–Նա ոչ մի տեղ էլ չէր գնացել,– ասաց Արագորնը: –Ես և Պանդուխտ եմ, և Դունադան՝ գոնդորի ռազմիկ և հյուսիսցի Հետքագետ:
Որոշ ժամանակ նրանք լուռ ծոխում էին: Հարավային լեռնագագաթների գլխավերևով լողում էին բարձր, սպիտակ ամպերը, որոնց արանքից հովտի վրա էին ընկել արևի թեք ճառագայթները: Լեգոլասը, անշարժ պառած, անթարթ աչքերով նայում էր արևին ու կիսաձայն ինչ որ բան երգում: Որոշ ժամանակ անց նա վեր կացավ և նստեց: –Լավ, հերիք պառկենք,– ասաց նա: –Ժամանակն անցնում է, մշուշը վաղուց ցրվել է, երկինքն էլ պարզ է: Միայն դու՛ք եք ծխով շրջապատված: Զարմանալի ժողովուրդ եք: Ու՞ր է խոստացված պատմությունը: –Իմ պատմությունը սկսվում է խավարում,– ասաց Փինը: –Արթնանում եմ՝ տեսնում պառկած եմ, կապկպված ձեռքերով ու ոտքերով, իսկ շուրջս օրքեր են... Մի վարկյա՛ն, այսօր ի՞նչ օր է: –Հոբիթական օրացույցով մարտի հինգն է,– արձագանքեց Արագորնը: Փինը սկսեց մատների վրա հաշվել. –Ընդամենը ինը օր առաջ... Իսկ թվում է, թե մի արդեն տարի անցել է, և չնայած այդ այդ օրերի կեսն ասես սարսափելի երազ լիներ, առաջին երեք օրը ես լավ եմ հիշում: Եթե մոռանամ, Մերին ինձ կուղղի, միայն թե կներեք, բայց առանց մանրամասների՝ մտրակները, կեղտը, գարշահոտությունը և նման բաները ավելի լավ կլինի չհիշել: Եվ Փինը պատմեց բարեկամներին Բորոմիրի վերջին մարտի մասին, Էմին Մուիլից Ֆենգորն արշավի մասին, իսկ նրանք լսում էին ու գլխով անում, երբ պատմությունը համընկնում էր իրենց գուշակությունների հետ: –Ահա և գանձերը, որ գցել եք ճանապարհին,– ասաց Արագորնը: –Կարող եք ուրախանալ, դրանք չեն կորել: Նա քանդեց գոտին և վրայից հանեց երկու դաշույն՝ իրենց պատյաններով: –Այ քեզ բա՜ն,– ուրախացավ Մերին,– ինչ-ինչ, բայց դրանք նորից տեսնելու հույս չունեի: Իմիջայլոց իմ դաշույնը հացրել է թաթախվել ինչ որ մեկի արյան մեջ: Բայց հետո Ուգլուկը միջամտեց ու մեր զենքերը խլեց ձեռնքերիցս: Այ թե կրճտացնում էր ատամները այդ դաշույնների տեսքից: Արդեն մտածում էի, որ վերջս եկել է, բայց նա միայն մի կողմ նետեց դրանք՝ ասես դրանք վառվող ածուխ լինեին: –Էս էլ քո ամրակալը, Փին,– ասաց Արագորնը: –Ես այն լավ եմ պահել՝ չէ՞ որ այն անգին է: –Թե չէ ես չգիտեմ,– պատասխանեց Փինը: –Սիրտս կսկծում էր դրա հետ բաժանվելիս, բայց ի՞նչ կարող էի անել: Այլ տարբերակ չունեի: –Ճիշտ ես արել,– ասաց Արագորնը,– ով չի կարողանում անհրաժեշտ ժամին բաժանվել իր գանձերից, իր համար դրանք բեռ են դառնում: Խելացի ես վարվել: –Լավ, իսկ ինչպե՞ս եք կարողացել կապանքներից ազատվել,– հարցրեց Ջիմլին: –Ա՜յ թե գործ եք արել: Բախտներդ բերել է, իհարկե, բայց, ինչպես ասում են, ամեն բախտավոր չի որ շահում է: Երկու ձեռքով կառչել եք բախտից ու բաց չեք թողել: Կեցցե՛ք: –Կառչելը կառչել են, բայց հետքեր չեն թողել,– ասաց Լեգոլասը: Ա՛յ թե հանելուկի առաջ կանգնեցրիք: Ես արդեն մտածում էի, որ թևեր եք աճեցրել: –Ավաղ, ոչ,– հոգոց հանեց Փինը: –Ուղղակի Դուք Գրիշնակի մասին չգիտեք: –Նրա մարմնով դող անցավ, և նա լռեց: Ամենաասարսափելի պահերի մասին պատմում էր Մերին՝ խուզարկության, Գրիշնակի տաք ու գարշահոտ շնչառության, երկաթյա աքցանների պես ամուր, մազոտ թաթերի մասին: –Ինձ անհանգստացնում են այդ մորդորցի, կամ, ինչպես իրենք են ասում, Լուգբուրզցի օրքերը,– մտածկոտ ասաց Արագորնը: Նրանց խոսքերից դուրս է գալիս, որ Սև Տիրակալն ու նրա սպասավորները դեռ այդ ժամանակ շատ բան են իմացել: Եվ բացի այդ, Գրիշնակը, դատելով ձեր պատմածից, հասցրել է տեղեկակություն ուղարկել իզենգարդցիների հետ արյունալի բախման մասին գետի այն կողմ, և այժմ նրա ամենատես աչքը հետևում է Իզենգարդին: Լավ թակարդն ընկավ Սարումանը, ոչինչ չես կարող ասել: