruhe und im stationären Zustand. Eine naturphilosophische Untersuchung. Braunschweig: Vieweg, 1920, pp. xx+263.
:14. KROH, O. Über Farbenkonstang und Farbenstraus formation. Über Grundfragen u.s.w. (S. No. 22), her. v. E. R. Jaensch. IV. Zeits. f. Sinnesphysiol., 1921, 52, 181-186.
:15. MARTIN, L. J. Über die Abhängigkeit visueller Vorstellungsbilder vom Denken. Eine experimentelle Untersuchung, Zeits. f. Psychol., 1914-15, 70, 212-275.
:16. PILLSBURY, W. B. The Essentials of Psychology. New York: Macmillan Co., 1911, pp. ix+362.
:17. RUBIN, E. Synsoplovede Figurer. Studier i psykologisk Analyse. I. del. Kobenhavn og Kristiania: Gyldendal, 1915, pp. xii+228. German edition: Visuell wahrgenommen Figuren. Studien in psychologischer Analyse. I. Teil. Kobenhavn, Christiania, Berlin, London: Gyldendal, 1921.
:18. SCHUMANN, F. Beiträge zur Analyse der Gesichtswahrnehmungen. I. Einige Beobachtungen über die Zusammenfassung von Gesichtseindrücken zu Einheiten. Zeits. f. Psychol., 1900, 23, 1-32.
:19. TITCHENER, E. B. A Text-Book of Psychology. New York: Macmillan Co., 1910, pp. xx+565.
:20. WERTHEIMER, M. Experimentelle Studien üiber des Sehen von Bewegung. Zeits. f. Psychol., 1912, 61, 161-265.
:21. WITASEK, St. Psychologie der Raumwahrnehmung dcs Auges.-Die Psychologie in Einzeldarstellungen, her. v. H. Ebbinghous † und E. Meumann, II. Heidelberg: Winter, 1910.