Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4778 բայտ, 23:11, 15 Փետրվարի 2015
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
-Ես հպատակվում եմ իմ տիրակալին, Ռոհանի թագավոր Թեոդենին, Թենգելի որդուն,- պատասխանեց Էոմերը,- մենք չենք հպատակվում սև տիրակալին, բայց դեռ պատերազմի մեջ էլ չենք նրա հետ: Բայց եթե դուք նրանից եք փախչում ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմանները ապահով չեն, մեզ սպառնում են, բայց մենք միայն մի բան ենք ուզում՝ որ մեզ հանգիստ թողնեն: Ուզում ենք ապրել այնպես ինչպես ապրել ենք մինչև հիմա, չենք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև, կարևոր չէ բարի թե չար: Կար ժամանակ երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականնրը թող չնեղանան, նրանց հետ խոսակցությունը կարճ է տևում: Ասա՛ ով ես դու, ու՞մ ես հպատակվում, ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:
-Ես ոչ մեկին էլ ել չեմ հպատակվում,- ասաց Արագորնը,- բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում ու եթե ընտրություն ունենաի այլ կերպ կհետապնդեի: Օրքերը մեր ընկերներից երկուսին գերի են վերցրել, նման իրավիճակում էլ չես մտածում ոտքով ես թե ձիով, սլանում ես առանց հետ նայելու ու ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Ու չես էլ հաշվում շատ են թշնամիներդ թե քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում կտրված գլուխները, չէ՞ որ ես անզեն չե՛մ:
Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլաց էլֆական պատյանը:
Ջիմլին ու Լեգոլասը ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել, թվում էր թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ իսկ Էոմերը փոքրացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը ակամա հիշեցին Անդուինի քարե հսկաներին, Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:
Էոմերը ետ նահանջեց խոնարհելով հպարտ գլուխը, նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի:  -Իսկապես որ չտեսնված ժամանակներ են եկել,- մրթմրթաց նա,- լեգենդներն ու առասպելները բուսնում են ճանապարիդ անմիջապես խոտի միջից... Բայց ասա ինձ, օ պարոն, ի՞նչն է քեզ բերել մեր տիրույթները, ի՞նչ էին նշանակում գուշակության մռայլ բառերը: Շատ օրեր են արդեն անցել ինչ Բորոմիրը, Դենետորի որդին հեռացավ փնտրելու այդ հարցի պատասխանը, բայց նրա ձին, որը մենք էինք տվել առանց հեծիալի է վերադարձել: Ի՞նչ լուրեր ես բերել մեզ հյուսիսային երկրներից: -Ես բերել եմ ձեզ ընտրություն,- պատասխանեց Արագորնը,- փոխանցիր Թեոդենին, Թենգելի որդուն, որ վաղ թե ուշ նա ստիպված է լինելու պատերազմի մեջ մտնել, կամ Սաուրոնի կողմից կամ էլ նրա դեմ: Ոչ ոք այլևս չի կարող ապրել առաջվա նման ու շատ քչերը կպահպանեն իրենց տիրույթները: Բայց այդ մասին հետո կխոսենք: Եթե ոչինչ չխանգարի ես ինքս թագավորին կհանդիպեմ: Բայց հիմա իմ առջև դժվար ճանապարհ է և ես քո օգնության կարիքն ունեմ: Դու արդեն լսեցիր որ ես հետապնդում եմ օրքերին որոնք գերեվարել են մեր ընկերներին: Ի՞նչ կասես այդ մասին: -Հետապնդելն իմաստ չունի,- ասաց Էոմերը,- օրքերը ոչնչացված են: -Իսկ ի՞նչ է կատարվել մեր ընկերների հետ: -Մենք միայն օրքերի ենք տեսել: -Բայց դա իսկապես տարօրինակ է,- գոչեց Արագորնը,- իսկ դուք զննե՞լ եք սպանվածներին, մի՞թե այնտեղ միայն օրքեր են եղել: Մեր ընկերները փոքրահասակ են, դուք նրանց երեխաների տեղ կնդունեիք, ոտաբոբիկ են, մազոտ ոտնաթաթերով ու այս նույն թիկնոցներից են կրում: -Այնտեղ ոչ երեխաներ կային ոչ էլ թզուկներ,- ասաց Էոմերը,- մենք հավաքել նրանց զենքերը իսկ դիակները մեր ավանդույթի համաձայն կիտել իրար գլխի ու վառել: Մնացորդները դեռ ծխում են: -Մեր ընկերները ոչ թզուկներ են ոչ էլ երեխաներ,- առարկեց Ջիմլին,- նրանք հոբիթներ են: -Հոբիթնե՞ր,- զարմացավ Էոմերը,- այդ ի՞նչ ցեղ է, տարօրինակ անվանում ունեն: -Անվանումն ել է տարօրինակ ժողովուրդն ել,- համաձայնեց Ջիմլին,- այդ երկուսը մեզ համար շատ թանկ են: Ինչքան որ հասկացա գուշակության բառերը այստեղ ել են հասել, այնտեղ խոսվում է կոլոտիկի մասին, ուրեմն այսպես, կոլոտիկները հենց հոբիթներն են:  -Կոլոտիկներ,- քմծիծաղեց Էոմերի կոցքին կանգնած ռոհանցին,- ինչեր ասես որ չես լսի հիմա, կոլոտիկները փոքրիկ մարդուկներն են հյուսիսային հին հեքիաթներից: Բայց մենք հո հեքիաթո՞ւմ չենք, մենք հիմա Ռոհանում ենք, պայծառ արևի ներքո: -Մեկը մյուսին չի խանգարում,- պատասխանեց Արագորնը,- մեզնից հետո ապրողներն ել մեր ժամանակի մասին հեքիաթներ կպատմեն: -Ժամանակը չի սպասում տեր իմ,- անհամբեր խոսեց ռոհանցին չլսելով Արագորնին,- պետք է հարավ շտապել: Թողնենք այս խելագարներին իրենց զառանցանքներով: Թե՞ կհրամայես կապկպել նրանց: -Հանգի՛ստ Էոտայն,- կանգնեցրեց նրան Էոմերը անցնելով ռոհաներենի, սպասիր մի քանի րոպե: գնացեք հավաքվեք արահետի մոտ ու պատրաստ եղեք, գնում ենք Էնտֆորդ: Էոտայնը քթի տակ փնթփնթալով հեռացավ ջոկատին փոխանցելու առաջնորդի հրամանը: Էոմերը մնաց օտարականների հետ:
Վստահելի
1342
edits