Եվ նա հոգնած ձեռքերը դրեց ծնկներին:
–Ձեռքերդ կվերականգնեն իրենց երբեմնի ուժը, երբ կրկին սեղմեն թրիդ սրիդ բռնակը,– ասաց Գենդալֆը:
Թեոդենը վեր կացավ տեղից և նրա ձեռքը սահեց դեպի ազդրը. , բայց թուր սուր չկար այնտեղ:
–Որտե՞ղ է պահել Գրիման իմ թուրը,– քթի տակ փնթփնթաց նա:
–Վերցրու սա՛այս մե՛կը, տիրակա՛լ,– լսվեց ինչ որ մեկի բարձր ձայնը: –Նա միշտ էլ հավատարմորեն ծառայել է քեզ:
Երկու ռազմիկ անաղմուկ մոտեցել էին նրանց և կանգնել մի քանի քայլ այն կողմ: Նրանցից մեկը Էոմերն էր, առանց սաղավարտի և զրահի: Նա ծնկի իջած բռնել էր առանց պատյանի թրի շեղբից, և բռնակը մեկնել Թեոդենին:
–Ի՞նչ է սա նշանակում,– խստորեն հարցրեց թագավորը, շրջվելով դեպի Էոմերը: Երկու ռազմիկներն էլ զարմանքից քարացան, ասես չճանաչելով իրենց թագավորին: Նրանց առջև կանգնած էր ալեհեր մազերով, բայց վեհ և փառահեղ մի տղամարդ: Ու՞ր էր կորել այն կորացած ծերունին, որին վերջին ժամանակներս նրանք տեսել էին միայն ձեռնափայտին հենված, կծկված նստած իր գահին:
–Դա իմ մեղքն է տիրակալ,– դողալով խոսեց Գայման: –Իմ հասկացողությամբ դու ներեցիր և ազատ արձակեցիր Էոմերին, և ես այնքան ուրախացա, որ երևի սխալ թույլ տվեցի: Ես որոշեցի, որ նա կրկին Ռոհանի երրորդ զորավարն է, և պետք է կատարել նրա խնդրանքը ու վերադարձնել նրա թուրը:
–Ես թուրը խնդրել եմ խնդրեցի միայն նրա համար, որ դնեմ քո ոտքերի տակ, տիրակա՛լ,– գոչեց Էոմերը:
Լռություն տիրեց: Թեոդենը ոտից գլուխ չափչփում էր իր առջև ծնկի իջած Էոմերին: Բոլորն անշարժ կանգնած էին: –Գուցե թուրդ վերցնե՞ս,– լռությունը խախտեց Գենդալֆը: Թեոդենը դանդաղ մեկնեց ձեռքը և սեղմեց թրի բռնակը: Բոլորին թվաց, թե ծերունական չորացած ձեռքը աչքի առաջ լցվում է ուժով և եռանդով: Հանկարծակի Թեոդենը բարձրացրեց շողշողացող թուրը, և, սոլուցով ճեղքելով օդը, մի քանի շրջան գծեց իր գլխավերևում: Այնուհետև նա բարձր ձայնով մարտի կոչեց իր ռազմիկներին իր մայրենի լեզվով: Դե ոտքի՛ ելեք, շու՛տ արեք, Թեոդենի հեծյալներ, Խավա՛րն է թանձրանում արևելքում, Եվ մեզ սպասվում են բազում սխրանքներ, Թամբե՛ք ձիերին, և թող փչե՛ն եղջերափողերը, Առա՛ջ, Էորլինգնե՛ր: Թիկնապահները որոշեցին, որ թագավորը կանչում է իրենց և նետվեցին աստիճաններով դեպի վեր: Տեսնելով իրենց տիրակալին նրանք ապշած կանգ առան, ապա մի մարդու պես դնելով իրենց սրերը թագավորի ոտքերի տակ գոչեցին. –Հրամայի՛ր, թագավո՛ր: –Ուեստու Թեոդեն հա՛լ(առողջ եղիր, Թեոդե՛ն),– բացականչեց Էոմերը: –Մեծ ուրախություն է մեզ համար տեսնել երբեմնի մեծության զարթոնքը: Դե հիմա թող ինչ որ մեկը համարձակվի ասել, որ Գենդալֆը միայն չարիք է բերում: –Ետ վերցրու սուրդ Էոմե՛ր, քրո՛ջ որդի,– ասաց թագավորը: –Գա՛յմա, գնա իմ սրի հետևից, Գրիման է պահպանում նրան: Գրիմային նույնպես հետդ բեր: Գե՛նդալֆ, դու ասացիր, որ պատրաստ ես լինել իմ խորհրդատուն, բայց ես քեզանից դեռ ոչ մի խորհուրդ չեմ լսել: –Դու արդեն դրա կարիքը չունես,– ժպտաց Գենդալֆը: