Մշուշապատ Լեռների ստորոտում գտնվող ամրոցը, որը մարդիկ անվանել էին Իզենգարդ, արդեն հազարավոր տարիներ վեր էր խոյանում Կախարդական հովտում: Այն հայտվել էր այն նույն ժամանակ, երբ առաջացել էին լեռները, բայց նումենորցի վարպետները ջանք չէին խնայել ամրոցը կատարելության հասցնելու համար, և Սարումանն էլ, որ բնակություն էր հաստատել այստեղ անհիշելի ժամանակներից, ձեռքերը ծալած չէր նստել:
Իսկ հիմա տեսնենք, Ահա թե ինչպիսի ինչ տեսք ուներ ամրոցը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը, դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: