Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2380 բայտ, 14:33, 4 Մարտի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
-Իսկ ի՞նչ տեսք ունի այդ Իզենգարդը,- հարցրեց Փինը: -Էնտերը կարո՞ղ են մոտենալ նրան, թե՞ նույնիսկ փորձելն իմաստ չունի:
-Չգիտեմ,- ասաց Մերին: Իզենգարդը այսպես ասած օղակ է՝ շրջապատված բլուրներով կամ ժայռերով, իսկ օղակի մեջտեղում կանգնած է գրանիտե բարձր աշտարակը, որը կոչվում է Օրթհանք: Այնտեղ էլ ապրում է Սարումանը: իզենգարդ կարելի է մտնել միայն դարպասներով, չնայած ես չգիտեմ մի դարպաս կա այնտեղ, թե՞ մի քանի: Դարպասից գետ է հոսում դեպի դուրս. այն սկսվում է ինչ որ տեղ լեռներում, և գալարվում դեպի ռոհանյան լեռնանցքը: Ինձ թվում է այդ անառիկ ամրոցը էնտերի ատամների բան չէ... Բայց ասեմ քեզ, որ էնտերը այդքան էլ հասարակ չեն, ինչքան թվում են:Տեսքից կարծես թե անվնաս են, նույնիսկ մի քիչ ծածաղելի են, բայց դա միայն տեսքի՛ց: Նրանք իհարկե տարօրինակ արարածներ են, հանգիստ, համբերատար, շատ դառնություններ են տեսել, դրա համար էլ զարմանալի չէ, որ մի տեսակ տխուր են: Բայց կարծում եմ նրանց հնարավոր է զայրացնել, և եթե դա հանկարծ կատարվի, ես չէի ուզենա հայտնվել նրանց ճանապարհին: -Թերևս,- Փինը գլխով արեց,- ես հասկանում եմ դու ինչ նկատի ունես: Մի բան է ծեր խելոք ցուլը, որը խոտին հանգիստ նստած որոճում է, մեկ այլ բան է, երբ նրան համբերությունից հանեն՝ ոտքերդ փոխ առ ու ծլկիր: Ընդ որում փոփախությունը կարող է կատարվել մի ակնթարթում: Հետաքրքիր է, կհաջողվի՞ արդյոք Ծառմորուսին նրանց տեղից շարժել: Նա հաստատ կփորձի, բայց վախենում եմ դա այդքան էլ հեշտ չէ, այո՛, շա՛տ դժվար է: Վերցրու թեկուզ հենց Ծառմորուսին՝ տեսա՞ր ինչպես բորբոքվեց երեկ գիշեր: Բայց նույնքան արագ էլ հանգստացավ... Հոբիթները մի քիչ էլ կանգնեցին ու հետ դարձան: Էնտերի միալար գվվոցը շարունակվում էր առաջվա պես, մեկ իջնում, մեկ բարձրանում: Երևում էր, որ խորհուրդը դեռ երկար է տևելու: Արևն արդեն բավականաչափ վեր էր բարձրացել: Ճառագայթները թափանցում էին հովիտ, ոսկեզօծելով հանդիպակած լանջը և Երեք կեչիների կատարները: Այդ լանջին հոբիթները նկատեցին խոտերի մեջ արծաթին տվող աղբյուրը և առանց ցած իջնելու, հովիտը շրջանցելով, շտապեցին այնտեղ: Ա՜խ ինչ հաճելի էր անշտապ քայլել փափուկ, սառը խատի վրայով: Շուտով նրանք հասան
Վստահելի
1342
edits