-Բայց մթության մոջ մենք կկորցնենք ճանապարհը,- նկատեց Ջիմլին:
-Մինչև հիմահետքը ոչ աջ է թեքվել ոչ ձախ, ինչքան որ տեսնում են իմ աչքերը,- ասաց Լեգոլասը,- արահետը չի փոխում իր ուղին: -Կարող է կորցնենք ճանապարհը կարող է ոչ,- միջամտեց Արագորնը,- բայց եթե հանկարծ կորցնենք ստիպված ենք լինելու հետ վերադառնալ, իսկ դրա համար ահագին ժամանակ կպահանջվի: -Եվ հետո,- ավելացռեց Ջիմլին,-մեկել տեսար նրանք բաժանվեցին ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին քարշ տան դեպի գե՞տը, կամ թեքվեն դեպի արևելք, Մորդոր... Մենք կկորցնենք հետքը ու այլևս չենք իմանա թե ինչ կատարվեց նրանց հետ: - Դու իրավացի ես,- ասաց Արագորնը,- եթե ես հետքերից ճիշտ եմ դատում սպիտակ ձեռքի գերբով օրքերը հաղթել եմ վեճում ու հիմա չարագործները ամբողջ ուժով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում: -Պետք չի օրքերի որոշումներին վստահել,- առարկեց Ջիմլին,- և հետո հոբիթները կարող են փախչել: Համ էլ կարող է նորից ինչ որ նշան թողնեն, գիշերով չենք գտնի: -Փինի գործած հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրոըթյամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը հիմա հոգնածությունից հազիվ են ոտքերները քարշ տալիս,- չէր համաձայնվում Լեգոլասը,- եթե մենք հոբիթներին չփրկենք, նրանք երկար չեն վազի: Բայց թե ինչպես ենք նրանց փրկելու գուշակելը դժվար է: Հիմա գլխավորը օրքերին հասնելն է: -Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, բայց նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,- հառաչեց Ջիմլին,- իմ սիրտն էլ է այրվում ու եթե դա հնարավոր լիներ ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում: -Ես զգուշացնում էի որ ընտրությունը դժվար է լինելու,- հիշեցրեց Արագորնը,- և այսպես ի՞նչ ենք որոշում: -Վերջին խոսքը քոնն է,- ասաց Ջիմլին,- Դու հմուտ հետքագետ ես, որոշիր և մենք կհնազանդվենք: -Սիրտս առաջ է թռչում,- ասաց Լեգոլասը, բայց մենք պետք է միասին լինենք, ես կհաշտվեմ Արագորնի որոշման հետ: -Իզուր ընտրությունը ինձ վրա թողեցիք,- հառաչեց Արագորնը, վերջին երկու օրը ես անընդհատ սխալներ եմ գործում: Նա լռեց՝ նայելով թանձրացող խավարին: -Ոչ, գիշերով չարժե շարունակել,- վերջապես ասաց նա,- երկու չարիքից ամենավատը հետքը կորցնելն է: Եթե լուսինը պայծառ լուսավորեր ընտրությունը այլ կլիներ, բայց ցավոք լույսը շատ աղոտ է: