Changes

Լ. Հորները 1852 թվականի հոկտեմբերի իր հաշվետվության մեջ քաղբերում է Պետրիկրոֆտի անվանի ինժեներ Ջեմս Նեսմիթի մի նամակը, որում ի միջի այլոց ասված է.
«Հասարակությունը շատ քիչ է ծանոթ շարժիչ ուժի այն վիթխարի աճի հետ, որ ստացվել է «[շոգեմեքենաների]» սիստեմի այնպիսի փոփոխությունների ու բարելավումների հետևանքով, ինչպիսիք նրանք են, որոնց մասին ես խոսում եմ։ Մեր (Լանկաշիրի) շրջանի մեքենաների ուժը գրեթե 40 տարվա ընթացքում գտնվում էր վախկոտ ու նախապաշարումներով լի ավանդության մղձավանջի ճնշման տակ, բայց մենք հիմա բարեբախտորեն այդ չարիքից ազատագրված ենք։ Վերջին 15 տարում, բայց հատկապես վերջին 4 տարվա ընթացքում (ուրեմն 1848 թվականից դեսը) մի քանի շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել կոնդենսացիոն [խտարար] շոգեմեքենաների օգտագործման եղանակի մեջ... Հետևանքն այն է, ... որ միևնույն մեքենաներն աշխատանքի մի շատ ավելի բարձր արդյունք են տալիս, և այն էլ՝ ածխի գործածությունը շատ նշանավոր չափով պակասեցնելով... Շյոգեուժն այս շրջանի գործարանները մտցնելուց դեսը շատ ու շատ տարիների ընթացքում կարծում էին, թե այն արագությունը, որով պետք է բանեցնեին կոնդենսացիոն շոգեմեքենաները, մի րոպեում մոտավորապես 220 ոտնաչափ մխոցաշարժմունք էր. այսինքն 5 ոտնաչափ մխոցամբարձում ունեցող մի մեքենա նախապես արդեն սահմանափակված էր շուռտվիկի գլանի 22 պտույտով։ Մեքենան ավելի արագ բանեցնելը նպատակահարմար չէր համարվում։ Եվ որովհետև ամբողջ մեխանիզմը հարմարեցված էր մի րոպեում 220 ոտնաչափ մխոցաշարժման արագությանը, ուստի ամբողջ արդյունաբերության մեջ շատ տարիների ընթացքում տիրապետում էր այս դանդաղ ու անմտորեն սահմանափակված արագությունը։ Բայց վերջապես, արդյոք ընդունված նորմաների մի բախտավոր անգիտությա՞ն հետևանքովդ թե՞ որևէ մի համարձակ նորարարի գիտակցած ավելի լավ հիմունքների հետևանքով, մի ավելի մեծ արագություն փորձարկվեց և, քանի որ հետևանքը վերին աստիճանի նպաստավոր էր, օրինակին հետևեցին ուրիշները. այն ժամանակ, ինչպես ասում էին, մեքենայի սանձը բաց թողին և հաղորդիչ մեխանիզմի գլխավոր անիվներն այնպես վերակառուցեցին, որ շոգեմեքենան կարողացավ մի րոպեում 300 ոտնաչափ ու ավելի արագությամբ շարժում անել, մինչդեռ մեխանիզմները պահվեցին իրենց նախկին արագության աստիճանի վրա... Շոգեմեքենայի այս արագացումը հիմա գրեթե ընդհանրական է, որովհետև, պարզվեց, որ ո՛չ միայն միևնույն մեքենայից ավելի շատ էր գործածելի ուժ ստացվում, այլ հենց շարժումն էլ, թափանվի ավելի մեծ սլացքի հետևանքով, շատ ավելի կանոնավոր էր դառնում։ Անփոփոխ շոգեճնշման ու կոնդենսատորի անփոփոխ անոսրացման պայմաններում ավելի ուժ է սստացվում՝ մխոցաշարժումը պարզապես արագացնելու միջոցով։ Եթե մենք կարողանանք, օրինակ, մի շոգեմեքենա, որը մի րոպեում 200 ոտնաչափ արագություն զարգացնելով՝ 40 ձիաուժ է տալիս, պատշաճ փոփոխության միջոցով այն վիճակին հասցնել, որ նա միևնույն շոգեճնշման ու անոսրացման պայմաններում մի րոպեում 400 ոտնաչափ շարժում անի, ապա մենք ճիշտ կրկնակի ուժ կստանանք. իսկ որովհետև երկու դեպքում էլ շոգեճնշումն ու անոսրացումը միևնույնն են մնում, ուստի մեքենայի առանձին մասերի լարումն ու հետևաբար դժբախտ պատահարների վտանգն արագության ուժեղացման հետևանքով չի աճում էական չափով։ Ամբողջ տարբերությունն այն է, որ մենք մխոցաշարժման արագացման չափով կամ թե մոտավորապես նույն հարաբերությամբ ավելի շատ շոգի ենք սպառում. և հետո, ագույցի ու շփվող մասերի մի քիչ ավելի արագ մաշումն է տեղի ունենում, բայց այնպիսի մաշում, որի մասին խոսել չարժե... Սակայն արագացված մխոցաշարժման միջոցով միևնույն մեքենայից ավելի շատ ուժ ստանալու համար պետք է միևնույն շոգեկաթսայի տակ ավելի շատ ածուխ վառվի կամ թե շոգիացման ավելի մեծ ունակությամբ օժտված կաթսա գործադրվի, կարճ ասած՝ պետք է ավելի շատ շոգի արտադրվի։ Այս նպատակին հասան, և շոգեգոյացման ավելի մեծ ունակությամբ օժտված կաթսաները հարմարակցվեցին «արագացված» հին մեքենաներին. սրանք բազմաթիվ դեպքերում սկսեցին այս եղանակով 100% ավելի աշխատանք մատակարարել։ Մոտ 1842 թվականին Կորնուոլի հանքարաններում գործածվող շոգեմեքենաների արտակարգորեն էժան շոգեգոյացումն սկսեց ուշադրություն գրգռել. բամբակամանության մեջ տեղի ունեցող մրցումը գործարանատերերին ստիպում էր իրենց շահույթի գլխավոր աղբյուրը խնայությունների մեջ որոնելու. ըստ ժամերի և ըստ ձիաուժի հաշված՝ ածխի գործածության այն ուշագրավ տարբերությունը, որ ցուցաբերում էին Կորնուոլի մեքենաները, այլև Վուլֆի երկցիլինդր մեքենաների արտակարգորեն տնտեսողական արգասիքները նաև մեր շրջանում առաջին շարքը մղեցին վառելիքի խնայությունը։ Կորնուոլյան ու երկցիլինդր մեքենաները յուրաքանչյուր 3½-ից մինչև 4 ֆունտ ածխին մի ժամում մեկ ձիաուժ էին մատակարարում, այնինչ բամբակամանական շրջաններում գործող մեքենաները մի ձիաուժի համար ու մի ժամում 8 կամ թե 12 ֆունտ ածուխ էին սպառում։ Այսքան զգալի տարբերությունը մեր շրջանի գործարանատերերին ու մեքենակառույցներին դրդեց նման միջոցներով նույնպիսի արտակարգորեն տնտեսողական արգասիքների հասնելու, ինչպիսիք արդեն սովորական էին Կորնուոլում ու Ֆրանսիայում, որովհետև այնտեղ ածխի բարձր գինը գործարանատերերին ստիպել էր իրենց արտադրության այս թանգ նստող տարրի սպառումն ըստ կարելվույն սահմանափակելու։ Այս բանը շատ կարևոր հետևանքների հասցրեց։ Առաջին՝ շատ կաթսաներ, որոնց մակերևույթի կեսը բարձր շահույթի հին, երջանիկ ժամանակներում դրսի սառն օդին ենթակա էր մնում, հիմա ծածկվեցին թաղիքի կամ թե աղյուսի ու շաղախի և այլ մատերիալների հաստ շերտերով, որով խափանվում էր այնպիսի մեծ ծախքերով գոյացրած ջերմության արտաճառագայթումը։ Շոգեխողովակները պաշտպանվեցին միևնույն եղանակով, ինչպես և ցիլինդրը շրջապատվեց թաղիքով ու փայտով, երկրորդ՝ սկսվեց բարձր ճնշման կիրառումը։ Մինչև հիմա նախազգուշական կափույրը միմիայն այնքան էր ծանրաբեռնված, որ նա մի քառակուսի մատնաչափի վրա 4, 6 կամ թե 8 ֆունտ շոգեճնշում լինելիս արդեն բացվում էր. հիմա գտան, որ ճնշումը մինչև 14 կամ թե 20 ֆունտ բարձրացնելով... հասնում են ածխի մի զգալի խնայության, ուրիշ խոսքով՝ գործարանի աշխատանքն սկսեց կատարվել ածխի մի շատ ու շատ ավելի փոքր սպառմամբ... Այն գործարանատերերը, որոնք սրա համար միջոցներ ու համաբնակություն ունեին, բարձր ճնշման ու տարասփռման սիստեմն իրագործեցին իր լիակատար ծավալով և սկսեցին գործածել նպատակահարմարորեն կառուցված այնպիսի շոգեկաթսաներ, որոնք քառակուսի մատնաչափի վրա 30, 40, 60 ու 70 ֆունտ ճնշում ունեցող շոգի էին մատակարարում, մի ճնշում, որը հին դպրոցի ինժեներներին սարսափից ուշաթափ կաներ։ Բայց որովհետև այս բարձրացված շոգեճնշման տնտեսական հետևանքը... շատ շուտով զգալի դարձավ ֆունտ ստերլինգների, շիլլինգների ու պեննիների աներկբա կերպարանքով, ապա կոնդենսացիոն մեքենաների բարձրաճնշում կաթսաները գրեթե ընդհանուր տարածում ստացան։ Նրանք, որոնք բարենորոգությունն արմատապես էին իրագործում, սկսեցին վուլֆյան մեքենաներ գործածել. և այս տեղի ունեցավ նորերումս շինված մեքենաների մեծամասնության նկատմամբ. այսպես էին հատկապես վուլֆյան մեքենաները 2 ցիլինդրով, որոնցից մեկում շոգին կաթսայից ուժ է արտադրում՝ մթնոլորտի հանդեպ ունեցած գերազանց ճնշման զորությամբ և ապա այնուհետև, առաջվա նման ամեն մի մխոցաշարժումից հետո ազատ օդի մեջ ժայթքելու փոխարենը մտնում է մոտավորապես չորս անգամ ավելի մեծ տարողություն ունեցող մի ցածրաճնշում ցիլինդըի մեջ և այնտեղ նոր տարասփռում կատարելուց հետո մղվում է կոնդենսատորի մեջ։ Տնտեսական հետևանքը, որ ստացվում է այսպիսի մեքենաներից, այն է, որ յուրաքանչյուր 3½—4 ֆունտ ածխից մի ժամում մեկ ձիաուժ է արտադրվում, այնինչ հին սիստեմի մեքենաները սրա համար 12-ից մինչև 14 ֆունտ էին պահանջում։ Մի ճարտար հարմարանք հնարավորություն տվեց վուլֆյան կրկնակի ցիլինդրի սիստեմը կամ թե համակցված բարձրաճնշում ու ցածրաճնշում մեքենայի սիստեմն արդեն գոյություն ունեցող ավելի հին մեքենաների նկատմամբ կիրառելու և այսպիսով նրանց աշխատանքը բարձրացնելու միաժամանակ նվազեցնելով ածխի գործածությունը։ Միևնույն հետևանքը ձեռք բերվեց վերջին 8—10 տարում՝ բարձրաճնշում մեքենան այնպես շաղկապելով կոնդենսացիոն մեքենայի հետ, որ առաջինի գործածած շոգին անցնում էր երկրորդի մեջ և սրան շարժման մեջ էր դնում։ Այս սիստեմը բազմաթիվ դեպքերում օգտակար դուրս եկավ»։«Հասարակությունը շատ քիչ է ծանոթ շարժիչ ուժի այն վիթխարի աճի հետ, որ ստացվել է «[շոգեմեքենաների]» սիստեմի այնպիսի փոփոխությունների ու բարելավումների հետևանքով, ինչպիսիք նրանք են, որոնց մասին ես խոսում եմ։ Մեր (Լանկաշիրի) շրջանի մեքենաների ուժը գրեթե 40 տարվա ընթացքում գտնվում էր վախկոտ ու նախապաշարումներով լի ավանդության մղձավանջի ճնշման տակ, բայց մենք հիմա բարեբախտորեն այդ չարիքից ազատագրված ենք։ Վերջին 15 տարում, բայց հատկապես վերջին 4 տարվա ընթացքում (ուրեմն 1848 թվականից դեսը) մի քանի շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել կոնդենսացիոն [խտարար] շոգեմեքենաների օգտագործման եղանակի մեջ... Հետևանքն այն է, ... որ միևնույն մեքենաներն աշխատանքի մի շատ ավելի բարձր արդյունք են տալիս, և այն էլ՝ ածխի գործածությունը շատ նշանավոր չափով պակասեցնելով... Շոգեուժն այս շրջանի գործարանները մտցնելուց դեսը շատ ու շատ տարիների ընթացքում կարծում էին, թե այն արագությունը, որով պետք է բանեցնեին կոնդենսացիոն շոգեմեքենաները, մի րոպեում մոտավորապես 220 ոտնաչափ մխոցաշարժմունք էր. այսինքն 5 ոտնաչափ մխոցամբարձում ունեցող մի մեքենա նախապես արդեն սահմանափակված էր շուռտվիկի գլանի 22 պտույտով։ Մեքենան ավելի արագ բանեցնելը նպատակահարմար չէր համարվում։ Եվ որովհետև ամբողջ մեխանիզմը հարմարեցված էր մի րոպեում 220 ոտնաչափ մխոցաշարժման արագությանը, ուստի ամբողջ արդյունաբերության մեջ շատ տարիների ընթացքում տիրապետում էր այս դանդաղ ու անմտորեն սահմանափակված արագությունը։ Բայց վերջապես, արդյոք ընդունված նորմաների մի բախտավոր անգիտությա՞ն հետևանքով, թե՞ որևէ մի համարձակ նորարարի գիտակցած ավելի լավ հիմունքների հետևանքով, մի ավելի մեծ արագություն փորձարկվեց և, քանի որ հետևանքը վերին աստիճանի նպաստավոր էր, օրինակին հետևեցին ուրիշները. այն ժամանակ, ինչպես ասում էին, մեքենայի սանձը բաց թողին և հաղորդիչ մեխանիզմի գլխավոր անիվներն այնպես վերակառուցեցին, որ շոգեմեքենան կարողացավ մի րոպեում 300 ոտնաչափ ու ավելի արագությամբ շարժում անել, մինչդեռ մեխանիզմները պահվեցին իրենց նախկին արագության աստիճանի վրա... Շոգեմեքենայի այս արագացումը հիմա գրեթե ընդհանրական է, որովհետև պարզվեց, որ ո՛չ միայն միևնույն մեքենայից ավելի շատ էր գործածելի ուժ ստացվում, այլ հենց շարժումն էլ, թափանվի ավելի մեծ սլացքի հետևանքով, շատ ավելի կանոնավոր էր դառնում։ Անփոփոխ շոգեճնշման ու կոնդենսատորի անփոփոխ անոսրացման պայմաններում ավելի ուժ է սստացվում՝ մխոցաշարժումը պարզապես արագացնելու միջոցով։ Եթե մենք կարողանանք, օրինակ, մի շոգեմեքենա, որը մի րոպեում 200 ոտնաչափ արագություն զարգացնելով՝ 40 ձիաուժ է տալիս, պատշաճ փոփոխության միջոցով այն վիճակին հասցնել, որ նա միևնույն շոգեճնշման ու անոսրացման պայմաններում մի րոպեում 400 ոտնաչափ շարժում անի, ապա մենք ճիշտ կրկնակի ուժ կստանանք. իսկ որովհետև երկու դեպքում էլ շոգեճնշումն ու անոսրացումը միևնույնն են մնում, ուստի մեքենայի առանձին մասերի լարումն ու հետևաբար դժբախտ պատահարների վտանգն արագության ուժեղացման հետևանքով չի աճում էական չափով։ Ամբողջ տարբերությունն այն է, որ մենք մխոցաշարժման արագացման չափով կամ թե մոտավորապես նույն հարաբերությամբ ավելի շատ շոգի ենք սպառում. և հետո, ագույցի ու շփվող մասերի մի քիչ ավելի արագ մաշումն է տեղի ունենում, բայց այնպիսի մաշում, որի մասին խոսել չարժե... Սակայն արագացված մխոցաշարժման միջոցով միևնույն մեքենայից ավելի շատ ուժ ստանալու համար պետք է միևնույն շոգեկաթսայի տակ ավելի շատ ածուխ վառվի կամ թե շոգիացման ավելի մեծ ունակությամբ օժտված կաթսա գործադրվի, կարճ ասած՝ պետք է ավելի շատ շոգի արտադրվի։ Այս նպատակին հասան, և շոգեգոյացման ավելի մեծ ունակությամբ օժտված կաթսաները հարմարակցվեցին «արագացված» հին մեքենաներին. սրանք բազմաթիվ դեպքերում սկսեցին այս եղանակով 100% ավելի աշխատանք մատակարարել։ Մոտ 1842 թվականին Կորնուոլի հանքարաններում գործածվող շոգեմեքենաների արտակարգորեն էժան շոգեգոյացումն սկսեց ուշադրություն գրգռել. բամբակամանության մեջ տեղի ունեցող մրցումը գործարանատերերին ստիպում էր իրենց շահույթի գլխավոր աղբյուրը խնայությունների մեջ որոնելու. ըստ ժամերի և ըստ ձիաուժի հաշված՝ ածխի գործածության այն ուշագրավ տարբերությունը, որ ցուցաբերում էին Կորնուոլի մեքենաները, այլև Վուլֆի երկցիլինդր մեքենաների արտակարգորեն տնտեսողական արգասիքները նաև մեր շրջանում առաջին շարքը մղեցին վառելիքի խնայությունը։ Կորնուոլյան ու երկցիլինդր մեքենաները յուրաքանչյուր 3½-ից մինչև 4 ֆունտ ածխին մի ժամում մեկ ձիաուժ էին մատակարարում, այնինչ բամբակամանական շրջաններում գործող մեքենաները մի ձիաուժի համար ու մի ժամում 8 կամ թե 12 ֆունտ ածուխ էին սպառում։ Այսքան զգալի տարբերությունը մեր շրջանի գործարանատերերին ու մեքենակառույցներին դրդեց նման միջոցներով նույնպիսի արտակարգորեն տնտեսողական արգասիքների հասնելու, ինչպիսիք արդեն սովորական էին Կորնուոլում ու Ֆրանսիայում, որովհետև այնտեղ ածխի բարձր գինը գործարանատերերին ստիպել էր իրենց արտադրության այս թանգ նստող տարրի սպառումն ըստ կարելվույն սահմանափակելու։ Այս բանը շատ կարևոր հետևանքների հասցրեց։ Առաջին՝ շատ կաթսաներ, որոնց մակերևույթի կեսը բարձր շահույթի հին, երջանիկ ժամանակներում դրսի սառն օդին ենթակա էր մնում, հիմա ծածկվեցին թաղիքի կամ թե աղյուսի ու շաղախի և այլ մատերիալների հաստ շերտերով, որով խափանվում էր այնպիսի մեծ ծախքերով գոյացրած ջերմության արտաճառագայթումը։ Շոգեխողովակները պաշտպանվեցին միևնույն եղանակով, ինչպես և ցիլինդրը շրջապատվեց թաղիքով ու փայտով, երկրորդ՝ սկսվեց բարձր ճնշման կիրառումը։ Մինչև հիմա նախազգուշական կափույրը միմիայն այնքան էր ծանրաբեռնված, որ նա մի քառակուսի մատնաչափի վրա 4, 6 կամ թե 8 ֆունտ շոգեճնշում լինելիս արդեն բացվում էր. հիմա գտան, որ ճնշումը մինչև 14 կամ թե 20 ֆունտ բարձրացնելով... հասնում են ածխի մի զգալի խնայության, ուրիշ խոսքով՝ գործարանի աշխատանքն սկսեց կատարվել ածխի մի շատ ու շատ ավելի փոքր սպառմամբ... Այն գործարանատերերը, որոնք սրա համար միջոցներ ու համարձակություն ունեին, բարձր ճնշման ու տարասփռման սիստեմն իրագործեցին իր լիակատար ծավալով և սկսեցին գործածել նպատակահարմարորեն կառուցված այնպիսի շոգեկաթսաներ, որոնք քառակուսի մատնաչափի վրա 30, 40, 60 ու 70 ֆունտ ճնշում ունեցող շոգի էին մատակարարում, մի ճնշում, որը հին դպրոցի ինժեներներին սարսափից ուշաթափ կաներ։ Բայց որովհետև այս բարձրացված շոգեճնշման տնտեսական հետևանքը... շատ շուտով զգալի դարձավ ֆունտ ստերլինգների, շիլլինգների ու պեննիների աներկբա կերպարանքով, ապա կոնդենսացիոն մեքենաների բարձրաճնշում կաթսաները գրեթե ընդհանուր տարածում ստացան։ Նրանք, որոնք բարենորոգությունն արմատապես էին իրագործում, սկսեցին վուլֆյան մեքենաներ գործածել. և այս տեղի ունեցավ նորերումս շինված մեքենաների մեծամասնության նկատմամբ. այսպես էին հատկապես վուլֆյան մեքենաները 2 ցիլինդրով, որոնցից մեկում շոգին կաթսայից ուժ է արտադրում՝ մթնոլորտի հանդեպ ունեցած գերազանց ճնշման զորությամբ և ապա այնուհետև, առաջվա նման ամեն մի մխոցաշարժումից հետո ազատ օդի մեջ ժայթքելու փոխարենը մտնում է մոտավորապես չորս անգամ ավելի մեծ տարողություն ունեցող մի ցածրաճնշում ցիլինդրի մեջ և այնտեղ նոր տարասփռում կատարելուց հետո մղվում է կոնդենսատորի մեջ։ Տնտեսական հետևանքը, որ ստացվում է այսպիսի մեքենաներից, այն է, որ յուրաքանչյուր 3½—4 ֆունտ ածխից մի ժամում մեկ ձիաուժ է արտադրվում, այնինչ հին սիստեմի մեքենաները սրա համար 12-ից մինչև 14 ֆունտ էին պահանջում։ Մի ճարտար հարմարանք հնարավորություն տվեց վուլֆյան կրկնակի ցիլինդրի սիստեմը կամ թե համակցված բարձրաճնշում ու ցածրաճնշում մեքենայի սիստեմն արդեն գոյություն ունեցող ավելի հին մեքենաների նկատմամբ կիրառելու և այսպիսով նրանց աշխատանքը բարձրացնելու միաժամանակ նվազեցնելով ածխի գործածությունը։ Միևնույն հետևանքը ձեռք բերվեց վերջին 8—10 տարում՝ բարձրաճնշում մեքենան այնպես շաղկապելով կոնդենսացիոն մեքենայի հետ, որ առաջինի գործածած շոգին անցնում էր երկրորդի մեջ և սրան շարժման մեջ էր դնում։ Այս սիստեմը բազմաթիվ դեպքերում օգտակար դուրս եկավ»։
«Դժվար կլիներ ճշգրտորեն որոշել, թե ինչ չափով է բարձրացել այն շոգեմեքենաների աշխատունակությունը, որոնց նկատմամբ կիրառված են մի քանի կամ թե բոլոր այս կատարելագործությունները։ Բայց ես համոզված եմ, որ շոգեմեքենաների միևնույն կշռից մենք հիմա միջին հաշվով ստանում ենք առնվազն 50% ավելի ծառայություն կամ թե աշխատանք, և րր որ բազմաթիվ դեպքերում միևնույն շոգեմեքենան, որը րոպեում 220 ոտնաչափ սահմանափակված՝ սահմանափակված արագության պայմաններում 50 ձիաուժ էր տալիս, հիմա մատակարարում է 100-ից ավելի։ Կոնդենսացիոն մեքենաների նկատմամբ բարձրաճնշում շոգի կիրառելու վերին աստիճանի տնտեսողական հետևանքները, ինչպես և շատ ավելի մեծ այն պահանջները, որոնք առաջադրվում էին հին շոգեմեքենաներին՝ ձեռնարկությունն ընդարձակելու նպատակով, վերջին երեք տարում հասցրին խողովակակաթսաներ մտցնելուն և սրանով կրկին զգալի չափերով նվազեցրին շոգեստեղծման ծախքերը», (Rep. Fact., 1852, p. 23—27)։
Ուժարտադիր մեքենաների մասին ասածը վերաբերում է նաև ուժահաղորդ մեքենաներին ու աշխատամեքենաներին։
«Այն արագ քայլերը, որով զարգացան մեքենաների կատարելագործումները վերջին մի քանի տարում, գործարանատերերին հնարավորություն տվին արտադրությունն ընդարձակելու՝ առանց ավելադիը ավելադիր շարժիչ ուժի։ Աշխատանքն ավելի խնայողաբար կիրառելն անհրաժեշտ է դարձել բանվորական օրվա կարճացման հետևանքով, և լավ ղեկավարությամբ ապահովված գործարանների մեծամասնության մեջ միշտ միջոցներ են փնտրում, թե ինչ ճանապարհով կարող է արտադրությունը բարձրացվել, միաժամանակ ծախքերն իջեցնելով։ Ես իմ տրամադրության տակ ունեմ մի հավաստագրություն, որը ես պարտական եմ իմ շրջանի մի շատ ինտելիգենտ պարոնի սիրալիրությանը և որը վերաբերում է 1810 թվականից մինչև հիմա նրա գործարանում զբաղված բանվորների թվին ու տարիքին, գործադրված մեքենաներին ու վճարված աշխատավարձին։ 1840 թվականի հոկտեմբերին նրա ֆիրման բանեցնում էր 600 բանվոր, որոնցից 200-ը 13 տարեկանից ցած, 1852-ի հոկտեմբերին՝ միմիայն 350 բանվոր, որոնցից միմիայն 60-ը՝ 13 տարեկանից ցած։ Երկու թվականում էլ միևնույն թվով մեքենաներ են եղել արտադրության մեջ — շատ չնչին բացառությամբ, և միևնույն գումարն է վճարվել աշխատավարձի համար»։ (Ռեդգրեյվի հաշվետվությունը «Rep. Fact.»-ում, 1852 Oct.», p. 58)։
Մեքենաների մեջ արված այս բարելավումներն իրենց լիակատար ներգործությունը ցուցաբերում են լոկ այն, ժամանակ, երբ մեքենաները դրվում են նոր, նպատակահարմար կառուցված գործարանային շենքերի մեջ։ «Մեքենաների կատարելագործումների առնչությամբ ես պետք է նկատեմ, որ ամենից առաջ մեծ առաջադիմություն է կատարվել այն գործարանների կառուցման մեջ, որոնք հարմարեցված են այս նոր մեքենաները դնելուն։ Գետնահարկում ես մանում եմ իմ ամբողջ մանվածքը և միմիայն այստեղ դնում 29 000 կրկնիլիկ։ Միայն այս սենյակից ու սրահից ես աշխատանքի առնվազն 10% մի տնտեսում եմ քաղում, ոչ այնքան մեխանիզմների կատարելագործումների, որքան մեքենաները մի եզակի ղեկավարության տակ համակենտրոնացնելու հետևանքով. և ես կարող եմ իլիկների միևնույն թիվը շարժման մեջ դնել մի եզակի շարժագլանով, որով ես ուրիշ ֆիրմաների դիմաց 60-ից մինչև 80% գլանահաղորդում եմ տնտեսում։ Բացի սրանից, յուղի, ճարպի և այլոց մի խոշոր խնայություն է տալիս այս... կարճ ասած՝ գործարանի չկատարելագործված կազմակերպման ու բարելավված մեքենաների միջոցով ես, ամենահամեստ հաշվով, 10% տնտեսել եմ աշխատանքից ու վրադիր՝ մեծ խնայություն եմ արել ուժից, ածխից, ճրագուից, շարժագլաններից, փոկերից և այլն»։ (Մի բամբակամանարանատիրոջ վկայություն. Rep. Fact., Oct. 1863, p. 110)։
====IV. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՂԿՂԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ====
Արտադրության կապիտալիստական եղանակի հետ միասին ընդլայնվում է արտադրության ու սպառման կղկղանքների օգտագործումը։ Առաջինների տակ մենք հասկանում ենք արդյունաբերության ու երկրագործության թափթփուկները, վերջինների տակ՝ մասամբ այն կղկղանքները, որոնք առաջ են գալիս մարդկանց բնական նյութափոխությունից մասամբ էլ հասկանում ենք այն ձևը, որով սպառման առարկաներն են մնում իրենց գործածությունից հետո։ Ըստ այնմ արտադրության կղկղտնքներն կղկղանքներն են այն երկրորդական արդյունքները քիմիական արդյունաբերության մեջ, որնք կորչում են արտադրության փոքր մասշտաբի դեպքում. երկաթի մանրուքները, որոնք թափթփվում են մեքենայական արտադրության ժամանակ ու նորից իբրև հումք մտնում երկաթարտադրության մեջ և այլն։ Ապառման կղկղանքները մարդկանց բնական արտաթորանյութերն են, հագուստների մնացորդները քրջերի ձևով և այլն։ Ապառման կղկղանքներն ամենակարևորներն են հողագործության համար։ Նրանց գործածման բնագավառում կապիտալիստական տնտեսության մեջ մի վիթխարի վատնում է տեղի ունենում։ Օրինակ, Լոնդոնում 4½ միլիոն մարդկանց կղկղանքի համար մի ավելի լավ գործածություն չեն գտնում, քան ահռելի ծախքեր անելով Թեմզան նրանով վարակելը։
Հումքի թանկացումը բնականորեն դրդապատճառ է լինում թափթփուկներն օգտագործելու համար։
Ընդաանուր առմամբ այս վերօգտագործման պայմաններն են՝ այսպիսի կղկղանքների մեծազանգվածությունը, որ գոյանում է միմիայն խոշոր մասշտաբով կազմակերպված աշխատանքի ժամանակ. մեքենաների բարելավումը, որի շնորհիվ այն նյութը, որ իր տվյալ ձևով անգործածելի էր առաջ, վերափոխվում է նոր արտադրության համար պիտանի մի կերպարանքի առաջադիմությունը գիտության ասպարեզում, առանձնապես քիմիայի, որն այսպիսի թափթփուկների օգտակար հատկություններն է հայտնագործում։ Անշուշտ, մանր այգեգործորեն վարվող երկրագործության մեջ էլ, ինչպես, օրինակ, Լոմբարդիայում, հարավային Չինաստանում ու Ճապոնիայում, այս տեսակի խոշոր տնտեսում է տեղի ունենում։ Բայց ընդհանրապես այս սիստեմում երկրագործության արտադրողականությունը ձեռք է բերվում, մեծապես շռայլելով այն մարդկային բանվորական ուժը, որը կորզվում է արտագրության արտադրության ուրիշ ոլորտներից։
Այսպես կոչված թափթփուկներն արդյունաբերության գրեթե յուրաքանչյուր ճյուղում մի զգալի դեր են խաղում։ Այսպես, 1863 թվականի դեկտեմբերի գործարանային հաշվետվության մեջ իբրև գլխավոր պատճառներից մեկն այն երևույթի, որ թե՛ Անգլիայում ու թե՛ Իռլանդիայի շատ մասերում լոկ դժկամորեն ու հազվադեպ են վուշ մշակում, նշված է. «Թափթփուկի մեծ քանակը... որ վուշի վերամշակման ժամանակ գոյանում է այն գզագործարաններում (scutch mills), որոնք ջրի ուժով են շարժման մեջ դրվում... Բամբակի թափթփուկը հարաբերաբար քիչ է լինում, բայց վուշինը՝ շատ մեծ։ Լավ հոգացողությունը ջրացողման ու մեքենական գզի ժամանակ կարող է այս կորուստը զգալի չափով սահմանափակել։ Իռլանդիայում հաճախ վուշը վերին աստիճանի հոռի եղանակով է գզվում, այնպես որ 28—30%-ը կորչում է», մինչդեռ այս ամենից կարելի էր խուսափել, ավելի լավորակ մեքենաներ գործադրելով։ Ընդսմին այնքան շատ ոռվանք է մնում իբրև թափթփուկ, որ գործարանային վերատեսուչն ասում է. «Իռլանդիայում մի քանի գզագործարանից ինձ հաղորդել են, թե գզրարներն այնտեղ գոյացած թափթփուկը հաճախ տուն տանելով իրենց օջախներում իբրև վառելիք են գործածել, սակայն չէ՞ որ վուշի թափթփուկը շատ թանկարժեք բան է» (ն. տ., էջ 140)։ Բամբակի թափթփուկի մասին հետո խոսք է լինելու, ներքևում, որտեղ մենք խոսում ենք հումքի գների տատանումների մասին։
Բրդի արդյունաբերությունն ավելի ռացիոնալ հիմունքների վրա է դրված, քան վուշի վերամշակումը։ «Առաջ սովորական էր՝ բրդի թափթփուկն ու բրդյա քրջեղենը նորից վերամշակելու համար հավաքելը մի անարգ բան համարել, բայց այս նախապաշարմունքը լիովին չքացել է shoddy trade-ի (արհեստական բրդի արդյունաբերության) առնչությամբ, որը Յորկշիրի բրդարդյունաբերական շրջանի մի կարևոր ճյուղն է դարձել, և կասկած չկա, որ բամբակի թափթփուկի գործն էլ շուտով միևնույն տեղը կգրավի իբրև մի արտադրաճյուղ, որը մի հանրահայտնի պահանջ է բավարարում։ Մի 30 տարի առաջ բրդե քրջեր, այսինքն ամբողջովին բրդե մահուդի և այլոց կտորները տոննան միջին հաշվով 4 ֆ. ստ. 4 շիլլինգ էին գնահատվում. վերջին մի երկու տարում նրանց գինը դարձել է տոննան 44 ֆ. ստ.։ Եվ պահանջարկն այնքան է աճել, որ բրդից ու բամբակից պատրաստած խառը գործվածքն էլ է օգտագործվում, որովհետև միջոց են գտել, որով բամբակը քայքայում են՝ առանց բրդին վնասելու. և հիմա հազարավոր բանվորներ զբաղված են shoddy-ի արտադրության մեջ, իսկ սպառողը մեծ օգուտ ունի դրանից, քանի որ նա հիմա միջին լավորակ մահուդը կարող է գնել մի շատ չափավոր գնով» (Rep. Fact., Dec. 1863, p. 107)։ Այս եղանակով վերականգնված արհեստական բուրդը 1862 թվականի վերջում արդեն կազմում էր անգլիական արդյունաբերության սպառած ամբողջ բրդի մի երրորդը (Rep. Fact., Oct. 1862, p. 81)։ «Սպառողի» «մեծ օգուտն» այն է, որ նրա բրդե հագուստներն առաջվա ժամանակի մի երրորդումն են մաշվում և մի վեցերորդում ձարձրվում։
Թափթփուկի խնայությունը մասամբ պայմանավորված է գործադրվող մեքենաների լավորակությամբ։ Յուղը, սապոնը և այլն տնտեսվում են այն հարաբերությամբ, որով մեքենայամասերն են ճշգրիտ աշխատում և ավելի լավ ևն հղկված։ Այս վերաբերում է օժանդակ մատերիալներին։ Բայց մասամբ — և այս ամենակարևորն է — գործադրվող մեքենաների ու գործիքների լավորակությունից է կախված այն, թե արդյոք արտադրության պրոցեսում հումքի մի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր մասն է թափթփուկի վերածվում։ Վերջապես այս կախված է բուն իսկ հումքի լավորակությունից։ Սա էլ իր հերթին մասամբ պայմանավորված է հայթայթող այն արդյունաբերության ու երկրագործության զարգացմամբ, որը հումք է արտադրում (պայմանավորված է բուն իմաստով կուլտուրայի զարգացմամբ), մասամբ էլ այն պրոցեսների կատարելագործմամբ, որոնցով անցնում է հումքը նախքան վերամշակման պրոցեսի մեջ մտնելը։
«Պարմանտյեն ապացուցել է, թե մի ոչ շատ հեռավոր ժամանակաշրջանից դեսը, օրինակ, Լյուդովիկոս XIV-ի ժամանակվանից հետո, հացահատիկ աղալու արվեստը Ֆրանսիայում շատ զգալի չափով կատարելագործվել է, այնպես որ նոր աղացները, հների համեմատությամբդ համեմատությամբ, հացահատկի միևնույն քանակից կարողանում են համարյա կիսով չափ ավելի հաց տալ։ Հաշվել են, որ Փարիզի մի բնակչի տարեկան սպառումն իրոք անում էր սկզբում 4 սետյե հացահատիկ, հետո՝ 3, վերջում՝ 2, այնինչ ներկայումս այն անում է մարդագլուխ միմիայն 1<math>^1/_3</math> սենտյե կամ մոտ 342 ֆ. ... Պերշում, որտեղ ես երկար ապրել եմ, կոպտաշեն աղացները, որոնք հատաքարե ու տրապե աղացաքարեր ունեին, վերակառուցվել են 30 տարվա ընթացքում այնքան շատ առաջադիմած մեխանիկայի կանոնների համաձայն։ Նրանց օժտել են Լա Ֆերտեի լավ աղացաքարերով, հացահատիկն, սկսել են երկու անգամ աղալ, աղացամաղին մի շրջանաձև շարժում ևն են հաղորդել, և հացահատկի միևնույն քանակից ստացվող ալյուրի արտադրանքը <math>^1/_6</math>-ով աճել է։ Այսպիսով ես հեշտությամբ բացատրում եմ հռոմայեցիների ժամանակվա ու մեր ժամանակվա հացահատկի օրական գործածության ահռելի տարբերությունը. ամբողջ պատճառն աղալու և հաց պատրաստելու եղանակի պակասավորությունն է պարզապես։ Ահա սրանով պետք է ես բացատրեմ մի նշանավոր իրողություն, որ մեջ է բերում Պլինիուսը XVIII, c. 20, 2. «Հռոմում ալյուրը ծախվում էր, նայած որակին, մոդը 40, 48 կամ թե 96 աս։ Այս գները, որոնք այնքան բարձր են այն ժամանակվա հացահատկի գների համեմատությամբ, բացատրվում են այն ժամանակ դեռ մանկական շրջանում գտնվող, անկատար, աղացներով ու այս հանգամանքից բխող շատ մեծ աղացածախքերով»։ (Dureau de la Malle, «Econ. Pol. des Romains», Paris, 1840, I, p. 280)։
====V. ՏՆՏԵՍՈՒՄ ԳՅՈՒՏԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ====
Հիմնական կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող այս խնայություններն, ինչպես արդեն ասված է, այն բանի հետևանքն են, որ աշխատապայմանները գործադրվում են խոշոր մասշտաբով, կարճ ասած՝ որ նրանք ծառայում են իբրև անմիջաբար հասարակական, հասարակականացված աշխատանքի պայմաններ կամ թե իբրև արտադրության պրոցեսի անմիջական կոոպերացիայի պայմաններ։ Մի կողմից այս այն պայմանն է, որի շնորհիվ միայն կարող են կիրառվել մեխանիկական ու քիմիական գյուտերն՝ առանց ապրանքի գինը բարձրացնելու, իսկ այս պայմանը մշտապես conditio sine qua non [անհրաժեշտ պայման] է։ Մյուս կողմից՝ միմիայն խոշոր մասշտաբով վարվող արտադրության մեջ են հնարավոր տնտեսումները, որոնք միատեղ արտադրողական սպառումից են բխում։ Վերջապես հենց համակցված բանվոբր բանվորի փորձն է միայն հայտնագործում և ցույց տալիս, թե ո՝րտեղ ո՛րտեղ ու ի՛նչպես պետք է տնտեսել, ի՛նչպես պետք է արդեն արված գյուտերն ամենապարզ կերպով կիրառել, թեորիայի գործադրման — արտադրության պրոցեսում նրա կիրառման — ժամանակ ի՛նչ գործնական խոչընդոտներ պետք է հաղթահարել և այլն։
Ընդսմին նկատենք, որ պետք է տարբերություն դնել ընդհանրական աշխատանքի ու միատեղ աշխատանքի միջև։ Երկուսն էլ արտադրության պրոցեսում իրենց դերն են կատարում, երկուսն էլ փոխարկվում են իրար, բայց միմյանցից նաև տարբերվում են։ Ընդհանրական աշխատանք է ամեն մի գիտական աշխատանք, ամեն մի հայտնագործում, ամեն մի գյուտ։ Այն մասամբ պայմանավորված է ժամանակակիցների կոոպերացիայով, մասամբ էլ նախորդների աշխատանքի օգտագործումով։ Միատեղ աշխատանքն անհատների անմիջական կոոպերացիա [համագործակցություն] է ենթադրում։
Վերևում ասածը նոր հաստատություն է գտնում հաճախ նկատված հետևյալ երևույթներում.
1. Մի նոր մեքենայի առաջին անգամ լինելու ծախքերի ու նրա վերարտադրության ծախքերի միջև մեծ տարբերություն է լինում, որի մասին աե՛ս տե՛ս Յուրի ու Բեբեջի մոտ։
2. Այն ծախքերը, որով վարվում է նոր գյուտերի վրա խարսխված մի նոր ձեռնարկություն ընդհանրապես, շատ ավելի մեծ են, լինում՝ նրա ավերակների վրա, ex suis ossibus [նրա ոսկորների վրա] բարձրացած հետագա ձեռնարկությունների ծախքերի համեմատությամբ։ Այս այնքան ճիշտ է, որ անդրանիկ ձեռնարկուները սովորաբար սնանկանում են, և ծաղկում են այն հաջորդները մի այնմիայն, որոնց ձեռն են ընկնում էժան գներով շենքերը, մեքենաները և այլն։ Ուստի փողային կապիտալիստների ամենից անարգ ու խղճուկ տեսակն է մեծ մասամբ, որ ամենամեծ շահույթն է կորզում մարդկային ոգու ընդհանրական աշխատանքի ամեն մի նոր զարգացումից ու այդ զարգացման արդյունքի հասարակական կիրառումից, որը կատարվում է համակցված աշխատանքի միջոցով։
===ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ===
Վստահելի
1396
edits