Ավելացվել է 3055 բայտ,
15:07, 29 Հունվարի 2013 {{Հեղինակ
|լրիվ անուն = Ալբեր Սամեն
|դասակարգում = Սամեն, Ալբեր
|սկզբնատառ = Ս
|ծնվել է = 1858
|մահացել է = 1900

==Ստեղծագործություններ==
===Կան անսովոր իրիկուններ․․․===

Կան անսովոր իրիկուններ, երբծաղիկերն ունեն հոգի,

Երբ զղջումն է տարուբերվում մթնոլորտի մեջ տենդային,

Երբ մմի ծանըր ու համրաշաժ ալիքի հետ հառաչանքի

Գաղտուկ սիրտն իսկ ելնում է վեր, որ մահանա շրջթունքներին։

Կան անսովոր իրիկուններ, երբ ծաղիկներն ունեն հոգի,

Եվ ես նման իրիկուններ գնում եմ գիրգ, ինչպես մի կին։

Կան լուսավոր առավոտներ վարդամատն ու վարդագես,

Երբ որ հոգին ժայռերի մեջ երգող ջրի խայտանքն ունի,

Երբ զատկական զանգերով լի մի երկինք է սիրտը կարծես,

Եվ երբ մարմինն է անբասիր ու միտքն՝ առանց զղջման թույնի։

Կան լուսավոր առավոտներ վարդամատն ու վարդագես,

Եվ ես նման առավոտներ գնում եմ գոհ, մանուկի պես։

Կան մութ օրեր, երբ ինքն իրեն ճանաչելուց էլ ուժասպառ

Հազարամյա սիրտն է նստում իր ավարի վրա դաժան,

Երբ ամենից թանկ անցյալն է թվում անգույն բեմանկար,

Ուր շարժվում է ողորմելի ու անորոշ մի դերասան։

Կան մութ օրեր, որ ճանաչման բեռից խոնջ են և ուժասպառ,

Եվ ես նման օրեր գնում եմ կոր, ինչպես մի նախահայր։

Կան գիշերներ տարակույսի, երբ անձկությունն է քեզ մրկում,

Երբ որ հոգին, ամբողջովին պարուրագծի եզրին հակած

Եվ ահարկու անհունության վրա առկախ ու մահագույն՝

Անդունդների հովն է զգում և նահանջում է հեղակարծ։

Կան գիշերներ տարակույսի, երբ անձկությունն է քեզ մրկում,

Եվ ես նման լուռ գիշերներ մութի մեջ եմ, ինչպես մեռած։
թ․ Ա․ Ալիքյան
[[Category: Պոեզիա]]
[[Կատեգորիա:Հեղինակներ-Ս|{{{դասակարգում}}}]]