Լսվեց ամպրոպի որոտը, և սկսվեց տեղատարափ անձրևը: Մեկ այլ անձրև՝ այս անգամ արդեն նետերի, փլվեց պարիսպներին: Նետերը զրնգալով խփվելով քարերին անդրադառնում էին և կայծեր արձակում, բայց նրանցից մի քանիսը հասան իրենց նշանակետին: Այդպես սկսվեց Հելմյան Կիրճի գրոհը, բայց ամրոցը չընդունեց մարտահրավերը և պատասխան ոչ մի նետ չարձակվեց: Հարձակվողները շփոթվելով պարիսպների և քարերի ահեղ լռությունից տատանվեցին: Բայց կայծակները իրար հետևից ճեղքում էին խավարի վարագույրը, և օրքերը առույգանալով ոռնացին, նիզակներն ու յաթաղաները թափահարեցին ու նետերի տարափ տեղացին պարսպի վրա կանգնած ռազմիկների վրա: Ռոհանցիները զարմացած նայում էին չարագույժ սև փոթորկից ալեկոծվող հովտին, որտեղ, ասես ցորենի արտում քամու պեռթկումից, տարուբերվում էին պողպատյա մահաբեր ցողունները: Հնչեցին պղնձե շեփորները, և օրքերն անցան հարձակման: Մի մասը հեղեղեցին պարիսպը, իսկ մյուսները՝ ամենաբարձրահասակները, Դունլենդի վայրի լեռնեցիների հետ նետվեցին դեպի Հորնբուրգի դարպասը: Փայլատակեց կայծակը, և նրանց սաղավարտներին ու վահաններին մի պահ երևաց մահաբեր ճերմակ ձեռքը: Թշնամիներն արագորեն հաղթահարեցին թեքությունը և հասան դարպասին:
Այս անգամ ամրոցը պատասխանեց: Նետերի տարափ և քարերի կարկուտ տեղաց հարձակվողների գլխին: Թշնամիների շարքերը ցնցվեցին և ցաքուցրիվ եղան, բայց անմիջապես հավաքվելով նորից հարձակվեցին դարպասի վրա, հետո նորից ցրվեցին, նորից հարձակվեցին, և հարձակվողների սև ալիքը մակընթացության ալիքի պես ամեն անգամ համառորեն ավելի էր բարձրանում: Կրկին հնչեցին շեփորները, և դունլենդցիները վայրի մռնչոցով մռնչյունով անցան հարձակման: Նրանք հսկայական վահանները գլխավերևում պահած, պաշտպանվելով նետերից ու քարերից, երկու երկաթապատ գերան էին քարշ տալիս դարպասի մոտ, իսկ օրք նետաձիգները թաքնվելով նրանց թիկունքում պարիսպների վրա նետերի տարափ էին տեղում: Այս անգամ թշնամու ջոկատը վստահորեն հասավ դարպասին, և բաբանները խլացուցիչ որոտով հարվածեցինդարպասաճաղերին: Եթե պարսպի գլխից նետված քարերը հասնում էին իրենց նշանակետին, և թշնամիներից ինչ որ մեկը ընկնում էր, ապա նրա տեղը տեղն անմիջապես զբաղեցնում էին երկու նորերը և հզոր բաբանները կրկին թափ հավաքելով ավելի ուժեղ էին հարվածում էին դարպասին:
Էոմերն ու Արագորնը կանգնած էին պարսպի վրա: Թշնամիների ռազմատենչ բղավոցների և բաբանների խուլ հարվածների ձայնը հասնում էր նրանց ականջներին: Երբ հերթական կայծակը լուսավորեց տարածքը, նրանք հասկացան թե ինչ մեծ վտանգ է սպառնում դարպասներինդարպասին:
–Առա՜ջ,– ճչաց Արագորնը,– եկել է ժամանակը միասին մերկացնելու սրերը, Էոմե՛ր:
Նրանք նետվեցին աստիճաններով ներքև՝ ամրոցի բակը, ճանապարհին ևս մի քանի քաջարի ռազմիկ վերցնելով իրենց հետ: Պարսպի արևմտյան կողմում, այնտեղ, որտեղ պատը միանում էր լեռան ելուստին, գաղտնի դուռ էր բացվում դեպի կիրճ: Դռան մյուս կողմում՝ պարսպի երկայնքով, անդունդի վրա կախված նեղ գոգավորություն էր սկսվում, որը տանում էր դեպի դարպասը: Էոմերն ու Արագորնը առաջինը անցան դռնով, իսկ մյուսները հետևեցին նրանց: Երկու մերկացած սրերը փայլատակեցին միասին:
–Գո՛ւթվին–Գո՛ւթվայն,– բացականչեց Էոմերը,– Գութվին Գութվայն և Ռո՛հան:
–Ա՛նդրիլ,– արձագանքեց Արագորնը,– Անդրիլ և Դունադա՛նԴու՛նադան:
Եվ նրանք մխրճվեցին թշնամու ջոկատի մեջ: Անդրիլը փայլատակում էր սպիտակ կրակով և սարսափազդու հարվածներ հասցնում:
–Ա՛նդրիլը, Ա՛նդրիլն է անցել հարձակման,– բացականչեցին պարսպի վրայից: –Սուրը, որ կոտրվել էր, կռվե՛լ է կրկին:
Թշնամիները թիկունքից հարվածի չէին սպասում: Նրանք սարսափահար գցեցին բաբանները և սկսեցին պաշտպանվել, բայց շուտով վահանների սև պատը ասես կայծակի հարվածից ցրիվ եկավ, և թշնամիները խուճապահար փախուստի դիմեցին: Մի մասը հասցրեցին փախչել, մյուսները խոցված ընկան գետնին, երրորդներին նետեցին անդունդը: Օրք նետաձիգները շտապհապշտապ, առանց նշան բռնելու արձակեցին իրենց վերջին նետերը և նույնպես փախուստի դիմեցին: Էոմերն ու Արագորնը որոշ ժամանակ մնացին դարպասի մոտ: Ամպրոպը դեռ շարունակվում էր, և կայծակները առաջվա պես լուսավորում էին երկինքը, բայց նրանց որոտը արդեն հեռվից էր գալիս, հարավային լեռնագագաթների լանջերից: Հյուսիիսից կրկին սառը քամի փչեց: Գլխավերևում սլացող մթագնած ամպերից միայն ծվեններ մնացին, և երկնքում փայլեցին աստղերը: Շուտով արևմուտքում երևաց նաև դեղին լուսինը և լուսավորեց կիրճի լանջերը: –Ճիշտ ժամանակին հասանք,– ասաց Արագորնը զննելով դարպասը: Հսկայական երկաթյա ճաղերը ծռվել էին, փականները տեղաշարժվել, ճաղերից մի քանիսը նույնիս ճաքճքել էին: –Բայց այստեղ երկար մնալ չի կարելի,– ասաց Էոմերը: –Նայի՛ր: –Նա ձեռքը պարզեց պատնեշի կողմը: Գետի այն կողմում մարդկանց և օրքերի ամբոխը նորից էր հավաքվում: Լսվեց նետերի սուլոցը և մի քանիսը զրնգալով հարվածեցին քարերին: –Գնա՛նք, հարկավոր է դարպասը ներսի կողմից ամրացնել գերաններով, ապա քարերով զմռսել: Արագացնե՛նք: Նրանք սլացան հետ: Այդ ընթացքում մի երկու տասնյակ օրք, որոնք թաքնվել էին իրենց ցեղակիցների դիակների տակ, անաղմուկ ոտքի ելան և հետևեցին նրանց: Օրքերից երկուսը կախվեցին Էոմերի ոտքերից, տապալեցին նրան գետնին և հաջորդ վարկյանին նստելով նրա վրա հափշտակեցին յաթաղանները: Բայց այդ պահին խավարից դուրս թռավ մինչ այդ ոչ մեկի կողմից չնկատված փոքրիկ սև կերպարանքը, և հնչեց խռպոտ ճիչը. «Բարու՛կ Քազադ, Քազադ այ-մենու՛», և երկու անգամ փայլատակեց տապարը: Երկու գլխատված թշնամի փլվեցին գետնին, մնացածները փախան: Արագորնը վատ բան կանխազգալով վերադարձավ, բայց Էոմերն արդեն ոտքի վրա էր: