Բարեկամները իջան բլրի գագաթից, չափազանց աչքի ընկնող տեղ էր: Հասնելով ստորոտին նրանք փաթաթվելով թիկնոցների մեջ նստեցին խոտին: Ժամանակը դանդաղ էր անցնում, սպասումը գնալով ծանրանում էր: Ջիմլին անհամբերությունից իր տեղը չէր գտնում և չխոսել չէր կարող:
-Ի՞նչ գիտես այս հեցիալների մասին Արագո՛րն,- հարցրեց նա,- գուցե մահ՞ին ենք սպասում այստեղ նստած:
-ես եղել եմ Ռոհանում,- պատասխանեց Արագորնը,- քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են ու մեծ սիրտ ունեն: Խիզախ են բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն բայց սուր միտք ունեն, գրքեր չեն գրում բայց երգեր ունեն, հինավուրձ ինչպես այն ժամանակները երբ խավարի վարագույը դեռ չէր պատել միջերկիրը: Բայց ես չգիտեմ թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչպիսի ընտրություն են կատարել ռոհանցիները: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, չնայած որ արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել երիտասարդ Էորլը: (Մուստանգրիմցիների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) Նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի՝ Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, ու անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ, ու տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիները օրքերին չեն խղճում:
-Բայց Գենդալֆը ասում էր որ ռոհանցիները Մորդորին հարկ են վճարում,- հիշեց Ջիմլին:
-Բորոմիրը դրան չէր հավատում,- ասաց Արագորնը,- ինչպես նաև ես:
-Շուտով ճշմարտությունը կիմանանք,- խոսքը կտրեց Լեգոլասը,- նրանք արդեն մոտիկ են: