–Եթե նույնիսկ Մարկի բոլոր ռազմիկները հավաքվեն, ինչ որ հմայքով բուժվեն նրանց վերքերը և անցնի հոգնածությունը, մենք չափազանց քիչ ենք Սարումանի ամրոցը գրավելու համար,– խոժոռվեց Թեոդենը:
–Եվ այնուամենայնիվ ես գնում եմ Իզենգարդ,– անվրդով կրկնեց Գենդալֆը: –Ճիշտ է կարճ ժամանակով՝ արևելքում թանձրանում է խավարը: Սպասիր ինձ Էդորասում, թագավո՛ր, լուսինը դեռ չնորված չբոլորած ես այնտեղ կլինեմ:
–Ոչ,– պատասխանեց Թեոդենը: –Լուսաբացից առաջ՝ սև ժամին, ես թերագնահատեցի քեզ, բայց հիմա մենք էլ չենք բաժանվի: Ես կգամ քեզ հետ, եթե դա է քո խորհուրդը:
–Դե որ այդպես է, թանկագին Ջիմլի,– ժպտաց Լեգոլասը,– մաղթում եմ քեզ ողջ մնալ գալիք պատերազմում, վերադառնալ այս կողմերը և կրկին տեսնել քեզ այդքան դուր եկած քարանձավները: Միայն թե քո ցեղակիցներին դրանց մասին չպատմես. դատելով քո խոսքերից, այդ քարանձավներում պետք չէ ոչ մի բանի ձեռք տալ, իսկ թզուկներն իրենց մուրճերով ամեն ինչ կփչացնեն:
–Դու ոչինչ չես հասկանում,– նեղացավ Ջիմլին: –Ոչ մի թզուկի սիրտ անտարբեր չի մնա նման գեղեցկության հանդեպ: Դուրինի որդիներն այստեղ չէին գա թանկարժեք քարեր հայթհայթելու, նույնիսկ ոսկով և ադամանդով նրանց չէիր գայթակղի: Մի՞թե դու կկտրեիր գարանային ծաղիկներով ծածկված ծառը: Մենք ձեռք չեինք տա այդ քարե ծաղկանոցին և այն մեզ համար հրաշագեղ արգելոց կդառնար, որտեղ կարելի է միայն զբոսնել ու հիանալ: Մեր ամբողջ աշխատանքը կկայանար նրանում, որ դանդաղ, խնամքով կհարվածեինք այստեղ այնտեղ, երբեմն օրվա մեջ միայն մի փոքրիկ քարի կտոր պոկելով, և տարեցտարի քարանձավները կընդլայնվեին, նոր սրահներ կբացվեին, որոնք հիմա թաղված են հավերժական խավարում, և որոնց գոյության մասին գուշակում ես միայն նկատելով ճեղքերի հետևում թաքնված դատարկությունը: Ամեն տեղ կշողշողային լույսերը, ինչպես մի ժամանակ Քազադ-Դումում, և խավարը, որ թագավորում է այնտեղ այդ լեռների ստեղծման օրվանից, կնահանջեր: Եվ երբ մենք ցանկանայինք հանգստանալ, միայն այդ ժամանակ թույլ կտայինք նրան վերադառնալ...
–Դու ինձ զարմացրեցիրզարմացրիր, Ջիմլի,– խոստովանեց Լեգոլասը: –Ես չգիտեի, որ դու կարող ես այդպես պերճապոս լինել: Նույնիսկ սկսում եմ ափսոսալ, որ չեմ տեսել այդ քարանձավները: Գիտե՞ս ինչ, արի պայման կապենք: Եթե երկուսս էլ ողջ մնանք, որը քիչ հավանական է, ապա կճանապարհորդենք միասին: Դու կթափառես ինձ հետ Ֆենգորնի անտառում, իսկ ես՝ քեզ հետ, Հելմյան Իջվածքի քարանձավներում: Համաձա՞յն ես:
–Ճիշտն ասած ես Ֆենգորնը շատ հեռվից կշրջանցեի, բայց լավ, թող քո ասածը լինի: Սակայն խոստացիր, որ Ֆենգորնից հետո մենք անհապաղ կայցելենք քարանձավներ, և դու կկիսես ինձ հետ իմ հիացմունքը:
–Մոտ տասնհինգ լիգ, եթե հաշվենք ուղիղ գծով, ինչպես թռչում են Սարումանի ագռավները: Կիրճի բերանից միչև գետանցում հինգ լիգ, իսկ այնտեղից մինչև Իզենգարդի դարպասը՝ տասը: Բայց ամբողջ գիշեր գնալու անհրաժեշտություն չկա: Կգիշերենք, կհանգստանանք:
–Իսկ ի՞նչ է մեզ սպասվում մեզ ճանապարհի վերջում,– հարցրեց Ջիմլին: –Դու, իհարկե, արդեն նախապես գիտես, իսկ ես նույնիսկ չեմ էլ կռահում:
–Ոչ, ես ինքս էլ ոչինչ չգիտեմ,– պատասխանեց հրածագործը: –Ես անցյալ գիշեր եմ այնտեղ եղել, իսկ այս ընթացքում շատ բան կարող է կատարված լինել: Բայց կարծում եմ, որ անիմաստ չենք գնում, և դու չես բողոքի, թեև դրա պատճառով ստպիված եղար հեռանալ լքել Ալգարոնդի փայլփլուն քարանձավներիցքարանձավները:
Վերջապես անտառը մնաց հետևում, և պարզվեց, որ նրանք գտնվում են կիրճի սկզբնամասում, որտեղ ճանապարհը միանում էր գլխավոր ուղուն: Ուղին տանում էր արևելք՝ Էդորաս, և արևմուտք, դեպի Իզենի գետանցումը: Անտառի եզրին Լեգոլասը կանգնեցրեց ձիուն, շրջվեց, վերջին անգամ ափսոսանքով նայեց անտառին և հանկարծակի բարձր ճչաց.
–Մի շտապիր, Լեգոլաս,- էլֆին հանգստացրեց Գենդալֆը: –Հիմա դրա ժամանակը չի, դեռ կհասցնես տեսնել այդ անտառը:
Այդ պահին երեք տարօրինակ արարածներ դուրս եկան անտառից՝ բարձրահասակ, ինչպես տրոլները, տասներկու ֆուտից ոչ պակաս հասակով, ձիգ և ուժեղ: Նրանք հիշեցնում էին երիտասարդ ծառերի. երկար, բազմամատ ոտքեր ու ձեռքեր ունեին, կոշտ մազեր, մամուռ հիշեցնող երկար, կանաչա-մոխրագույն մորուքներ: Հագներին ինչ որ պիրկ մոխրա-շագանակագույն հագուստ էր, կամ, գուցե դա ոչ թե հագուստ էր, այլ կեղևկեղև՞: Տարօրինակ արարածները, հանգիստ և լրջորեն, հեծյալների գլխի վրայից, առանց նրանց վրա ուշադրություն դարձնելու նայում էին հյուսիս: Հանկարծակի նրանք ձեռքները խողովակաձև ոլորելով մոտեցրեցին բերաններին և զրնգուն ձայներ արձակեցին, մաքուր, ինչպես եղջերափողի կանչը, բայց շատ ավելի բարդ ու մեղեդային: Լսվեցին պատասխան կանչերը. , և հեծյալները շրջվելով հարթավայրի կողմը, տեսան, որ այնտեղից ևս մի քանի նմանօրինակ արարածներ են մոտենում անտառին: Նրանց քայլվածքը նման էր ճահճային ձկնկուլների քայլվածքին, բայց քայլերը շատ ավելի մեծ էին ու արագ: Հեծյալները չկարողացան զսպել զարմանքի ճիչերը, իսկ մի քանիսը նույնիսկ ճանկեցին հափշտակեցին սրերը:
–Թողեք զենքերը,– ասաց Գենդալֆը,– դրանք պարզապես հովիվներ են: Նրանք թշնամի չեն մեզ, ավելին, նրանք ընհանրապես ուշադրություն չեն դարձնում մեզ վրամենք նրանց ընդհանրապես հետաքրքիր չենք:
Երևում է Գենդալֆը գիտեր ինչ է ասում: Հսկաները, նույնիսկ հայացքի չարժանացնելով մարդկանց, մտան անտառ և անհետացան տեսադաշտից:
–Հովիվնե՛ր,– ուշքի գալով խոսեց Թեոդենը,– իսկ ու՞ր է այդ դեպքում նրանց նախիրը: Ովքե՞ր են նրանք, Գենդալֆ: Երևում է դու նրանց մասին ինչ որ բան գիտես:
–Նրանք ծառերի հովիվներն են,– պատասխանեց հրաշագործը: Մի՞թե դու մոռացել ես հեքիաթները, որ պատմում են ձեզ մոտ երեկոները խարույկի շուրջ: Հարցրու ձեր երեխաներին: Նրանք հեշտությամբ կգտնեն ճիշտ պատասխանը հնագույն առասպելների խճճված ցանցում և կպատասխանեն քո հարցին: Դու տեսար Ֆենգորնյան անտառի էնտերին, թագավոր: Ձեր լեզվով այդ անտառը Էնտվուդ է անվանվում: Դուք՝ ռոհանցիներդ, էնտերի համար ընդամենը վաղանցիկ ստվեր եք: Տարիները, որոնք անցել են Էորլ Երիտասարդից մինչև ծերունի Թեոդեն, նրանց համար ոչինչ են, իսկ քո փառավոր նախնիների կատարած բոլոր գործերն ու սխրագործությունները՝ քիչ կարևորություն ունեցող ակնթարթ: Թագավորը երկար ժամանակ լռում էր: –Էնտե՛ր,– վերջապես խոսեց նա: –Իսկապես, եթե ավելի ուշադիր նայես առասպելների մշուշին, ծառերի այս հրաշքը մի քիչ ավելի բացատրելի կդառնա: Տարօրինակ ժամանակներ են հիմա: Մենք դարերով արածացրել ենք մեր նախիրները, հողագործությամբ զբաղվել, տներ կառուցել, զենքեր կռել, օգնել գոնդորցիներին մարտեր մղել Մինաս Թիրիթի թշնամիների դեմ՝ համարելով այդ ամենը սովորական մարդկային կյանք: Մեզ թվում էր, թե բոլորն են այդպես ապրում և մեզ քիչ էր հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններից դուրս: Այդ մասին, ճիշտ է, պատմում էին հնագույն երգերը, բայց մենք արագ մոռանում էինք դրանք, կամ երգում էինք միայն մեր երեխաների համար, հենց այնպես, սովորության համաձայն: Եվ ահա, չափազանց անսպասելի, այդ երգերն իրականություն են դառնում: –Դու պետք է ուրախ լինես դրա համար, թագավոր Թեոդեն,– ասաց Գենդալֆը: –Ինչպես տեսնում ես ոչ միայն մարդկանց կյանքին է վտանգ սպառնում: Վտանգի մեջ են հայտնվել նաև այլ արարածներ, այդ թվում նրանք, ում դուք հեքիաթ էիք համարում: Դուք մենակ չեք, դուք դաշնակիցներ ունեք, թեև ոչինչ չգիտեք նրանց մասին: –Նույնիսկ չգիտեմ, ուրախանամ, թե տխրեմ,– պատասխանեց Թեոդենը: –Եթե նույնիսկ մենք հաղթենք, միևնույնն է, պատերազմի կրակում Միջերկիրը կզրկվի իր գեղեցկությունից, գաղտնիքներից և հրաշքներից: –Հուսանք, որ չի զրկվի,– ասաց Գենդալֆը: –Թեպետ Սաուրոնյան գարշանքը հնարավոր չէ մինչև վերջ արմատախիլ անել, նրա հետքը հավիտյան կմնա: Բայց ինչ արած, մեզ էլ այդպիսի ճակատագիր է բաժին ընկել: Դե, առա՛ջ, շարունակենք մեր ընտրած ճանապարհը: Անտառն ու կիրճը թողնելով հետևում, ջոկատն ուղղություն վերցրեց դեպի գետանցում: Լեգոլասը, հաղթահարելով մնալու ցանկությունը, հետևեց մյուսներին: Արևն արդեն մայր էր մտել, բայց, երբ նրանք դուրս եկան լեռների ստվերից և թեքվեցին արևմուտք՝ Ռոհանյան Լեռնանցքի կողմը, տեսան, որ երկինքն այնտեղ դեռ ներկված է մայրամուտի գույնով, իսկ ամպերը վառվում են բոսոր կրակով: Երկնքում սև թռչուններ էին պտույտներ գործում, որոնցից մի քանիսը աղիողորմ ճիչեր արձակելով թռան-անցան ջոկատի գլխավերևով: Վերադառնում էին իրենց լեռնային բները: –Գիշակերները փառավոր խնջույք են արել,– նկատեց Էոմերը: –Նրանք ընթանում էին առանց շտապելու: Մթնում էր: Բոլորած լուսինը դանդաղ բարձրանում էր երկնակամար՝ արծաթափայլ սառը լույսով ողողելով բլուրները, որոնք մերթ բարձրանում էին, մեկ իջնում, ինչպես հսկայական մոխրագույն ծովի ալիքները: Չորս ժամ անց հեծյալները մոտեցան գետանցումին: Գետն այստեղ հոսում էր երկար ծանծաղուտներով, անցնելով բարձր խոտերով ծածկված բլուրների միջով: Քամին իր հետ գայլերի ոռնոց բերեց, և կսկիծը պատեց հեծյալների սրտերը. այստեղ իրենց մահն էին գտել բազմաթիվ ռոհանցի ռազմիկներ: Ճանապարհն իջնում էր կիրճը, դուրս գալիս գետափ, սուզվում ջրի մեջ և հայտնվելով հակառակ ափին՝ բարձրանում բլրի գլուխը: Հարթ քարերից պատրաստված երեք նեղ արահետները և նրանց միջև ընկած, ձիերի սմբակների հետքերով ծածկված ծանծաղուտները տանում էին դեպի գետի մեջտեղում ընկած մերկ կղզին, իսկ այնտեղից՝ մյուս ափը: Հեծյալները նայում էին գետանցումին և զարմանում. գետն այստեղ սովորաբար աղմկում ու գալարվում էր քարերի միջև, և նրա ձայնը դեռ հեռվից լսելի էր, բայց հիմա լռություն էր տիրում: Հունը գրեթե ցամաքել էր՝ մերկացնելով հատակի գլաքարերը և ծանծաղուտների մոխրագույն ավազը: –Այս ի՞նչ տարօրինակ պատկեր է,– զարմացավ Էոմերը,– ի՞նչ է կատարվել գետի հետ: Սարումանը ոչնչացրել է հնարավոր ամեն ինչ, մի՞թե նույնիսկ Իզենին չի խնայել: –Երևում է այո,– պատասխանեց Գենդալֆը: –Ավա՜ղ,– գոչեց Թեոդենը,– մի՞թե մենք գնալու ենք այն նույն ճանապարհով, որտեղ վայրի գազանները հոշոտում են Մարկի քաջարի հեծյալների մարմինները: –Այո, գնալու ենք հենց այդ ճանապարհով,– պատասխանեց Գենդալֆը: