Լեգոլասն իր արծաթե բռնակով դաշույնը, կապարճը և աղեղը տվեց նրան:
–Լավ կհսկես նրանցդրանք,– ասաց նա: Այս Այդ զենքերն ինձ նվիրել է Գալադրիելը, Ոսկե անտառի տիրուհին:
Դռնապանի աչքերը զարմանքից լայնացան: Արագ կռանալով նա էլֆի զենքերը դրեց պատի տակ և անմիջապես հետ ընկրկեց, ասես վախենալով դրանցից:
–Չեմ կարծում, որ Թեոդենի, Թենգելի որդու, թեև նա Ռոհանի տիրակալն է, կամքն օրենք է Արագորնի, Արաթհորնի որդու, Էլենդիլի ժառանգորդի համար,– գոչեց Արագորնը:
–Եթե նույնիսկ դու փոխարինես ԴենեթորինԳոնդորի գահին, այս դղյակի տիրակալը Թեոդենն է, այլ ոչ թե Արագորնը,– կտրեց Գայման, փակելով ճանապարհը: Նա սրի շեղբը շրջեց դեպի օտարականները:
–Անիմաստ խոսակցություն է,– նկատեց Գենդալֆը: –թագավորը վախենալու ոչինչ չունի, բայց պետք չէ հակառակվել այստեղի օրենքներին: Այս դղյակի տիրակալը Թեոդենն է, և ինչքան էլ որ անգիտակից թվան նրա հրամանանները, ստիպված ենք հնազանդվել:
–Դա այդպես է,– հաստատեց Արագորնը: –Եվ ես կհնազանդվեի տան տիրոջ կամքին, թեկուզ այդ տունը խրճիթ լիներ անտառում, եթե իմ Սուրը Անդրիլը չլիներ:
–Ինչ անուն էլ որ քո թուրը ունենա, միևնույնն է դու կթողնես նրան այստեղ,– ասաց Գայման,– եթե չես ուզում միայնակ կռվել Էդորասի բոլոր ռազմիկների դեմ:
–Իսկ ինչո՞ւ միայնակ,– առաջ գալով խոսեց Ջիմլին, ձեեռքով շոյելով տապարի ծայրը և մռայլ նայելով թիկնապահին, ասես մի ծառի, որին որոշել էր կտրել: –Նա միայնա՛կ չէ:
–Հանգի՛ստ,– տիրական ձայնով հրամայեց Գենդալֆը,– այստեղ թշնամիներ չկան: Մենք ձեր բարեկամներն ու դաշնակիցներն ենք, և վեճը մեր միջև միայն Սաուրոնին է ձեռնտու: –Նա չարագույժ ծիծաղեց:
–Ժամանակը թանկ է: Ընդունիր իմ սուրը, քաջարի՛ Գայմա, և նրան նույնպես լավ կհսկես: Գլամդրինգ է նրա անունը, և կռել են նրան էլֆերը դեռ առաջին դարաշրջանում: Ճանապա՛րհ տուր ինձ: Հետևիր ինձ, Արագո՛րն:
Արագորնը դանդաղ արձակեց գոտին և սուրը դրեց պատի տակ:
–Ես նրան թողնում եմ այստեղ,– ասաց նա,– բայց արգելու՛մ եմ դիպչել նրան: Տես հա, ոչ մեկը չդիպչի նրան: Այս էլֆական պատյանի տակ թաքցված է Անդրիլը, որը կոտրվել և նորից է կռվել: Նրան առաջին անգամ կռել Է Թելչարը դեռևս ավագ դարաշրջանում: