-Իսկ ինչացու՞ է այդ Սարումանը,- մեջ ընկավ Փինը,- դու նրա մասին ինչ որ բան գիտե՞ս:
-Սարումանը հրաշագործ է, այդքանով ամեն ինչ ասված է: Որտեղից են հայտնվել հրաշագործները և ովքեր են նրանք՝ ինձ համար անհայտ է: Նրանք հայտնվեցին ծովի այն կողմից ժամանած մեծ նավերից ամնիջապես հետո, բայց նավերով են եկել թե այլ կերպ՝ չեմ կարող ասել: Սարումանը նրանց գլխավորն էր: Որոշ ժամանակ անց (ձեր պատկերացումներով շա՜տ-շատ ժամանակ անց) նա թողեց թափառականի կյանքը, դադարեց խառնվել էլֆերի ու մարդկանց գործերին և բնակություն հաստատեց Անգրենոստում, կամ ինչպես ռոհանցիներն են այդ ամրոցն անվանում՝ Իզենգարդում: Սկզբում իրեն շատ հանգիստ էր պահում, սակայն հետո նրա փառքը սկսեց աճել: Ասում են նրան ընտրել են որպես Սպիտակ Խորհրդի գերագույն ու երևի իզուր էլ ընտրել են: Գուցե նա դեռ այն ժամանակ արդեն սկսում էր թեքվել դեպի չա՞րը: Սակայն Թեպետ այն ժամանակ նա իր հարևաններին դեռ անհանգստություն չէր պատճառում: Ես զրուցել եմ նրա հետ: Կար ժամանակ, երբ նա հաճախ էր թափառում իմ անտառում: Քաղաքավարի էր, միշտ ինձնից թույլտվություն էր հարցնում ինչ որ բան անելուց և մեծ հետաքրությամբ լսում էր իմ զրույցները: Ես նրան շատ բաների մասին եմ պատմել, ու այնպիսի բաների, որ ինքն իրենով գլխի չէր ընկնի, բայց անկեղծությանը նա անկեղծությամբ չէր պատասխանում: Չեմ հիշում դեպք, որ նա ինձ ինչ որ մի բանի մասին պատմած լինի: Անցնում էին տարիներ և նա ավելի էր պարփակվում ինքն իր մեջ: Նրա դեմքը մինչև հիմա էլ աչքերիս առաջ է, չնայած արդեն վաղուց նրան չեմ տեսել: Ոչ թե դեմք էր այլ քարե պատ, իսկ աչքերը պատուհաններ, ներսից վարագույրով ծածկված... բայց ես կարծես թե գլխի եմ ընկնում ինչ է նրան պետք... Իշխանություն է նրան պետք, ամենակարող իշխանություն: Մտքում միայն մետաղներ, անիվեր ու նման բաներ են պտտվում, իսկ այն ինչն աճում է ու շնչում նրան հետքրքիր չէ, եթե իհարկե ինչ որ պատճառով ժամանակավոր պետք չէ: Իսկ հիմա արդեն պարզ է որ նա նաև դավաճա՛ն է: Գարշելի օրքերի հե՛տ է կապվել: Բռում հու՛մ: Ու դա դեռ քի՛չ է, նա օրքերի հետ ինչ որ բան է արել ինչ որ մի վտանգավոր բան: Այդ Իզենգարդցիները ավելի շատ մարկանց են նման, քան օրքերին: Այն չար արարածները, որոնք հայտվեցին Միջերկրում մեծ խավարի ժամանակ՝ արևի լույսը տանել չեն կարողանում, իսկ Սարումանի օրքերը արևից չեն վախենում, թեև ատում են: Կուզենայի իմանալ ինչ է նա արել այդ օրքերի հետ: Գուցե նա ինչ որ կերպ խաչասերել է օրքերին ու մարդկա՞նց: Դա մեծ չարագործություն է: Էնտը ինչ որ բան դնդնաց, ասես ինչ որ հինավուրց ու անհայտ անեծքով անիծում էր Սարումանին: -Ես էլ զարամանում եմ, թե այդ օրքերը ոնց են հանդգնել այդպես ազատ զբոսնել իմ անտառում,- շարունակեց նա: -Միայն վերջերս հասկացա, որ Սարումանի ձեռքի գործն է: Նա բավականին երկար ուսումնասիրել է իմ անտառի թաքնված արահետները, բացահայտել իմ գաղտնիքները, և հիմա նրա տխմարներն այստեղ չարագործություններ են կատարում: Անտառի եզրին ահագին ծառեր են արմատախիլ արել, դեռ բոլորովին վերջերս դրանք առողջ ծառեր էին: Կտրում են գցում ու թողնում որ փտեն, թեպետ մեծ մասը տանում են Օրթհանք սնուցելու վառարանները: Այժմ Իզենգարդից գիշեր ցերեկ ծուխ է բարձրանում դեպի երկինք: Անիծյա՛լ լինի այդ Սարումանը: Արմա՛տ ու ոստիկ: Ես այդ ծառերից շատերի հետ բարեկամություն էի անում, սնուցում էի նրանց դեռ երբ կաղին էին, ընկույզ էին: Նրանցից ամեն մեկը իր սեփական շրշյունն ուներ, իսկ հիմա նրանց ձայներն այլևս չեն լսվում... Երգող պուրակների փոխարեն միայն կոճղեր են մնացել: