-Եվս մեկ հանելուկ,- մթագնեց Ջիմլին,- դե արի ու հասկացիր թե այստեղ ինչ է կատարվել: մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասելու մինչև լուսաբաց:
-Ինչ ել որ եղած լինի մեզ համար սա հույսի նշան է,- ասաց Լեգոլասը,- օրքերի թշնամիները ամենայն հավանականությամբ մեր դաշնակիցներն են: Այս լեռներում բանկիչնե՞ր կան:
-Ոչ չկան,- պատասխանեց Արագորնը,- Ռոհանցիները այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ որ մեկը չի որոշել այստեղ որսի գալ... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ոչ, կարծում եմ որսորդների ձեռքի գործ չէ:
-Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,- հարցրեց Ջիմլին:
-Իրենց թշնամիներին հենց իրենք են հետները բերել,- ասաց Արագորնը,- բոլոր սպանված օրքերը հյուսիսից են՝ հեռվից: Սպանվացների մեջ այն անծանոթ գերբով աժդահա օրքերից չկան: Երևում է նրանց մեջ կռիվ է եղել: Այս զզվելի արարածների համար կռիվները սովորական գործ են: Իսկ վեճը կարող է սկսած լինել ինչից ուզես, օրինակ ճանապարհի ընտրությունից:
-Կամ էլ գերիների պատճառով են վիճել,- ավելացրեց Ջիմլին,- հուսով եմ հոբիթները այս պատմությունից անվնաս են դուրս եկել:
Արագորնը ուշադիր զննեց տարածքը բայց ոչ մի նոր հետք չհայտնաբերեց: Հետապնդումը շարունակվում էր: Արևելքում երկինքը կամաց սկսեց գունատվել, աստղերը մեկը մյուսի հետևից հանգան, սկսվում էր մոխրագույն լուսաբացը: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ, ճանապարհորդները կանգ առան ձորակի մոտ, որի հատակին քարերի միջով իր ոլորապտույտ հունն էր փորել փոքրիկ առվակը: Այն շրջապատված էր թփուտներով, ափերը ծածկված էին կանաչով:
-Վերջապես,- գոչեց Արագորնը,- ահա նրանք, հետքերը՝ որոնք մենք փնտրում ենք: նրանք գնում են դեպի վեր առվի երկայնքով, ճիշտ ուղղությամբ ենք գնում, հարաբերությունները պարզելուց հետո օրքերը շարժվել են դեպի այս կողմ:
Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով դեպի վեր՝ թռչկոտելով քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերը իրենք չեին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտում էր ճամփորդների վարսերը ու ծածանում թիկնոցների ծայրերը: Բարեկամները դառան դեպի ետ: հեռվում՝ գետի այն կողմում բլուրները արդեն լուսավորվել էին լուսաաբացի առաջին ճառագայթներով, լեռների ետևից երևում էր արեգակի կարմիր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը, բայց զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում:Հեռու հեռվում, մի երեսուն լիգ (կամ գուցե ավել) այն կողմ արևի վարդաույն ճառագայթների ներքո փայլատակաում էին Գոնդորի ձյունապատ ու սրածայր լեռների գագաթները:
-Օ Գոնդոր, Գոնդո՜ր,- բացականչեց Արագորնը,- երբևէ կտեսնե՞մ քեզ ավելի երջանիկ մի օր, ախ եթե ես կարողանաի թեքվել հարավ, դեպի քո փայլփլուն գետերը... բայց հիմա ինձ ճանապարհը այլ կողմ է տանում... Օ Գոնդոր, Գոնդո՜ր:
Դու լայնարձակ ես, լեռներից մինչև ծով,
Օրհնված են հողերդ լեռներից մինչև ծով,
Սպիտակ ծառը լույսով է ողողվել,
Թագավորների շեմքն է լույսով ողողվել,
Դու ուժն ես աշտարակների, ամրոց ես ու գահ,
Որը ոսկուց ել է պայծառ:
Թագադրված միթրիլե թևերով (խոսքը գնում է միթրիլե թևերով Գոնդորյան թագի մասին)
Դու նայում ես արևմուռքին,
Ասա՛, կծաղկի՞ դեռ սպիտակ ծառը
Կլսե՞նք արևմուտքից այդ բարի լուրը:
-Իսկ հիմա գնանք,- ասաց նա շրջվելով դեպի արևմուտք:
Ճանապարհը լեռան լանջով իջնում էր ներքև: Մի տասներկու սաժեն ներքև սկսվում էր լայն, հողմահար քիվը, որը կտրուկ վերջանում էր քարափով: Դա այսպես կոչված արևելյան Ռոհանյան պատն էր: Էմին Մույլի բարփրավանդակը մնաց ետևում, առջևում՝ ինչքան որ աչքը կտրում էր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերը: