–Դու պետք է ուրախ լինես դրա համար, թագավոր Թեոդեն,– ասաց Գենդալֆը: –Ինչպես տեսնում ես ոչ միայն մարդկանց կյանքին է վտանգ սպառնում: Վտանգի մեջ են հայտնվել նաև այլ արարածներ, այդ թվում նրանք, ում դուք հեքիաթ էիք համարում: Դուք մենակ չեք, դուք դաշնակիցներ ունեք, թեև ոչինչ չգիտեք նրանց մասին:
–Նույնիսկ չգիտեմ, ուրախանամ, թե տխրեմ,– պատասխանեց Թեոդենը: –Եթե նույնիսկ մենք հաղթենք, միևնույնն ինձ թվում է, Միջերկիրը պատերազմի կրակում Միջերկիրը կզրկվի իր գեղեցկությունից, գաղտնիքներից և հրաշքներից:
–Հուսանք, որ չի զրկվի,– ասաց Գենդալֆը: –Թեպետ Սաուրոնյան գարշանքը հնարավոր չէ մինչև վերջ արմատախիլ անել, նրա հետքը հավիտյան կմնա: Բայց ինչ արած, մեզ էլ այդպիսի ճակատագիր է բաժին ընկել: Դե, առա՛ջ, շարունակենք մեր ընտրած ճանապարհը:
Անտառն ու կիրճը թողնելով հետևում, ջոկատն ուղղություն վերցրեց դեպի գետանցում: Լեգոլասը, հաղթահարելով մնալու ցանկությունը, հետևեց մյուսներին: Արևն արդեն մայր էր մտել, բայց, երբ նրանք դուրս եկան լեռների ստվերից և թեքվեցին արևմուտք՝ Ռոհանյան Լեռնանցքի կողմը, տեսան, որ երկինքն այնտեղ դեռ ներկված է մայրամուտի գույնով, իսկ ամպերը վառվում են բոսոր կրակով: Երկնքում Բոսորագույն երկնքի ֆոնին սև թռչուններ էին պտույտներ գործում, որոնցից մի քանիսը աղիողորմ ճիչեր արձակելով թռան-անցան ջոկատի գլխավերևով: Վերադառնում էին իրենց լեռնային բները:
–Գիշակերները փառավոր խնջույք են արել,– նկատեց Էոմերը:
–Այո, գնալու ենք հենց այդ ճանապարհով,– պատասխանեց Գենդալֆը: –Ինձ հասկանալի է քո վիշտը, թագավոր, բայց շրջակա լեռների գայլերը չեն հոշոտել քո ռազմիկներին: Նրանք հիմա լափում են իրենց ընկերների՝ օրքերի դիակները: Դե, այդպիսին է նրանց ընկերությունը: Առա՛ջ:
Ջոկատն իջավ գետի ափը: Գայլերը տեսնելով նրանց, դադարեցին ոռնալ և թաքնվեցին, սարսափած Գենդալֆի ու նրա նժույգի լուսնի շողերով լուսավորված արծաթափայլ , ահեղ տեսքից: Հեծյալներն Հեծյալները հասան կղզյակին, որտեղ քիչ առաջ ոռնում էին գայլերը: Ափից մթության մեջ կայծկլտացող աչքեր էին հետևում նրանց:
–Տեսեք,– ցույց տվեց Գենդալֆը,– մեր բարեկամները վատ չեն աշխատել:
Կզյակի մեջտեղում քարերով շրջապատված և վրան նիզակներ խրված մի գերեզմանաթումբ դամբանաբլուր էր վեր բարձրանում:
–Այստեղ իրենց հանգիստն են գտել գետանցումի մարտի ժամանակա ժամանակ զոհված ռոհանցի ռազմիկները,– ասաց Գենդալֆը:
–Թող հո՛ղը թեթև լինի նրանց գլխին,– գոչեց Էոմերը: –Ժամանակի ընթացքում նիզակներն ու թրերը կոչնչանան, բայց այս դամբանաբլուրը հավերժ կանգուն կմնա՝ հսկելու Իզենի գետանցումը:
–Այս գործում էլ է չէ՞ քո մատը խառը, թանկագին Գենդալֆ,– հարցրեց Թեոդենը: –Շատ բան ես հասցրել անել երեկ երեկոյան և գիշերը:
–Շնորհակալություն Լուսաչին և էլի ինչ որ մեկին,– պատասխանեց Գենդալֆը: –Ես սլանում էի մեծ արագությամբ, և շատ վայրերում հասցրեցի լինել: Քանի դեռ դամբանաբլուրը չի կորել տեսադաշտից, ուզում եմ ձեզ սփոփել. շատ ռազմիկներ են զոհվել գետանցումի մարտի ժամանակ, սակայն խոսակցությունները չափազանցացրել են զոհվածների քանակը: Մեծամասնությունը ցրվել է հարթավայրով մեկ: Ես հավաքել եմ բոլորին, բոլորին՝ ում կարողացա գտնել: Նրանց մի մասին, Վեսթֆոլդցի Գրիմբոլդի հրամանատարության տակներքո, ուղարկեցի Էրքենբրանդին օգնության, իսկ մյուս մասին հանձնարարեցի հուղարկավորել զոհվածներին: Եվ երբ նրանք ավարտեցին հուղարկավորությունը, ուղարկեցի նրանց զորավար Էլֆհելմի մոտ: նրանք հիմա շտապում են Էդորաս: Սարումանը, ինչքանով որ ինձ հայտնի է, ձեր դեմ է հանել իր ողջ ուժերը: Եվ այնուամենայնիվ ես վախենում էի, որ գալդարձյակներին հեծած օրքերի մանր ջոկատները և պատահական ավազակները կփորձեն այցելել Էդորաս, որը մնացել է առանց հսկողության: Բայց հիմա ես վստահ եմ և դու վախենալու ոչինչ չունես: Քո ապարանքին ոչ մի վտանգ չի սպառնում:
–Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,– ասաց Թեոդենը,– թեկուզ կարճ ժամանակով:
Հրաժեշտ տալով վշտալի դամբանաբլրին, ջոկատը անցավ գետը և բարձրացավ մյուս ափը: Նրանք դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ կրկին լսվեց գայլերի չարագույժ ոռնոցը: Գետանցումից Իզենգարդ տանող հնագույն ճանապարհը սկզբում գնում էր գետի երկայնքով, նրա հետ թեքվելով սկզբում արևելք՝ հետո հյուսիս, բայց շուտով հեռացավ գետից և սկսեց ուղիղ գծով գնալ տանել դեպի լեռների ստորոտը, որտեղ թաքնված էր Իզենգարդի դարպասը: Հեծյալներն ընթանում էին ճանապարհի եզրով. գետինն այնտեղ չոր էր՝ ծածկված խիտ խոտով: ընթանում էին ավելի արագ, քան առաջ, և կեսգիշերին մոտ գետանցումը մոտ հինգ լիգ մնաց հետևում: