-Ահա այսպես,- երգելը վերջացնելուց ու մի քիչ լռելուց հետո ասաց Ծառմորուսը: -Էլֆական երգ է, դե պարզ է, տռա-լյա-լյա, մեկ-երկու, խոսքերն արագ վերջանում են ու վերջ: Բայց իմաստ ճիշտ է փոխանցված: Թեպետ էնտերը ավելի երկար կարող էին այդ մասին պատմել եթե ժամանակ ունենային... Դե լավ, ժամանակն է կանգնել ու մի քիչ քնել: Իսկ դուք որտե՞ղ եք կանգնելու:
-Հոբիթները պառկած են քնում,- ասաց Մերին: -Այնպես որ այս մահճակալից լավ ուրիշ ոչինչ չենք գտնի:
-Պառկա՞ծ,- զարմացավ էնտը: - Ախ, դե իհա՛րկե, հըմ հում: