-Օրքերը արդեն գտե՛լ են,- գոչեց Արագորնը:
Ջոկատը շարունակեց հետապնդումը, բայց արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում էին ինչքան ուժ ունեին: անընդհատ հանդիպում էին շպրտված և լքված իրեր, ուտելիքի պարկ, բզկտված սև թիկնոց, ծանր հնամաշ երկարաճիտք կոշիկներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին քարափի երկայնքով դեպի ձախ: Վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված խորը իջվածք: ափի երկայնքով ձգվում եր կոպիտ ու հինավուրձ արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:Վերջին աստիճանը հաղթահարելով հետապնդողները ի զարմանս իրենց մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում, լսվում էր թե նա ինչպես է խուլ խշխշում, սկսելով իր ճանապարհը Էնտվեյի հարթավայրովդեպի Էնտվեյ գետի հարթավայը:
Ճանապարհորդներին թվաց թե ձմեռը մնացել է հետևում: Օդը այստեղ թարմ էր ու տաք, այն իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունքը, ասես գարունը արդեն արթնացել էր հարթավայրում ու կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասը ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել էր ջրի ափին:
-Հույսին հնարավոր է և վերջ, բայց ջանքերը իզուր չեն,- արձագանքեց Արագորնը,- հետ հաստատ նորից չենք դառնա, առջևում դեռ երկար ճանապարհ կա: Բայց ինչպես եմ ես հոգնել... Նա շրջվեց դեպի ետ՝ որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց. -Այստեղ ինչ որ տարօրինակ բան է կատարվում: Մի տեսակ չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Լուսինը համարյա չի լուսավորում, աստղեր չկան: Բա հոգնածությունը, վաղուցվանից այսպես չէի ուժասպառվել, հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ որ մեկն օգննում է մեր թշնամիներին ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ որ անտասանելի արգելքներ հյուսում: Ճիշտն ասած ոտքերս այդքան չեն հոգնել ինչքան որ սիրտս է ծանրացել:
-Իսկապես այդպես է,- ասաց Լեգոլասը,- ես դա զգացել եմ դեռ այն ժամանակ երբ Էմիլ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր: Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք՝ դեպի Ռոհանի դաշտերը.- թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր ետևում չէ, այլ առջևում:
-Սարումանի կախարդանքն է,- ցածրաձայն ասաց Արագորնը,- միևնույնն է նա մեզ չի կարող հետ դարձնել, բայց գիշերել ստիպված ենք: Լուսինը կրկին չի լուսավորում իսկ հետքը առաջվա պես դեպի հյուսիս է տանում: Կհանգստանանք մինչև առավոտ ու կրկին առաջ:
-Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել ինչ սկսել ենք հետապնդումը և ի՞նչ օգուտ,- ուսերը թոթվեց Ջիմլին:
Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Ջիմլին քնել էին անհանգիստ քնով, ժամանակ առ ժամանակ արթնանալով նրանք տեսնում էին Լեգոլասին, որը մեկ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մեկ էլ անձայն քայլում էր այս ու այն կողմ ու քթի տակ էլֆերեն ինչ որ երգ երգում: Ի պատասխան նրա երգին երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես ացավ գիշերը: լուսաբացը դիմավորեցին միասին, նայում էին թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը, արևելյան քամին ցրեց մշուշը ու պայծառ լույսը ողողեց հարթավայրը: Արևվելքում ինչքան աչքդ կտրեր տարածվել էին Ռոհանի արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում մթին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մի տասը լիգ կլիներ մինչև անտառի ծայրը: Մառախլապատ լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի մեջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից նեղ հունով ու բարձրադիր ափերով բարեկամներին ընդառաջ էր վազում արագնթաց Էնտվեյը: Օրքերի հետքը ուղիղ այնտեղ էր տանում: Ուշադիր նայելով հարթավայրին Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին, նա իր սուր էլֆական հայացքով տեսնում էր ոչ թե բիծ կամ կետ, այլ հեծիալների, շատ հեծիալների: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի տակ, ասես հեռավոր աստղեր լինեին մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը: Ամայի դաշտերում այնպիսի քար լռություն էր տիրում, որ Ջիմլին լսում էր խոտերի խշշոցը: -Հեծիալնե՛ր են,- ոտքի թռչելով բղավեց Արագորնը,- հեծիալների մի մեծ ջոկատ է այս կողմ արշավում արագնթաց ձիերով: -Ճիշտ է,- հաստատեց Լեգոլասը,- հարյուր և հինգ հոգի կլինեն, բաց գույնի մազերով, իսկ զրահները փայլում են արևի տակ: Հեծիալների առաջնորդը բարձրահասակ մարդ է: -Սուր են էլֆերի աչքերը,- ժպտաց Արագորնը: -Եվ ի՞նչ դժվար բան կա այստեղ,- ուսերը թոթվեց Լեգոլասը,- նրանք ընդամնեը հինգ լիգ են հեռու այստեղից: -Հինգ լիգ են հեռու թե մեկ կարևոր չէ,- ձեռքը թափ տվեց Ջիմլին,- միևնույնն է բաց դաշտում հանդիպումից չենք խուսափի: Շարժվենք առա՞ջ թե սպասենք այստեղ: -Սպասենք,- որոշեց Արագորնը,- ուժերս սպառվելու վրա են, իսկ հետապնդումը ոչինչ չտվեց: Իսկ գուցե հեծիալները մեզնից առա՞ջ են անցել, նրանք էլ են օրքերի հետքով գնում, միայն թե հակառակ ուղղությամբ: Մեզ թարմ լուրեր են սպասվում: -Կամ էլ սուր նիզակներ, քմծիծաղեց Ջիմլին: -Ձիերից երեքը առանց հեծիալների են,- ասաց Լեգոլասը,- բայց հոբիթների նրանց հետ չեմ տեսնում: -Ես չէի ել ասում որ լուրերը անպայման բարի են լինելու,- պատասխանեց Արագորնը,- ինչպիսին էլ որ լինեն սպասել է պետք մինչև հասնեն: Բարեկամները իջան բլրի գագաթից, չափազանց աչքի ընկնող տեղ էր: Հասնելով ստորոտին նրանք փաթաթվելով թիկնոցների մեջ նստեցին խոտին: Ժամանակը դանդաղ էր անցնում, սպասումը գնալով ծանրանում էր: Ջիմլին անհամբերությունից իր տեղը չէր գտնում և չխոսել չէր կարող: