-Ոչ բոլոր օրքերն են Մորդորից,- նկատեց նա,- եթե ես մի փոքր հասկանում եմ օրքերի ցեղատեսակներից, ապա այստեղ կան մի քանի հյուսիսային գոբլիններ՝ մառախլապատ լեռներից: Բայց կան նաև ուրիշներ, որոնք ինձ անծանոթ են, նրանք նույնիսկ այլ կերպ են զինված...
Նա ցույց տվեց չորս թխամաշկ ու ծուռաչք օրքերի դիակներ. դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դրոշմված էր անծանոթ գերբ՝ զինանշան՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռուներեն ՛՛Ս՛՛ տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:
-Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի գերբզինանշան,- մտամոլոր ասաց Արագորնը,- կուզենաի իմանալ՝ ինչ են նշանակում այս նշանները:
-՛՛Ս՛՛- Սաուրոն,- ենթադրեց Ջիմլին,- հասկանալը դժվար չէ:
-Ո՛չ,- Ջիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,- Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերեն ռուները:
-Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել այն, ո՛չ արտաբերել,-ավելացրեց Արագորնը,- նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի գերբը զինանշանը կարմիր աչքն է:
Նա մտախոհվեց և վերջապես արտաբերեց.- Ինձ թվում է՝ ՛՛Ս՛՛ նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան, դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է՝ Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը, հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, չնայած Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին:
-Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,- հարցրեց Ջիմլին:
-Իրենց թշնամիներին հենց իրենք են հետները բերել,- ասաց Արագորնը,- բոլոր սպանված օրքերը հյուսիսից են՝ հեռվից: Սպանվածների մեջ այն անծանոթ գերբով զինանշանով աժդահա օրքերից չկան: Երևում է նրանց մեջ կռիվ է եղել: Այս զզվելի արարածների համար կռիվները սովորական գործ են: Իսկ վեճը կարող է սկսած լինել ինչից ուզես, օրինակ ճանապարհի ընտրությունից:
-Կամ էլ գերիների պատճառով են վիճել,- ավելացրեց Ջիմլին,- հուսով եմ հոբիթները այս պատմությունից անվնաս են դուրս եկել:
Էոմերի աչքերը զարմանքից չռվեցին:
-Պանդուխտ... սխալ են քեզ անվանել օ Արաթորնի որդի, պետք է թռչող ոտքեր անվանեին, ձեր այս արշավի մասին դեռ շատ երգեր կերգվեն: Քառասունհինգ լիգ ոտքով, ու ընդամենը չորս օրում: Ամուր են Էլենդիլի հետնորդների մկանները: Բայց ասա ինձ տե՛ր ի՞նչ անեմ ես հիմա, մենք շտապում ենք, պետք է վերադարնանք, Թեոդոնը մեզ է սպասում: Իմ հեծիալների զինակիցների ներկայությամբ ես զգույշ էի խոսում, բայց սև տիրակալի հետ մենք իրոք պատերազմի մեջ չենք, չնայած արքունիքում կան մարդիկ, որոնք թագավորի ականջին վախկոտ խորհուրդներ են շշնջում: Բայց պատերազմի հոտն արդեն գալիս է, մենք դաշինքի մեջ ենք Գոնդորի հետ ու չենք դրժի մեր խոստումը առաջին կանչով հասնել օգնության: Այդպես եմ մտածում ես, ու նրանք՝ ովքեր կգան իմ ետևից: Երրորդ հրամանատարը պատասխանատու է արևելյան սահմանների հանգստության համար, ու ես հրամայել եմ բոլոր հովիվներին արածեցնել իրենց երամակներին Էնվեյի մյուս ափին ու այս ափում չերևալ: Այստեղ մնացել են միայն պահակազորն ու հետախույզները իրենց արագավազ ձիերով:
-Ուրեմն դուք Սաուրոնին տուրք չե՞ք վճարում,- դուրս թռավ Ջիմլիի բերանից:
-Ես կգամ Էդորաս հենց կարողանամ,- խոստացավ Արագորնը:
-Բայց ինչու՞ ոչ հիմա: Այս տագնապալի օրերին Էլենդիլի փորձառու հետնորդի հայտնվելը մեր ժողովրդին մեծ հույս ու տոկունություն կհաղորդեր: Արևմտյան դաշտերում հիմա ճակատամրտ է ընդանում ու վախենում մերոնք չդիմանան: Ես առանց Թեօդենի թույլտվության իմ ջոկատով հյուսիս եմ արշավել ու արքունիքը հիմա անպաշտպան է, բայց ես չէի կարող այլ կերպ վարվել, հետախույզները լուր բերեցին որ երեք օր առաջ օրքերի մի մեծ ջոկատ է իջել արեվմտյան արևմտյան պատով ու նրանց վահաններին Սարումանի զինանշանն է: Փաստորեն Սարումանը դաշի՞նք է կնքել սև տիրակալի հետ: Դա ամենասարսափելին էր իմ կարծիքով, այդ հրեշավոր լուրը լսելով ես իմ ջոկատին հավաքելով ճանապարհ ընկա: Երկու օր առաջ մայրամուտին Ֆենգորնի անտառի մուտքի մոտ բռնեցրեցինք օրքերին: Մենք շրջապատեցինք նրանց ու երեկ առավոտյան հարձակվեցինք, այդ մարտում ես տասնհինգ մարտիկ կորցրեցի ու տասներկու ձի, օրքերը ավելի շատ դուրս եկան քան մենք կարծում էինք, արևելքից նրանց օգնություն էր եկել դատելով հետքերից: Ամենավերջում անտառից ևս մի ջոկատ օգնության եկավ մեր թշնամիներին, իսկական հսկաներ էին, կրկին սպիտակ ձեռքի զինանշանով, կատաղի ու ուժեղ: Բայց մենք նրանց էլ ոչնչացրեցինք չնայած շատ երկար ժամանակ պահանջվեց: Մենք պետք ենք թե հարավում և թե արևմուտքում: Չե՞ք ուզում միանալ մեզ, մենք ձեզ ջիեր կտանք, սրիդ համար էլ աշխատանք կճարվի: Թզուկի տապարն ու էլֆի աղեղն էլ իրենց համար գործ կգտնեն եթե նրանք ներեն ինձ ոսկե անտառի տիրուհու մասին ասած խոսքերս: Ես ուղղակի կրկնում եմ այն ինչը խոսում են մեր կողմերում, ուրախ կլինեմ եթե այդպես չլինի: -Քո խոսքերը բարի են,- ասաց Արագորնը,- Շնորհակալություն: Իմ սիրտը նույնպես ձգտում է դուրս գալ նախանշված ճանապարհից ու գալ քո ետևից, բայց ես չեմ կարող թողնել մեր ընկերներին բախտի քմահաճույքին քանի դեռ հույս կա որ նրանք կգտնվեն: -Հույս չկա,- ասաց Էոմերը,- հյուսիսային սահմանին դու նրանց չես գտնի: -Բայց նրանք ետևում էլ չեն մնացել: Մենք ճանապարհին արևելյան պատից ոչ հեռու հստակ նշանի հանդիպեցինք, ու գիտենք որ նրանցից գոնե մեկը դեռ ողջ էր: Պատից այս կողմ ուրիշ ոչ մի արտառոց բան չի հանդիպել, արահետը ուղիղ այս կողմ է գալիս, ուրիշ հետքեր չկան, եթե իհարկե հետքագետի իմ վարպետությունը ինձ չի դավաճանել: -Այդ դեպքում ո՞ւր են նրանք անհետացել: -Չգիտեմ: մտածում էի որ նրանք սպանված են ու այրված օրքերի հետ միասին, բայց դու դա բացառում ես: Ես քեզ հավատում եմ: Կարող եմ եզրակացնել միայն մի բան, մարտից առաջ նրանք ճողոպրել են անտառ, երևի դա տեղի է ունեցել նախքան օրքերին շրջափակման մեջ վերցնելը: Դու վստա՞հ ես որ շրջափակումից ոչ ոք դուրս չի պրծել: -Կարող եմ երդվել որ ոչ մի օրք չի դուրս եկել շրջափակումից,- գոչեց Էոմերը,- իսկ եթե ինչ որ մեկը կարողացել է դուրս պրծնել օղակից ուրեմն նա հաստատ ամենաքիչը էլֆ կախարդ է: -Մեր բարեկամները հագնված են ինչպես մենք,- նկատեց Արագորնը, իսկ դուք մեզ չնկատեցիք: -Այո, ճիշտ է, այդ մասին ես մոռացել էի,- համաձայնվեց Էոմերը,- ու ընդհանրապես այսօր այնքան հրաշքներ տեղի ունեցան որ ես էլ ոչ մի բանում վստահ չեմ: Ինչ ասես չի կատարվում աշխարհում, թզուկն ու էլֆը ձեռք ձեռքի տված զբոսնում են Ռոհանի դաշտերում, մարդիկ հանդիպում են Լորիենի կախարդուհուն ու նրանց հետ ոչինչ չի պատահում: Եվ դա դեռ ամենը չէ, Ռոհան է վերադարձել Էլենդիլի սուրը, որը կոտրվել էր դեռ այն ժամանակ, երբ մեր նախահայրերը դեռ ոտք չէին դրել այս հողերը, ու վերադարձել է վերածնված: Այսպիսի իրավիճակում չգիտես էլ ինչ անես: -Ոչ մի տարօրինակ բան էլ չկա,- ասաց Արագորնը,- չարն ու բարին միշտ էլ մնում են չար ու բարի, թե մարդկանց, ու թե էլֆերի ու թզուկների համար, ուղղակի պետք է կարողանալ մեկը մյուսից տարբերել, ոսկե անտառում էլ է ամեն ինչ այդպես: -Ճշմարիտ որ այդպես է,- համաձայնվեց Էոմերը,- ես հավատում եմ քեզ, սիրտս էլ հուշում է ինչպես վարվել, բայց դժբախտությունն այն է որ ես չեմ կարող հետևել սրտիս խորհրդին: Մեր օրենքները արգելում են օտարականներին առանց թագավորի գիտության թափառել Ռոհանում: Հիմա վատ ժամանակներ են ու օրենքներն ավելի են խստացել: Ես խնդրեցի ձեզ ձեր կամքով հետևել մեզ, բայց դուք հրաժարվեցիք: Հո չենք կռվելու հիմա, հարյուրը երեքի դեմ: -Կարծում եմ ձեր օրենքները գրված են ուրիշ դեպքերի համար,- առարկեց Արագորնը,- բայց արդյո՞ք ես իրոք օտարական եմ: Ես քիչ անգամ չեմ եղել ձեր երկրում ու նույնիսկ կռվել եմ Ռոհանի մարտիկների շարքերում, Ճիշտ է ուրիշ անունով: Քեզ ես երբեք չեմ հանդիպել, այն ժամանակ դու դեռ երեխա էիր, բայց հորդ՝ Էոմունդի հետ շատ եմ զրուցել, Թեոդենի՝ Թենգելի որդու հետ նույնպես:Այն ժամանակներում Ռոհանցի բարեխիղճ հրամանատարը երբեք չէր կանգնեցնի մի մարդու՝ ով շտապում է ընկերներին օգնության: Մի խոսքով իմ պարտքն է շարունակել ուղիս, իսկ դու Էոմունդի որդի կարող ես ընտրել, կամ օգնիր մեզ կամ բաց թող եթե չես ուզում օգնել: Կամ էլ շարժվիր օրենքով, բայց այդ դեպքում թագավորի մոտ կվերադառնան ոչ թե հարյուր մարտիկ այլ շատ ավելի քիչ: Էոմերը մի քանի վարկյան լռեց ու վերջապես որոշում ընդունեց: Երկուսս էլ շտապում ենք: Իմ ջոկատը անհամբեր սպասում է հրամանի որպեսզի ինչքան հնարավոր է արագ հեռանանք այստեղից, իսկ քո հույսը քանի գնում ավելի եթերային է դառնում: Ես իմ ընտրությունը կատարեցի: Գնա՛ցեք ձեր ճանապարհով, և բացի այդ ես ձեզ ձիեր էլ կտամ: Միայն մի բան եմ խնդրում, երբ կատարեք ձեր պարտքը կամ հասկանաք որ ապարդյուն էիք փնտրում վերադարձրեք ձիերին Էդորաս: Դա թագավորին ապացույց կլինի որ ես ճիշտ եմ վարվել: Դրանից կարող է կախված լինել իմ պատիվը ու հնարավոր է նույնիսկ կյանքը: Չփոշմանեցնես: -Չեմ փոշմանեցնի,- խոստացավ Արագորնը: -Մեծ էր Էոմերի զինակիցների զարմանքը երբ երբ նա հրամայեց ազատ նժույգներին տալ օտարականներին: Շատերը կասկածամիտ հայացքներ գցեցին, բայց միայն Էոտայնը համարձակվեց բարձրաձայն արտահայտվել: -Գուցե արժե տալ ձիերին այս օտարականին, որը Գոնդորի տիրակալներից է սերում, եթե հավատանք նրա խոսքին, բայց չլսված բան է որ Ռոհանյան նժույգին հեծնի թզուկը: -Հանգստացիր, այդպիսի բան չի եղել ու չի էլ լինի,- արձագանքեց Ջիմլին,- ես ավելի լավ է ոտքով գնամ քան բարձրանամ այս գազանի վրա, չեմ բարձրանա եթե նույնիսկ ուժով ստիպեն: Ես ոտքով էլ հետ չեմ մնա: -Կմնաս,- նկատեց Արագորնը,- մենք ժամանակ չունենք ու չենք կարող ոտքով եկողին արագությամբ ընդանալ: -Ջիմլի, բարեկամս, մի անհանգստացիր, հանգստացրեց նրան Լեգոլասը,- մենք երկուսով մի ձիով կգնանք ու անհանգստանալու կարիք չես ունենա, ես կվարեմ ձիուն: Արագորնին մոտեցրին մեծ մոխրագույն ձիուն: -Նրա անունը Խասուֆել է,- ասաց Էոմերը, թող որ նա քեզ հավատարիմ լինի ու թող քո բախտն ավելի բերի քան նրա նախկին տիրոջ Գարուլֆի բախտը: Լեգոլասի ձին այնքան մեծ չէր ինչքան Արագորնինը, բայց տաքարյուն էր ու ճարպիկ, անունը Արոդ էր: Լեգոլասը խնդրեց հանել թամբը ձիու վրայից: -Առանց թամբի ել յոլա կգնամ,-ասաց նա ու մեծ թեթևությամբ թռավ ձիու մեջքին: Չնայած բոլորի զարմանքին Արոդը հանգիստ հնազանդվեց, թվում էր թե նա առանց բառերի հասկանում է իր նոր հեծիալին: Էլֆերը հեշտ են ընդհանուր լեզու գտնում կենդանիների հետ: Երբ Ջիմլիին նստեցրին Լեգոլասի ետևում, նա այպես ամուր կառչեց էլֆից, ասես նրա համար ձի հեծնելը այնքան տհաճ լիներ ինչքան Սեմի համար նավակ նստելը: -Բարի ճանապարհ, ցանկանում եմ գտնեք այն ինչ փնտրում եք,- բարեմաղթեց Էոմերը,- ինչքան հնարավոր է շուտ վերադարձեք, ու թող մեր սրերը փայլատակեն միասին: -Ես կվերադառնա՛մ,- գոչեց Արագորնը: -Ես ե՛լ,- խոստացավ Ջիմլին,- մենք դեռ կզրուցենք Լորիենի տիրուհու մասին, ու ես քեզ կսովորեցնեմ ավելի քաղաքավալի լինել: -Կտեսնենք,- պատասխանեց Էոմերը,- այսօր այնքան տարօրինակ դեպքեր տեղի ունեցան, որ ես չեմ զարմանա, եթե դառնամ թզուկի աշակերտը ու նրա տապարը մեծագույն հարգանք ստեղծի իմ մեջ Լորիենի տիրուհու հանդեպ: Այս խոսքերով էլ նրանք բաժանվեցին: