-Զզվելի փոքրիկ վնասատուներ,- ֆշշացրեց նա,- ուրեմն ոտքերներիդ կապե՞րն արձակեմ: Ես ձեր ոսկորնե՛րը հատ-հատ կհաշվեմ, կտոր կտոր կա՛նեմ, բայց կգտնեմ: Ինչի՞ս են պետք ձեր ոտքերը, ես ինքս ձեզ այստեղից կտանեմ, և ոչ մեկն ինձ չի խանգարի:
Նա հոբիթներին մտցրեց թևերի տակ, ձեռքերով ինչպես հարկն է փակեց բերաններն ու ցատկեց առաջ: Ձեռքերն անասելի ուժեղ էին, խեղճերի ոսկորները ճրթճրթում էին: Շունչները կտրվում էր: Արագ հասնելով բլրի ստորոտին Գրիշնակն անաղմուկ սահեց երկու օրք ժամապահների միջով արանքով ու սև ստվերի պես ձուլվելով խավարին, սլացավ արևմուտք՝ դեպի անտառից դուրս վազող գետը: Թվում էր թե այնտեղ հսկողություն չկար, միայն մի միայնակ կրակ էր ցրում սև մթությունը:
Որոշակի տարածություն վազելով Գրիշնակը կանգ առավ, այս ու այն կողմ նայեց և սրեց ականջները: Ամեն ինչ լուռ էր: Նա դանդաղ, գետնին կռացած շարժվեց առաջ ու մի քանի քայլ անելով նորից քարացավ, ականջ դրեց ու արագ ոտքի կանգնեց: Վճռական փախուստի ժամանակն էր: Հանկարծ օրքի առջևում հայտվեց ձիավորի ուրվագիծը: Ձին ծառս եղավ ու խրխնջաց: Մարդը բարձրաձայն ինչ որ բան գոռաց:
Պատասխանն իրեն չուշացրեց: Բլրի կողմից ձայներ լսվեցին: Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը ոտքի էր հանել բոլոր օրքերին: Շուտով Ճամբարից լսվող ճիչերից ու հայհոյանքից հոբիթները հասկացան, որ կորուստը հայտնաբերվել է: Ըստ երևույթին Ուգլուկը կատաղած մեղավորների գլուխներն էր թռցնում: Հանկարծ անտառի կողմից պատասխան ճիչեր լսվեցին: Ամենայն հավանականությամբ Մաուխուրն էր իր տղաների հետ օգնության հասել և առանց երկար մտածելու որոշել էր հարձակվել պաշարողների վրա: Լսվեց ձիերի սմբակների դոփյունը: Հեծյալների մի մասն ավելի խտացրեց պաշարման օղակը, իսկ մյուս մասը սլացավ եկողներին ընդառաջ, որպեսզի պաշարված օրքերն ու եկողները չկարողանան միանալ իրար: Մերին ու Փինը հանկարծակի հասկացան, որ առանց տեղներից շարժվելու հայտվել են պաշարման օղակից դուրս: Հիմա արդեն էլ ոչինչ չէր խանգարում նրանց և կարող էին փախչել ուր ուզում էին:
-Էհ, եթե մեր ոտքերն ու ձեռքերն ազատ լինեին, ապա կարող էին էինք փախչել այստեղից,- հոգոց հանեց Մերին,- ես չեմ կարող արձակել հանգույցներս: Նույնիսկ ատամներով կրծել չի ստացվի:
-Խնայիր ուժերդ,- ծիծաղեց Փինը,- ես արդեն երկար ժամանակ է ուզում եմ ասել քեզ, որ ինձ հաջողվել է ձեռքերս ազատել: Այս հանգույցները միայն աչք խաբելու համար են: Բայց դու ավելի լավ է նախ լեմբաս ծամիր:
-Կարծես թե չեմ ընկնում,- ասաց նա,- Լեմբասն ինձ կարելի է ասել կենդանացրեց: Պետք է ասեմ, որ ես նրան ավելի եմ վստահում քան այն օրքային ըմպելիքին: Հետաքրքիր է ինչի՞ց են այն օրքերը պատրաստում: Չնայած, երևի ավելի լավ է չիմանալ... արի իջնենք ներքև ու թարմ ջուր խմե՛նք, որպեսզի մոռանանք դրա համն ու այլևս չհիշե՛նք:
-Միայն թե ոչ այստեղայստեղով,- զգուշացրեց Փինը,- այստեղ ափը լավ բավականին կտրուկ է: Արի՛ հետևիցս:
-Եվ նրանք շարժվեցին գետի երկայնքով դեպի անտառ:Արևելքում երկինքը քանի գնում լուսավորվում էր: Մերին ու Փինը շաղակրատում էին հոբիթներին հատուկ զվարթությամբ, ուրախ ու անհոգ և կիսվում միմյանց հետ անցած օրերի տպավորություններով: Եթե այդ պահին ինչ որ մեկը նրանց տեսներ, ոչ մի դեպքում չէր կարող կռահել, որ քիչ առաջ նրանք անցել են ծանր փորձությունների և մահացու վտանգների միջով ու գտնվում են հեռավոր ու վայրի տեղանքում, որտեղ ինչ որ մեկից օգնություն սպասել անիմաստ է: -Բայց ճարպիկ հնարք բանեցրիք պարոն Տուկ,- ասում էր Մերին,- Բիլբոյի գրքում ձեզ պետք է մի ամբողջ գլուխ հատկացնել: Եթե ես երբևէ հանդիպեմ նրան, անպայման այդ մասին կասեմ: Լա՛վ աշխատանք էր: Ինչ ճարպկությամբ կարողացար խաբել այդ մազոտ չարագործին: Փայլո՛ւն էր: Բայց կուզենայի իմանալ, ինչ որ մեկը գտե՞լ է արդյոք քո հետքերն ու էլֆական ամրակալը թե այդպես էլ կմնա այնտեղ ընկած: Ես շատ կվշտանայի, եթե իմ ամրակալը կորչեր, իսկ քոնը վախենամ էլ երբեք չի գտնվի: Է՜հ, քեզ հավասարվելու համար մի լավ քրտնել է պետք: Ամեն դեպքում հիմա քո զարմիկ Բրենդիզայքի հերթն է եկել: Դու հիմա հաստատ գաղափար չունես թե որտեղ ենք մենք գտնվում, իսկ ես ի տարբերություն քեզ Ռիվենդելում ժամանակն անիմաստ չէի վատնում: Մենք հիմա գնում ենք արևմուտք Էնտվեյ գետի ափով, իսկ առջևում Մառախլապատ լեռներն են ու Ֆենգորնի անտառը: Եվ իսկապես, մինչ նա խոսում էր, առջևում երևաց անտառի մռայլ ու մթին պատը: Գիշերն ասես ապաստան էր փնտրում սաղարթախիտ ու հսկա ծառերի ստվերում, նահանջելով և իր տեղը զիջելով լուսաբացին: -Դե ինչ, առա՛ջ պարոն Բրենդիզայք,- ասաց Փինը,- իսկ գուցե... ե՞տ: Մեզ զգուշացրել են, որ այս անտառն այնքան էլ հարմար չի զբոսանքի համար: Հուսով եմ դա քո սովորած գլխից չի՞ թռել: -Չի թռել,- համաձայնվեց Մերին,- բայց հիմա իմ կարծիքով ավելի լավ է թաքնվել անտառում, քան վերադառնալ մարտի դաշտ: Եվ նա քայլեց առաջ ու մտավ հսկայական ծառերի ճյուղերի տակ: Ծառերն այնքան ծեր էին թվում, որ անհնար էր եզրակացնել նրանց տարիքը: Նրանց ճյուղերից երկար մորուքների պես կախված մամուռը հանգիստ տատանվում էր քամուց: Հոբիթները վախվորած հայացքով վերջին անգամ նայեցին մթին անտառից դուրս: Կիսախավարում նրանք հիշեցնում էին երկու փոքրիկ էլֆերի: Հենց այդպիսի տեսք ունեին առաջնածինները, երբ զարմացած ու վախվորած դուրս էին նայում վայրի անտառից, տեսնելով նորաստեղծ աշխարհի առաջին արևածագը... Հեռու՜ հեռվում, մեծ գետից այն կողմ, շագանակագույն տափաստանների ետևում սկսվեց ալ կարմիր արևածագը: Թնդացին ռոհանյան եղջերափողերի ձայները, արևին էին ողջունում: Հեծյալների ճամբարում շարժ նկատվեց, պատրաստվում էին հարձակման: Մերիի ու Փինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն ու երգի ձայնը: Արևի հուրհրացող ծայրը դանդաղ երևաց աշխարհի ծայրից և ռոհանի հեծյալները բարձր մարտական կանչով նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին ու արձակեցին իրենց վերջին նետերը, դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները սլանում էին նրանց ետևից, հասնում և սպանում նրանց: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ ու չար մարտական ճիչով շարժվեց դեպի անտառ, ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան սրերով խողխողված: -Հերիք է նայենք,- որոշեց Մերին,- Ուգլու՛կն է իր չարագործներով: Ես ցանկություն չունեմ կրկին հանդիպել նրան: Հոբիթները շրջվեցին ու սլացան մութ ու ստվերոտ անտառի խորքը: Նրանք այդպես էլ չտեսան, թե ինչպես ավարտվեց կռիվը, ինչպես Ուգլուկին ու նրա ոհմակին շրջապատեցին անտառի եզրին, ինչպես Էոմերը՝ ռոհանի երրորդ հրամանատարը, թուրը ձեռքին իջավ ձիուց և մենամարտելով Ուգլուկի հետ սպանեց նրան: Իսկ տափաստանում հեծյալները հասան վերջին փախստականների ետևից և ոչնչացրեցին նրանց: Հետո նրանք թաղեցին իրենց զոհված ընկերներին և շիրիմի վրա նրանց քաջության մասին երգ երգեցին: Իսկ վերջում