: ― Շերլոկ Հոլմսը։
: ― Չի կարող պատահել։
: ― Տեսնում եմ, գիտեք իմ անունը։ Ավելի լավ։ Ես պաշտոնական ոստիկանության ներկայացուցիչը կլինեմ մինչև նրանց ժամանումը։ Է՛յԷ՜յ, դուք, լսեք, ― ձայն տվեց նա վախեցած ձիապանին, որը հայտնվեց մարգագետնի ծայրին, ծառերի տակ։ ― Մոտ եկեք։ Վերցրեք այս գրությունն ու Ֆարնեմ սուրացեք։ ― Նա մի քանի բառ գրեց իր ծոցատետրի թղթի վրա։ ― Սա հանձնեք տեղամասային ոստիկանության պետին։ Իսկ մինչ այդ ես եմ նրա տեղը։
: Հոլմսի հզոր խելքն ու կամքն այժմ ղեկավարում էին այդ ողբերգական ներկայացումը, մնացած մասնակիցները միայն ենթարկվում էին նրան։ Ուիլյամսոնն ու Կարուտերսը վիրավոր Վուդլիին տուն տարան այն ժամանակ, երբ ես ձեռքս առաջարկեցի վախեցած աղջկան։ Վիրավորին դրեցին մահճակալին և Հոլմսի խնդրանքով, ես զննեցի նրան։ Հոլմսին գտա հնաոճ գոբելեններով պատված ճաշասենյակում, երկու ձերբակալվածները նստել էին նրա դիմաց։
: ― Նա կապրի, ― ասացի ես։