Էնտ-ԷՆՏ- Երբ գարնանը կանաչում են տերևները, և ճյուղերն են հյութալի, Երբ քայլերը լայն են, շնչառությունը խորը, և քամին է դուրալի, Երբ արևն է պայծառ շողում ու ջերմացնում վայրի անտառը, Վերադարձիր ինձ մոտ և ասա, որ չկա իմ երկրից չքնաղը: -ԷՆՏՈՒՀԻ- Երբ գարունն է շրջում դաշտերում, և եգիպտացորենն է աճում, Երբ իմ այգում սպիտակ ձյան պես ծաղիկներն են ծաղկում, Երբ անձրև է գալիս արևային, և բուրմունքով լցվում օդը, Ես չեմ վերադառնա, որովհետև չքնաղ է իմ երկիրը: -ԷՆՏ- Երբ ամառն է գալիս անտառ, պայծառ արև, տերև ոսկեգույն, Սաղարթի տակ, թավուտներում, անտառային երազներն են թափառում, Երբ արևմտյան քամին է երգում անտառում, և քաղցր է նրա ձայնը, Վերադարձիր ինձ մոտ, և ասա, որ չքնաղ է իմ երկիրը: -ԷՆՏՈՒՀԻ- Երբ ամառը քաղցրացնում է պտուղներին և հատապտուղներին վառում, Երբ դաշտերն են դառնում ոսկեգույն, և բերքահավաք է այգում, Երբ արևմտյան քամին է կանչում, ու քաղցր է նրա ձայնը, Ես չեմ վերադառնա քո անտառ, որովհետև չքնաղ է իմ երկիրը: -ԷՆՏ- Երբ ձմեռն է գալիս անտառ և ծառերն են մերկանում, Թավուտներում մութ է ու մռայլ, գիշերը ցերեկից չի տարբերվում, Եվ երբ քամին սառնաշունչ արևմուտքից անձրև է բերում, Ես կփնտրեմ քեզ ինքս, առանց քեզ չեմ կարողանում: -ԷՆՏՈՒՀԻ- Երբ կգա սառը ձմեռը, Այգիները կմեռնեն, երգ ու ծիծաղ կմարի, Խավարը կտիրի աշխարհին, և մեր չարչարանքը կկորչի, Կփնտրենք մենք իրար և կհանդիպենք կրկին, Եվ սառն անձրևի ներքո դեպի արևմուտք կգնանք միասին: -ԵՐԿՈՒՍՈՎ- Հեռու երկիր կգնանք միասին արևմտյան ճանապարհով, Եվ կգտնենք ինչ փնտրում էինք, ու կապրենք հանգիստ սրտով: -Ահա այսպես,- երգելը վերջացնելուց ու մի քիչ լռելուց հետո ասաց Ծառմորուսը: -Էլֆական երգ է, դե պարզ է, տռա-լյա-լյա, մեկ-երկու, խոսքերն արագ վերջանում են ու վերջ: Բայց իմաստ ճիշտ է փոխանցված: Թեպետ էնտերը ավելի երկար կարող էին այդ մասին պատմել եթե ժամանակ ունենային... Դե լավ, կանգնել ու մի քիչ քնել: Իսկ դուք որտե՞ղ եք կանգնելու: -Հոբիթները պառկած են քնում,- ասաց Մերին: -Այնպես որ այս մահճակալից լավ ոչինչ չենք գտնի: -Պառկա՞ծ,- զարմացավ էնտը: - Ախ, դե իհա՛րկե, հըմ հում: