Լեռան գագաթը մոտենում էր, բոլոր երգերը լռել էին: Սկսվել էր գիշերը, և լեռներում լռություն էր տիրում. միայն հողն էր ցնցվում էնտերի ոտքերի տակ, և ինչ որ շրշյուն էր լսվում հետևից՝ նման բազմաթիվ շշնջացող ձայների: Լեռան գագաթին անտառային զորքը կանգ առավ: Ներքևում սև անդունդ էր, որի հատակին ինչ որ գտնվում էր Սարումանի հովիտը՝ Նան Կուրունիրը:
-Գիշերն Գիշեր է տիրում Իզենգարդում,- գոչեց Ծառմորուսը:
=== Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը ===