Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3833 բայտ, 00:13, 10 Ապրիլի 2015
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
Պարզվեց դրանք Հվորններ էին՝ այդպես են էնտերը կոչում նրանց «կարճ լեզվով»: Ծառմորուսից նրանց մասին ոչինչ չես կորզի, բայց ես կարծում եմ, որ նրանք կարծես թե նույն էնտերն են, միայն թե փայտացած, ծառի նմանված, համենայն դեպս տեսքից չես տարբերի: Նրանց կարելի է հանդիպել որտեղ ասես, նույնիսկ անտառեզրին: Իրենց համար լուռ կանգնած դիտում են, ծառերին հետևում, իսկ անտառի խորքերում՝ ամենամութ թավուտներում, դրանք երևի հազարներով կլինեն:
Նրանք սարսափելի ուժ ունեն, և կարողանում են պարուրել իրենց շուրջը խավարով, դրա համար էլ չես նկատի, որ շարժվում են: Բայց նրանք էն էլ ոնց են շարժվում, մանավանդ եթե զայրանան: Կանգնած ես քեզ համար, նայում ես երկնքին, քամու շրշոցն ես լսում, մեկ էլ հո՛պ՝ կանգնած ես անտառում, և բոլոր կողմերից դեպի քեզ են ձգվում հսկայական ճյուղերը... Իմիջայլոց, նրանք խոսել գիտեն և խոսում են էնտերի հետ, այդ պատճառով էլ, ինչպես ասաց Ծառմորուսը, նրանց Հվորն են անվանում: Բայց առհասարակ նրանք տարօրինակ են ու վայրի: Ես, օրինակ, չեի ցանկանա մենակ՝ առանց իսկական էնտերի, հանդիպել նրանց: Մի խոսքով, կեսգիշերին հյուսիսային կողմից իջնում ենք Կախարդական հովիտ՝ առջևում էնտերն են, հետևում՝ Հվորնների մթրին մթին պատը: Մենք նրանց, իհարկե, չէինք տեսնում, բայց շուրջը այնպի ճռռոց ու ճայթյուն էր տարածվել, թեկուզ ականջներդ փակիր: Մութ, ամպամած գիշեր էր: Հվորններն արդեն այնքան էին տաքացել, որ աղմկում էին՝ ասես անտառում փոթորիկ լիներ: Լուսինն այդպես էլ ամպերի հետևից չերևաց, և շուտով, կեսգիշերից մի ժամ անց Հովտի հյուսիսային լանջը պատվեց խիտ անտառով: Մոտակայքում ոչ մեկ չկար՝ ոչ թշնամի, ոչ բարեկամ: Միայն աշտարակի վերին պատուհանն էր լուսարձակում, և վերջ: Ծառմորուսը մի քանի էնտերի հետ առաջացավ դարպասին ավելի մոտ: Ես ու Փինը նստած էինք նրա ուսերին և զգում էինք, թե ինչպես է նա լարվել: Սակայն էնտերը՝ նրանք, եթե նույնիսկ չափազանց լարված են, միևնույնն է շատ զգույշ ու համբերատար են: Նրանք քարացել էին, ինչպես արձանները, միայն շնչում էին ու ականջ դնում: Հանկարծ շուրջը հո որո՛տ չբարձրացավ: Հնչեցին շեփորները, Իզենգարդի պատերը ցնցվեցին: Մենք արդեն մտածում էինք. վերջ, մեզ նկատեցին, հիմա կռիվը կսկսվի: Բայց բանը դրանում չէր: այդ Սարումանի զորքն էր դուրս գալիս արշավանքի: Ես գրեթե ոչինչ չգիտեմ ոչ այդ ճակատամարտի մասին, ոչ էլ ռոհանցի հեծյալների մասին, բայց ամեն ինչ պարզ էր. Սարումանն ուզում էր մի հարվածով թագավորի և նրա զորքի հարցը վերջնականապես լուծել: Նա բառիս բուն իմաստով դատարկեց ամրոցը: Ես տեսնում էի թե ինչպես են օրքերը շարքերով դուրս գալիս. սև պողպատե հրոսակներ, հետո գայդարձյակներին հեծած ջոկատներ: Հետո մարդիկ՝ էլի անթիվ անհամար, ջահերի լույսի տակ երևում էին նրանց դեմքերը: Սովորական մարդիկ էին, բարձրահասակ, թուխ մազերով, մռայլ, բայց ոչ չար: Հետո երևացին մյուսները... Այ դրանք արդեն սարսափելի էին: Հասակով՝ մարդ են, բայց տեսքից գոբլինի են նման. շիլաչք, ժանիքները մերկացրած, իրենք էլ չարացած: Եվ գիտե՞ք ինչ: Աչքերիս առաջ միանգամից այն Լեռնամոտցի հարավցին կանգնեց: Միայն թե նա այնուամենայնիվ այդքան էլ շատ չէր օրքի նման, քան սրանք:
–Ես էլ նրան հիշեցի,– ասաց Արագորնը: –Հելմյան Իջվածքում այդ կիսաօրքերից շատ կային: Այժմ հասկանալի է. այդ հարավցին Սարումանի լրտեսն էր, բայց նա Սև Հեծյալների հետ դավադրության մեջ էր, թե հավատարիմ էր իր տիրոջը՝ դժվար է ասել: Այդ տականքները՝ երբեք չես հասկանա, թե երբ են միմյանց հավատարիմ, և երբ են իրար խաբում... –Կարճ ասած նրանք բոլորը միասին կլինեին ամենաքիչը տաս հազար,– շարունակեց Մերին: –Մի ժամ պահանջվեց, որ դարպասից դուրս գան: Մի մասը շարժվեց դեպի Գետանցում, մյուսները՝ ուղիղ արևելք. այնտեղ կամուջ կա, այստեղից մեկ լիգ հեռավորության վրա, որտեղ գետը մտնում է խորունկ կիրճը: Եթե ամբողջ հասակով կանգնեք՝ կերևա: Այսպես ուրեմն, զորքը բաժանվեց և ամենքը գնացին իրենց ճանապարհով՝ խռպոտ երգելով ու բարձր հռհռալով: Էհ, մտածեցի ես, ռոհանցիների բանը, թերևս, բուրդ է լինելու: Բայց Ծառմորուսը նույնիսկ մորուքը չշարժեց: Նա ասաց. «Դրանց հետ ես գործ չունեմ, այս գիշեր իմ տեղը Իզենգարդում է: Տեսնենք ամու՞ր են այդոք այստեղի քարերը»:  Անթափանց մթության մեջ ոչինչ զանազանել հնարավոր չեր, բայց ինձ թվաց, թե հենց դարպասը փակվեց, Հվորնները շարժվեցին զորքի հետևից: Երևում է նրանց գործը հենց օրքերի հետ էր: Առավոտյան նրանք արդեն բավականին հեռու էին, և միայն հովտի բերանին դեռ ինչ որ մութ ամպ էր երևում:  Հենց որ Սարումանի զորքը հեռացավ, եկավ մեր հերթը: Ծառմորուսը մեզ իջեցրեց գետնին, մոտեցավ դարպասին ու սկսեց հարվածել դռներին՝ թե, է՛յ, Սարումա՛ն, դու՛րս արի: Վերևից նետերի ու քարերի կարկուտ տեղաց: Դե, նետերը էնտերի համար ոչինչ են, միայն թեթև ծակում են, ինչպես ճանճի խայթոցը, և հունից հանում: Էնտին կարելի է ասեղնաբարձիկի պես ծակծկել թունավոր նետերով, իսկ նա չի էլ նկատի: Թույնը նրանց չի վնասում, դե իսկ կաշին էլ ծառի կեղևից հաստ է: Երևի միայն, եթե ամբողջ ուժով հարվածես կացնով՝ այ կացիններ նրանք չեն սիրում: Սակայն շատ փայտահատներ կպահանջվեն մեկ էնտին տապալելու համար, որովհետև մեկ անգամ հարվածելուց հետո ողջ հաստատ չես մնա: Նրանց ձեռքերը այնքան ուժեղ են, որ պողպատը ճկում են, ինչպես բարակ ոստը: Դե, այսպես ուրեմն, երբ ծառմորուսին ծակծկեցին առաջին նետերը, նա զայրացավ ու սկսեց «շտապել», ինչպես ինքն է ասում: Այսպես գոռաց. «Հռու՜մ, հու՜մ», և, չգիտես որտեղից, մի դյուժին էնտ հասան նրան օգնության: Իսկ զայրացած էնտը՝ դա արդեն կատակ բան չէ: Նրանք հարձակվեցին ժայռի վրա, ձեռքները խրեցին քարի մեջ ու սկսեցին շերտ առ շերտ փշրել հա փշրել, ոնց-որ հացի կեղև: Սովորաբար ծառերն այդ աշխատանքը կատարում են հարյուր տարում, իսկ այստեղ՝ աչքներս չթարթած, գործն արդեն ավարտված էր:
Վստահելի
1342
edits