'''{{Վերնագիր |վերնագիր = Մատանիների տիրակալը․ Երկու ամրոց|հեղինակ = [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքիեն''']] '''Մատանիների տիրակալը''' |թարգմանիչ = Վ․ Միքայելյան '''Երկու ամրոց'''|աղբյուր = }}{{Անավարտ}}
== Նախաբան ==
== Գիրք երրորդ == ===Գլուխ առաջին. Բորոմիրի անկումը===
Արագորնը վազում էր կածանով դեպի վեր անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար դժվար է գտնել հոբիթների հետքը քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ որի մոտ խոնավ հողի վրա Արագորնը գտավ այն ինչ փնտրում էր:
―Պարզ ― Պարզ է, Ճիշտ ճանապարհի վրա եմ,― ասաց նա բարձրաձայն,- ― Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենաի իմանալ ինչ է նա այնտեղ տեսել: Չնայած ինչ էլ որ տեսած լինի մեկ է վերադարձել է նույն ճանապարհով:
Հետքագետը կանգ աոավ և վարանեց: Չնայած գիտեր որ Ֆրոդոն աարդեն իջել է բայց միևնույնն է ուզում էր բարձրանալ Ամոն Հենի գագաթը՝ միգուցե այնտեղ քարե նստարանի մոտ նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը շատ քիչ էր բայց նա որոշեց՝ վազելով առաջ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում այն նույն թռչունին՝ որը նման էր արծվի: Թռչունը դանդաղորեն՝ լայն շրջաններ գծելով իջնում էր դեպի տափաստանը:
Եվ հանկարծ տարածվեց ցածր բայց հզոր եղջերափողի ձայնը՝ բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
-― Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,- ― բացականչեց Արագորնը ցատկելով տեղից ու սուրալով աստճաններով ներքև,- ― վայ ինձ,- ― կրկնում էր նա ընթացում,- դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ ել որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սամը ո՞ւր կորավ:
Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին շատ քիչ էր մնում վազել, բայց մինչ նա կհասներ սարի ստորոտին աղմուկը արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ, այնտեղ որտեղից լսվում էին ձայները Արագորնը հասկացավ որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը, Արագորնը ճչալով ՛՛Էլենդի՛լ, Էլենդի՛լ՛՛ ցատկեց առաջ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ ու կես վերստ հեռու, մի ոչ մեծ բացատում նա գտավ Բորոմիրին: Բորոմիրը նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Բայց Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին նետերի սև ծայրերը, որոնք ցցված էին ռազմիկի կրծքին: Բորոմիրը դեռ ձեռքի մեջ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորցեց ինչ որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:
-― Ես փորցում էի խլել մատանին Ֆրոդոյից,- դժվարությամբ արտաբերեց նա,- ես ընդունում եմ իմ մեղքը: Ես պատասխան տվեցի դրա համար:
Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով, նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:
-― Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանք ողջ են՝ չնայած որ կապկպված են:
Նա լռեց և աչքերը հոգնած փակվեցին: մի ակնթարթ հետո նորից խոսեց.
Մնաս բարով, Արագո՛րն, գնա Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Ես պարտվեցի:
― Ո՛չ,- ― չհամաձայնեց Արագորնը բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,- ― ո՛չ Բորոմիր դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին է հաջողվում այսպիսի հաղթանակ տանել: Հանգչիր խաղաղությամբ, Գոդորը կանգնա՛ծ կմնա:
Բորոմիրը թուլացած ժպտաց:
===Գլուխ երկրորդ. Մուստանգրիմցի հեծիալները===
Մոտենում էր գիշերը