: ― Սա միայն ենթադրություն է, ― մեղմաձայն խոսեց Հոլմսը։ ― Անկեղծորեն խոստովանում եմ, որ ես չեմ կարող դա հաստատել։ Բայց այդ ենթադրությունը միանգամայն հնարավոր է․ բավական էր, որ Սոմսն անհետանար դռան ետևում, երբ անմիջապես դուրս թողեցիք ննջարանում թաքնված մարդուն։
: Բենիսթերը լիզում էր չորացած շրթունքները։
: ― Այնրեղ Այնտեղ ոչ ոք չկար, սըր։
: ― Ինձ համար ցավալի է դա լսելը, Բենիսթեր։ Մինչև այժմ կարծես ճիշտ էիք խոսում, բայց հիմա, անտարակույս, ստեցիք։
: Սպասավորի դեմքը մռայլ համառողի տեսք ստացավ։