Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4004 բայտ, 17:32, 15 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Վաղուց մոռացված ռոհանցի աշուղը այդպես է երգել Էորլ Երիտասարդի մասին: Շարունակության մեջ ասվում է, որ երիտասարդ դյուցազունը այստեղ է արշավել հյուսիսից և որ նրա նժույգը՝ Ֆելարոֆը, թռչնի թևեր ուներ ոտքերին: Մարդիկ մինչև հիմա էլ երեկոները խարույկի շուրջ նստած երգում են այս երգը:
Լռին Լուռ գերեզմանաթմբերը մնացին հետևում: Ճանապարհորդները սկսեցին բարձրանալ կանաչ բլուրների լանջերին գալարվող ոլորապտույտ ճանապարհով և վեջապես մոտեցան Էդորասի հզոր և ամուր դարպասին: Դարպասի մոտ մի քանի տասնյակ փայլատակող զրահներով ռազմիկներ էին նստած, որոնք տեսնելով ճանապարհորդներին վեր թռան տեղներից և նիզակները խաչելով փակեցին նրանց ճանապարհը:
–Կա՛նգ առեք օտարականնե՛ր,– բղավեցին նրանք իրենց լեզվով: –Ասացե՛ք ովքե՞ր եք դուք և ի՞նչ գործով եք եկել Էդորաս:
–Հետևեք ինձ,– ասաց նա: –Թեոդենը թույլ է տալիս ձեզ նես մտնել, բայց ստիպված եք թողնել զենքերը, ներառյալ նաև գավազանը, մուտքի մոտ՝ դռնապանների հսկողության տակ:
Անհյուրընկալ դարպասները բացվեցին և Ճանապարհորդները մեկը մյուսի հետևից ներս մտան: Դարպասի մյուս կողմում լայն, սալարկված, որորապտույտ ճանապարհ էր սկսվում: Մերթ լայն ոլորաններով, մերթ կարճ, քարե աստճաններով այն բարձրանում էր բլրի գագաթը, շրջանցելով փակ դռներով փայտյա տները: Ճանապարհի երկայնքով, իր քարե հունի մեջ քչքչալով վազում էր առվակը: Վերջապես երևաց բլրի գագաթը: Այնտեղ, կանաչ մարգագենտում, վեր էր խոյանում մի ընդարձակ թումբ, որի ստորոդին քարե ձիու գլխով աղբուր կար: Ջուրը թափվում էր մեծ քարե ավազանի մեջ, իսկ այտեղից ճանապարհի երկայքով փորված քարե հունը: Լայն, քարե աստիճաններ կային սանդուղքը տանում էր դեպի թմբի մոտ տանողապարանքի մուտքը, որի աջ և ձախ կողմում քարե նստարաններ էին դրված: Նստարաններին, մերկացրած սրերը ծնկներին, նստած էին թագավորի թիկնապահները: Նրանց ոսկեգույն մազերը հյուսված էին, կանաչ վահանները և մինչև ցնկները հասնող պողպատյա զրահները փայլում էին արևի տակ: Երբ թիկնապահները ոտքի ելան, հյուրերին թվաց, թե նրանք ավելի բարձրահասակ են, քան սովորական մահկանացուները:  –Հասանք,– ասաց ուղեկցող ժամապահը: –Դե, ես պետք է հետ վերադառնամ: Հաջողությու՛ն եմ ցանկանում, և թող Ռոհանի տիրակալը ձեր հանդեպ բարեահաճ գտնվի: Նա շրջվեց և արագ հեռացավ: Ճանապարհորդները սկսեցին աստիճաններով վեր բարձրանալ: Թագավորի թինկնապահները լուռ նայում էին նրանց: Երբ Գենդալֆը ոտքը դրեց վերջին աստիճանին, դռնապանները վեր կացան տեղներից և քաղաքավարությամբ ողջունեցին հյուրերին ռոհանյան ձևով. –Խաղաղությո՛ւն ձեզ, օտարականնե՛ր: Նրանք շրջեցին սրերը բռնակներով դեպի առաջ՝ ի նշան խաղաղության: Բռնակների զարդարված էին կանաչ քարերով: Դռնապաններից մեկը առաջ եկավ և համընդհանուր լեզվով ասաց. –Ես Գայման եմ, Թեոդենի թիկնապահը: Ստիպված եմ խնդրել ձեզ, որ ձեր զենքերը թողնեք այստեղ: Լեգոլասն իր արծաթե բռնակով դաշույնը, կապարճը և աղեղը տվեց նրան: –Լավ կհսկես նրանց,– ասաց նա: Այս զենքերն ինձ նվիրել է Գալադրիելը, Ոսկե անտառի տիրուհին: Դռնապանի աչքերը զարմանքից լայնացան: Արագ կռանալով նա էլֆի զենքերը դրեց պատի տակ և անմիջապես հետ ընկրկեց, ասես վախենալով դրանցից: –Ոչ ոք դրանց չի դիպչի,– հավաստիացրեց նա: Արագորնը տատանվում էր: –Դա իմ կամքին հակառակ է,– ասաց նա,– բաժանվել Անդրիլից և դնել նրան օտար ձեռքերի մեջ: –Բայց դա Թեոդենի կամքն է,– առարկեց Գայման: –Չեմ կարծում, որ Թեոդենի, Թենգելի որդու, թեև նա Ռոհանի տիրակալն է, կամքն օրենք է Արագորնի, Արաթհորնի որդու, Էլենդիլի ժառանգորդի համար,– գոչեց Արագորնը: –Եթե նույնիսկ դու փոխարինես Դենեթորին, այս դղյակի տիրակալը Թեոդենն է, այլ ոչ թե Արագորնը,– կտրեց Գայման, փակելով ճանապարհը: Նա սրի շեղբը շրջեց դեպի օտարականները: –Անիմաստ խոսակցություն է,– նկատեց Գենդալֆը: –թագավորը վախենալու ոչինչ չունի, բայց պետք չէ հակառակվել այստեղի օրենքներին: Այս դղյակի տիրակալը Թեոդենն է, և ինչքան էլ որ անգիտակից թվան նրա հրամանանները, ստիպված ենք հնազանդվել: –Դա այդպես է,– հաստատեց Արագորնը: –Եվ ես կհնազանդվեի տան տիրոջ կամքին, թեկուզ այդ տունը խրճիթ լիներ անտառում, եթե իմ Սուրը Անդրիլը չլիներ:
Վստահելի
1342
edits