Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

1 byte removed, 20:45, 1 Փետրվարի 2013
  Դուք ճանապարհ եք ընկնում երկուշաբթի օրը, հաճելի ժամանակ անցկացնելու հաստատ մտադրությամբ։ Ձեռքով ուրախ մնաք բարով եք անում ցամաքում մնացած ձեր ընկերներին, վառում եք ամենաերկար ծխամորճը և տախտակամածը չափչփում այնպիսի տեսքով, ասես նավապետ Քուքն եք, սըր ֆրենսիս Դրեյքը և Քրիստափոր Կոլոմբոսը՝ միավորված մեկ անձնավորության մեջ։ Երեքշաբթի օրը սկսում եք զղջալ, որ ձեռնարկել եք այդ ճանապարհորդությունը։ Չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ օրերին զղջում եք, որ ընդհանրապես լույս աշխարհ եք եկել։ Շաբաթ օրը, արդեն ի վիճակի եք մի քիչ մսաջուր կուլ տալ, նստել տախտակամածին և թույլ ժպիտով պատասխանել, երբ բարեհոգի մարդիկ տեղեկանում են ձեր առողջական վիճակի մասին։ Կիրակի օրը նորից սկսում էք զբոսնել տախտակամածի վրա և սնվել, ինչպես հարկն է։ Եվ երկուշաբթի առավոտյան, երբ հովանոցը և ճամպրուկը ձեռքին կանգնում եք նավեզրին՝ սպասելով ցամաք դուրս գալու, ճանապարհորդությունը սկսում է ձեզ իսկապես դուր գալ։
  Հիշում եմ, ինչպես մի անգամ կնոջս եղբայրը առողջությունը բարելավելու նպատակով ուղևորվել էր կարճատև ծովաըին ծովային ճանապարհորդուցյան։ Նա տոմս էր վերցրել մինչև Լիվերպուլ և ետ, բայց երբ հասել էր Լիվերպուլ , նրա միակ հոգսը եղել էր աըդ այդ տոմսը վաճառելը։
  Ինձ պատմել են, թե ինչպես էր նա պտտվում քաղաքում՝ առաջարկելով իր տոմսը էժան գնով, և վերջիվերջո տասնութ պենսով վաճառել էր դեղնախտավոր տեսքով մի երիտասարդի, որին բժիշկները խորհուրդ էին տվել գնալ ծովափ և կոփել մարմինը։
  ― Ծովա՛փԾովա՜փ, ― ասել էր կնոջս եղբաըրը, բարեկամաբար տոմսը նրա ձեռքը խոթելով, ― այն լիուլի կբավարարի, որպեսզի երկարացնեք ձեր կյանքը, իսկ ինչ վերաբերում է մարմինը կոփելուն, ապա դուք ավելի շատ կկոփվեք պարզապես նավում նստելով, քան եթե ցամաքում թավալգլոր տաք։
  Իսկ ինքը՝ կնոջս եղբայրը, վերադարձել էր գնացքով։ Նա ասում էր, որ հյուսիս-արևմտյան երկաթուղին բավականաչափ առողջարար է իր համար։
140
edits